Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1854 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վճռական գործեք. հենց այդպես դուք կկարողանաք հաջողության հասնել օրվա առաջին կեսին: Փորձված մեթոդները կարող են անարդյունավետ լինել, այնպես որ՝ պիտի նոր բան մտածեք: Դա այնքան էլ դժվար չի լինի: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, իսկ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում: Օրվա երկրորդ կեսի համար շատ բան մի ծրագրեք: Այդ հատվածը լավը կլինի հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Կուրախացնեն հին ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Ժամանակն ուրախ կանցնի, դուք միանգամից ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կարելի է սկսել լուրջ հարցերը լուծելով. դուք չեք սխալվի, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ, ինչպես նաև աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Ավելի ուշ հոգսերից շեղվելու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, ռոմանտիկ ժամադրությունն էլ սպասվածից լավ կանցնի: Երեկոյան կարող եք թատրոն կամ համերգ գնալ. դուք անպայման վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անկախ նրանից, թե ինչով եք այսօր ծրագրել զբաղվել, հիշեք, որ շտապել պետք չէ: Նույնիսկ լավ ծանոթ գործերը կարող են շատ ժամանակ խլել: Անսպասելի ձգձգումների պատճառ կարող են դառնալ ձեր օգնականների ցավալի սխալները: Դրանց պատճառով պետք չէ անհանգստանալ. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք ամեն ինչ ուղղել և իրավիճակը դեպի լավը փոխել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, լավը կլինի նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Բայց կարող եք նաև հին գաղափարներին վերադառնալ. աստղերը կօգնեն դրանք կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Լսեք ինտուիցիայի ձայնը. այն կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա երբեմն կնյարդայնացնի: Սակայն դուք կվերահսկեք հույզերն ու կաշխատեք տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղել: Օրը հարմար կլինի կարևոր ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Դուք ռիսկի չեք դիմի, և դա լավագույն ռազմավարությունը կլինի. դրա շնորհիվ կհաջողվի խուսափել կորուստներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե շտապել: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի, և դուք շատ բան կհասցնեք անել: Արժե սկսել ամենակարևորից: Դուք կլուծեք բարդ հարցերը, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Օգտակար մի բան սովորելու, փորձառու մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը նույնպես լավ կդասավորվի, սակայն ավելի հարմար կլինի հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների համար: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Նրանց հետ շփումները կօգնեն շեղվել առօրյա հոգսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի: Հաջող կանցնեն բանակցությունները, չեն բացառվում աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկները: Որոշ Կույսեր կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքն ունենա հարազատներից մեկը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պետք է պահեք ձեզ այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին ժամանակներս հաշտ չէիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ հագեցած կլինի: Հասկանալով, որ պետք է շատ բան հասցնեք, դուք ժամանակը զուր չեք վատնի, կսկսեք ամենակարևորից: Չարժե հետաձգել բարդ զրույցները. դրանց համար հարմար կլինի առավոտը: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե որքան արագ եք կարողանում ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չեք հասկացել: Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ կբերի: Հավանական է, որ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամենակարևոր գործերից ժամանակին գլուխ հանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է որոշ դժվարություններ բերել, բայց ծագած խնդիրների պատճառով չեք անհանգստանա: Դուք մտածածից չեք հրաժարվի, կաշխատեք իրագործել ձեր ծրագրերը, նույնիսկ եթե ոչ ոք այդ հարցում ձեզ չուզենա օգնել: Ժամանակը դատարկ վեճերի վրա վատնելու փոխարեն դուք կկենտրոնանաք օգտակար գործերի վրա և դրանցում հաջողության կհասնեք: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք բոլորի հետ, ում սիրում եք: Վեճերի պատճառներ չեն լինի, իսկ ահա ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մտածածից մի հրաժարվեք, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Դուք լուրջ գործում հաջողության հասնելու, կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենաք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել, կմտապահեք ամենն, ինչ պետք է: Ավելի ուշ կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար հարմար ժամանակահատված կգա: Շատ օգտակար կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը. այդպես նույնիսկ աննշան սխալներից կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր հանդիպումներն ու բանակցություններն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ մի կերպ չէիք կարողանում պայմանավորվել: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, որ սխալվել են, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կփորձեն հարթել հարաբերությունները: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք առօրյա գործերի վրա: Դրանք կարող են անսպասելի ժամանակատար լինել. կպարզվի, որ դուք ինչ-որ բան եք աչքաթող արել: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Եթե բախվեք դժվարությունների, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն հաղթահարել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին որոշումների հարցում մի շտապեք: Ամենայն հավանականությամբ ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ մտածելու ու կշռադատելու համար: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, վատ խորհուրդներ չեն տա, բայց միշտ չէ, որ նրբանկատ կլինեն: Աշխատեք նկատողություններից չնեղանալ: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար. անհրաժեշտ արդյունքին հասնելը սպասվածից հեշտ կլինի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե կենտրոնանալ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու վրա: Մեծ հաջողության հասնելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենաք: Որոշ Ձկներ առաջարկներ կստանան, որոնք նշանի ներկայացուցիչներին թույլ կտան նկատելիորեն մեծացնել եկամուտները: Օրը հազիվ թե անցնի առանց անսպասելի և զարմանալի իրադարձությունների: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա՝ հասկանալու համար, թե ինչպես օգուտ քաղել դրանցից: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|