ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1800 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե հանդիպել այն մարդկանց, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Բացի այդ, օրը ձեզ ավելի վաղ գործած սխալներն ուղղելու և բարդ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, և նրանք դա կգնահատեն:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում նվերները: Որոշ Խոյեր կստանան հենց այն, ինչ վաղուց էին ուզում ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Առավոտը կարող է ուզածի նման չդասավորվել, բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Եթե շատ բան պիտի հասցնեք, արժե սկսել ամենահասարակ գործերից: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են նորություններ, որոնց երկար եք սպասել: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները. դուք հեշտությամբ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր զրույցների հարցում լավ է չշտապեք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի հետաքրքիր մարդկանց հետ հաճելի զրույցների համար, բայց լուրջ թեմաները լավ է չշոշափեք: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք քննարկել ձեզ իսկապես հուզող հարցերը: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք, մտերիմներն էլ կաջակցեն ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նաև այն գործերի համար, որոնց վրա երկար ժամանակ չէիք կարողանում կենտրոնանալ: Դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք թույլ կտան չծրագրված հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին մանր-մունր թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Դրանց պատճառով անհանգստանալ պետք չէ. այդ պատահարները նկատելի հետևանքներ չեն ունենա, խնդիրներ էլ չեն բերի: Պահպանեք ինքնատիրապետումը: Այդպես դուք ավելի արագ կլուծեք ծագած բոլոր խնդիրները:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի սիրելիի հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Իսկ ահա ֆինանսական հարցերի լուծումը զգուշություն կպահանջի: Գնումների հարցում էլ լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զբաղվեք կարևոր գործերով, քանի որ այսօր դրանցից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա չեն կարողացել անել, կավարտեք այն, ինչին մեծ ուժեր եք նվիրել: Չի բացառվում՝ շրջապատողները ձեր օգնության կարիքն ունենան: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները:

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կարևոր չէ՝ որքան վաղուց եք ծանոթ: Նրանք, ովքեր ձեզ թերագնահատել են, այսօր ձեզ լավագույն կողմերով կտեսնեն ու կհասկանան, թե որքան են սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Վճռական ու արագ գործեք, մի կասկածեք, որ հաջողության եք հասնելու: Կարող եք ավարտել հին գործերը, իսկ հետո անցնել նորերին: Ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Ե՛վ համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնելու շանս կլինի:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կանցնի, չնայած՝ նույնքան հագեցած չի լինի: Այն հարմար կլինի տնային գործերի, ինչպես նաև ընտանեկան միջոցառումների, հարազատներին օգնելու համար: Լավ է չշտապեք գնումների հարցում, շատ չծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք քննարկել կարևոր հարցերը, մտերիմների հետ խոսել լուրջ բաների մասին: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, և նույնիսկ ամենախոցելի մարդիկ ձեզանից նեղանալու պատճառներ չեն ունենա: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, որի հետ վաղուց եք վիճել դատարկ բանի պատճառով: Օրվա առաջին կեսը ավելի հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար, իսկ երկրորդը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

Աշխատեք երեկոյի համար հոգնեցնող ու բարդ ոչ մի բան չծրագրել: Այդ հատվածը հարմար կլինի հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելն ու պայմանները փոխելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր հարցերի քննարկումը մի հետաձգեք: Այսօր շատ օգտակար կլինի աշխատանքի ու բիզնեսի, ձեր կարիերայի զարգացման, նախկինում ծրագրված գործարքների մասին խոսելը: Նման զրույցներն արժե վարել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես դուք ավելի հեշտ կընտրեք ճիշտ տոնը: Համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել, և դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Օրը բարենպաստ կլինի նաև ընտանեկան գործերի, տնային միջոցառումների համար: Մտերիմների համար տոն կազմակերպելու առիթ կունենաք, դուք բոլորի տրամադրությունը կբարձրացնեք, կուրախացնեք հուսահատվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ժամանակը զուր մի վատնեք: Այսօր դուք շատ բան կհասցնեք անել, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ձեզ հաճույքով կօգնեն հին ընկերները, նաև նրանք, ում հետ վերջերս եք ծանոթացել: Հավանական են հեռվից լավ նորություններ, առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել սիրելիին. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին, կօգնի անցյալում թողնել տարաձայնությունները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի զբոսանքի կամ ուղևորության համար. նոր տպավորությունները հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք: Հավանական են ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից, կօգնեն ձեզ ամրապնդել ձեր դիրքերը, զինաթափել թշնամիներին:

Ավելի ուշ կարևոր գործերի համար բարենպաստ ժամանակահատված կգա, կլուծեք բարդ առաջադրանքները: Ձեզ մոտ կստացվի այն, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի արագ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե այսօր պատրաստվում եք բարդ գործերով զբաղվել, մի հետաձգեք դրանք: Օրվա առաջին կեսը խոստանում է շատ բարենպաստ ու արդյունավետ լինել. դուք շատ բան կհասցնեք: Նշված հատվածը հարմար կլինի նաև լուրջ զրույցների, պետկազմակերպություններին դիմելու համար փաստաթղթեր ձևակերպելու համար:

Ավելի ուշ հանգստանալու, ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կարող եք հրավիրել հին ծանոթներին. իմպրովիզացված երեկույթը հաջող կանցնի: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի ծանրաբեռնվեք: Օրը հաստատ հարմար չի լինի օրգանիզմի ամրությունը փորձելու, դժվար ու հոգնեցնող բանով զբաղվելու համար: Լավ է հանգստանաք, հիշեք հին նախասիրության մասին, ժամանակ անցկացնեք նրանց հետ, ովքեր լավ են հասկանում ձեզ ու ամեն հարցում աջակցում են: Չի բացառվում հյուր գան հին ծանոթները: Դուք շատ ուրախ կլինեք այդ հանդիպման համար:

Արժե խուսափել լուրջ զրույցներից, տհաճ բաների մասին մտածելուց: Առօրյա գործերից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե դրանց ստեղծագործաբար մոտենաք: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1800 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0