ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1788 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել փոքրիկ խնդիրներից ու ցավալի թյուրիմացություններից: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի: Ամենայն հավանականությամբ պիտի փոխեք ձեր ծրագրերն ու հետաձգեք այն գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել: Բայց անհանգստանալու կարիք չկա: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Համարձակ նոր բան ստանձնեք. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, լուրջ դժվարություններից էլ կարող եք չվախենալ: Մտերիմներին դուր կգան ձեր անսովոր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. դուք կարող եք վիրավորվել նույնիսկ անմեղ նկատողություններից, բարկանալ դատարկ բաների պատճառով: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների համար: Այն նոր կապեր հաստատելու և հները վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կտա:

Լավ է չշտապեք գնումների հարցում. վտանգ կա՝ գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից ու արժեքավոր նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած կլինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, հանդիպումներ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը, զբաղվել լրիվ նոր բանով: Շրջապատողները կարող են սովորականից հաճախ խառնվել ձեր գործերին, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Նոր ծանոթների օգնության շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը դեռ վերջերս շատ բարդ էր թվում:

Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Դուք ընտրության հարցում չեք սխալվի և չեք ծախսի ավելին, քան անհրաժեշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եկել է կարևոր հարցերը քննարկելու, վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող բաների մասին զրուցելու ժամանակը: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա, ապագայի ընդհանուր ծրագրերում էլ որոշակիություն մտցնել: Ձեզ համար հեշտ կինի շրջապատողներին հասկանալը: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, ամեն առիթով վիճում էիք:

Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև հարազատներին վերաբերող լավ նորություններ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր շատ բան պիտի անեք, այնպես որ՝ լավ է ժամանակը զուր չվատնեք: Արժե սկսել ամենակարևորից: Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, դուք կկարողանաք կենտրոնանալ ու արագ լուծել բարդ առաջադրանքները: Ավելի ուշ իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, նոր գործեր ու հոգսեր կառաջանան: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գնումների ու գործարքների հետ կապված որոշումների հարցում, աշխատեք զվարճանքների վրա շատ չծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պատրաստ եղեք անակնկալների: Օրվա իրադարձությունները կզարմացնեն ձեզ, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ ընկերների կամ հին ծանոթների հետ: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար բաներ կիմանաք:

Օգտակար կլինի աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ծրագրերի շուրջ նորից մտածելը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել դիրքերն ամրապնդելու կամ եկամուտները մեծացնելու համար: Մտածածն իրագործելու հարցում շտապել պետք չէ: Ինտուիցիան անպայման կհուշի՝ երբ է պետք մտորումներից ու ծրագրումից անցնել վճռական գործողությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր գործ ստանձնելու համար: Նույնիսկ եթե այն ձեզ համար լրիվ նոր լինի, դուք սխալներ չեք անի, արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքին ավելի արագ հասնելու համար: Հին ընկերները կօգնեն ձեզ, նոր ծանոթներն էլ հեռվից չեն հետևի: Նախկինում ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու վստահելի կդառնան:

Այսօր ձեզ համար հեշտ կլինի նոր բան սովորելն ու բարդ հարցերից գլուխ հանելը: Կարող եք կենցաղային տեխնիկա, ինչպես նաև աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր գնել: Նման գնումների համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Այսօր ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը, չի բացառվում՝ պետք լինի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեր հարազատներին: Ինտուիցիան կհուշի ձեզ՝ ինչպես է պետք գործել արագ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեզ մոտ առաջ եկած անսովոր գաղափարները շատերին դուր կգան: Չի բացառվում՝ մարդիկ, որոնցից շատ բան է կախված, իրենց օգնությունն առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը զարմանալի իրադարձություններ ու տարօրինակ զուգադիպություններ կբերի, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ ուզենաք փոխել երկարաժամկետ ծրագրերը: Հիշեք, որ շտապել չարժե. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք և միայն դրանից հետո անցեք կոնկրետ գործողությունների:

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, ինչպես նաև հանդիպել նրանց, ում մասին լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չարժե անհանգստանալ, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածը լրիվ անամպ, թեթև ու հաջող չի լինի: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Շուտով դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար լինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, գլուխ կհանեք՝ ինչպես գործել հետագայում: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Այդ հատվածում կարող եք սուր արձագանքել նույնիսկ անմեղ նկատողություններին, բարկանալ դատարկ բաների պատճառով: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, երբ հավաքեք ձեզ ու դրական տրամադրվեք:

Համբերատարությունն ու բարյացակամությունը կօգնեն հարթել սուր անկյունները: Մտերիմների հետ հարաբերություններն ավելի ջերմ ու բարիդրացիական կդառնան: Երեկոն հարմար կլինի ընկերների և հարազատների շրջանում հանգստի համար: Լավ է հյուրեր ընդունեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, դուք գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հրաշալի գաղափարներ կբերի: Չի բացառվում՝ ուզենաք հետաձգել ավելի վաղ ծրագրած գործերն ու զբաղվել լրիվ նոր բանով: Լսեք ինտուիցիայի ձայնը, որն անպայման կհուշի՝ ինչպես է լավ վարվել: Իսկ ահա ծանոթների խորհուրդները կարող են անօգուտ լինել, նույնիսկ եթե դրանք լավագույն մտադրություններով տան:

Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գործերում: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, որը ցավալի ծախսերի կհանգեցնի: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1788 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0