Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1739 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կարող եք սկսել ֆինանսական հարցերի լուծումից. գումարի հետ կապված ամեն ինչում առավոտյան հաջողությունը կուղեկցի ձեզ: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի ձեզ համար թանկ մարդու հետ հանդիպելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ու շատ բաների մասին կպայմանավորվեք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնց պատճառով վերջերս տարաձայնություններ շատ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր գործերի հարցում լավ է շտապեք: Օրվա առաջին կեսը հաջող կլինի, դուք շատ բան կհասցնեք: Կարող եք այդ հատվածի համար ուղևորություններ ծրագրել. դրանք թեթև ու հաջող կանցնեն: Հաճելի ճամփորդություններ են սպասվում հատկապես այն Ցուլերին, որոնք ճամփա կգնան մտերիմների հետ միասին: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, նշանի ամենատպավորվող ներկայացուցիչների տրամադրությունը կարող է փչանալ: Կուրախացնեն ու կոգեշնչեն հին ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արժե հանդիպել հին ծանոթներին, որոնք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Կարելի է քննարկել գործնական հարցերը: Նման զրույցները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներին: Օրը հարմար կլինի նաև տնային գործերի համար: Դրանք բարդ ու հոգնեցնող չեն թվա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Անհրաժեշտ արդյունքին հասնելը սպասվածից հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պատրաստ եղեք պատասխանելու բազմաթիվ հարցերի. այսօր բոլորի համար իսկապես հետաքրքիր կլինի, թե ինչպես են ընթանում ձեր գործերը, ինչով եք ծրագրում զբաղվել և ինչի եք մտադիր հասնել: Անտեղի խորհուրդների պակաս չի լինի, չնայած՝ դրանցից մի քանիսը կարող են օգտակար լինել: Հին ընկերների հետ շփումները հաճելի կլինեն. նրանցից լավ բաներ կլսեք: Պետք է ուշադրություն դարձնեք տնային գործերին: Չեն բացառվում կենցաղային խնդիրները: Դրանց լուծումը ծախսեր կպահանջի, օրինակ՝ կապված փչացած տեխնիկայի վերանորոգման կամ նորը գնելու հետ: Բայց խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կհաջողվի վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին: Հեշտությամբ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք ընկերների կամ մյուս մտերիմների հետ: Շատ Առյուծներ հեռվից հրաշալի լուրեր կստանան: Առավոտը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար փաստաթղթեր նախապատրաստելու համար: Ավելի ուշ գնումների ու գործարքների համար հաջող շրջան կգա: Հավանական են դրամական մուտքեր. ձեզ կարող են վերադարձնել հին պարտքը կամ վճարել վաղուց կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուշադրություն դարձրեք անսովոր, նույնիսկ տարօրինակ գաղափարներին, որոնք այսօր կունենաք: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք նախկինում անլուծելի թվացող հարցերին: Դուք կնկատեք այն, ինչին ոչ ոք ուշադրություն չի դարձրել, նոր հնարավորություններ կտեսնեք ու կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Կհաջողվի լուծել տնային խնդիրները, կենցաղային հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս հոգսեր շատ են եղել: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի ուսման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խուսափեք շտապողականությունից ու խառնաշփոթից: Դուք շատ բան պիտի հասցնեք, բայց ամեն ինչից ավելի լավ գլուխ կհանեք, եթե հետևողականորեն գործեք, չփորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին ու ամեն անգամ լավագույն մտադրությունները չեն ունենա: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, ոչ ոքի թույլ մի տվեք փչացնել ձեր տրամադրությունը: Արժե զգույշ լինել գումարի հետ: Օրը հազիվ թե հարմար լինի խոշոր գնումների կամ լուրջ գործարքների համար: Ֆինանսների հետ կապված հարցերում հնարավոր է պատրանքներ կառուցեք ու զուր հույսեր ունենաք: Չի բացառվում՝ դա ավարտվի չարդարացված ծախսերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գնումները լավ է չհետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար կլինի, քան երկրորդը: Նույնը կարելի է ասել նաև գործարքների և ֆինանսական հարցերի լուծման մասին: Չի բացառվում՝ լավ գումար աշխատելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն լինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք հանդիպել հին ընկերներին կամ մարդկանց, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել: Ցանկացած պարագայում դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը. սիրահարված Կարիճներին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անգործ նստել չեք ուզենա, և դա պարզապես հրաշալի կլինի. օրը լավը կլինի օգտակար գործերի, կարևոր հարցերը լուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց էիք ուզում ձեր համախոհների շարքում տեսնել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ ընկերակցի մտերիմներից մեկը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ապագայի ծրագրեր կառուցելու հանար: Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել ու կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից: Որոշ Աղեղնավորներ գրավիչ առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ դրանց մերժումով պատասխանել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը կարող է տարաձայնություններ ու վեճեր բերել: Դրանց պատճառով շատ մի անհանգստացեք, քանի որ դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շուտով մի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Դուք կլսեք խորհուրդները, որոնք կտան մտերիմները ու չեք զղջա դրա համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գումարին կամ ունեցվածքին վերաբերող հարցերը լուծելու համար: Դուք գնումների հարցում չեք շտապի, մի քանի տարբերակներից լավագույնը կընտրեք: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է կարևոր հանդիպումներն ու զրույցները երկար ժամանակով չհետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար կլինի, քան երկրորդը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ոչ մի կերպ լեզու գտնել չէր ստացվում: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ գտնեք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Սակայն այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դրանք միանգամից իրագործել հազիվ թե հաջողվի, բայց շուտով դուք անպայման կվերադառնաք նրան, ինչ մտածել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Դուք կարող եք տրվել հույզերին կամ շտապել եզրակացությունների հարցում: Շփումների համար էլ այդ հատվածն առանձնապես բարենպաստ չի լինի. դուք կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, երբեմն սխալ հասկանալ նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու բարենպաստ կլինի: Դա հրաշալի ժամանակ կլինի օգտակար զբաղմունքների համար: Կարևոր չէ՝ նոր բան կստանձնեք, թե կվերադառնաք ավելի վաղ սկսածին. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|