ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1824 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Հակառակը՝ օրն արժե հենց դրանցից սկսել: Առավոտյան դրական միտումների ազդեցությունն ուժեղ է լինելու, այնպես որ՝ աշխատեք այդ հատվածն արդյունավետ օգտագործել: Կարող եք գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված գործերից, լուծել կազմակերպչական հարցերը: Փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված դժվարություններ չեն առաջանա: Պետկազմակերպություններին դիմելն էլ հաջող գաղափար կլինի:

Օրվա երկրորդ կեսին լավ է հանգստանաք ու շատ չծանրաբեռնվեք: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ շեղել հոգսերից, հետաքրքիր զբաղմունք գտեք: Ե՛վ ինքնազգացողությունը, և՛ տրամադրությունը միանգամից կլավանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան պիտի հասցնեք, այնպես որ՝ պատրաստ եղեք արագ գործելուն: Բարեբախտաբար, պետք չի լինի բոլոր հարցերն ինքնուրույն լուծել. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել, պիտանի խորհուրդներ կտան, կաջակցեն, եթե դժվարություններ առաջանան: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար. դա վերաբերում է նաև աշխատանքային հարցերը քննարկելուն:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ կսկսեք մտորել ապագայի մասին, այնքան մեծ ոգևորությամբ կսկսեք ծրագրեր կառուցել: Այդ հատվածում առաջ եկած գաղափարները շուտով կկարողանաք իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Շատ բան պիտի հասցնեք, և ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ավելի լավ է լսեք սեփական ինտուիցիայի հուշումները, քան հետևեք շրջապատողների տված խորհուրդներին: Ցավոք, ուրիշների հուշումներն այսօր ավելի շատ կշեղեն, քան կօգնեն:

Օրը հրաշալի կլինի ընկերների և պարզապես հաճելի մարդկանց հետ անկաշկանդ զրույցների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք, զրույցի համար թեմաներ ու կատակների համար առիթներ կգտնվեն: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Երկվորյակների հանդեպ, այնպես որ՝ ռոմանտիկ ժամադրությունները հաջող կլինեն: Կարելի է խոստովանել զգացմունքները, ապագայի ընդհանուր ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սկսեք հնարավորինս շուտ գործել ու մի կասկածեք, որ հաջողության եք հասնելու: Հնարավոր է՝ շրջապատողները միանգամից չաջակցեն ձեզ կամ նույնիսկ փորձեն հետ պահել մտածածից: Բայց ժամանակի ընթացքում լրիվ պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք ընտրել և՛ նպատակը, և՛ նրան հասնելու եղանակը: 

Պիտանի փորձ ձեռք բերելու և օգտակար բան սովորելու հնարավորություն կլինի: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, վատ մի զգացեք հարցեր տալուց այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքրում է: Հնարավոր է՝ հենց ձեր հետաքրքրասիրության շնորհիվ դուք մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը, բայց դուք ամեն դեպքում կփորձեք դատարկ բաների պատճառով կարևոր գործերից չշեղվել: Սա ամենահարմար օրը չի լինելու մի քանի հարց միաժամանակ լուծելու համար. վտանգ կա, որ ինչ-որ բան իրար կխառնեք կամ ինչ-որ բան կվրիպի աչքից: Աշխատեք հետևողականորեն գործել:

Օրն անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ վառ հույզեր կպարգևեն: Լուրջ ֆինանսական հարցերի լուծումը լավ է հետաձգեք, քանի որ այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Դա լավագույն ժամանակահատվածը չի լինելու լուրջ որոշումներ ընդունելու համար, հատկապես եթե դրանք միայն ձեզ չեն վերաբերում: Գործնական հարաբերություններին ընտրողաբար է պետք մոտենալ: Չարժե վստահել նրանց, ովքեր արդեն մեկ անգամ հիասթափեցրել են ձեզ, նույնիսկ եթե այդ մարդիկ վստահեցնում են, որ այս անգամ ամեն ինչ լավ է դասավորվելու:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին: Շատ Կշեռքներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Առօրյա գործերն այսօր սովորականից դժվար կթվան: Բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Նոր բաներն արժե զգուշությամբ ու առանց շտապելու ստանձնել: Ձեզ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Մի հրաժարվեք ձեր ծրագրերից, նույնիսկ եթե դրանք բոլորի սրտով չեն: Շուտով պարզ կդառնա, որ դուք ունակ եք կյանքի կոչել մտածածն ու հասնել այն ամենին, ինչին ձգտում եք:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն շրջապատողների թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք խուսափել անիմաստ վեճերից, երկար զրույցներ չվարել նրա մասին, ինչը ձեզ շատ քիչ է հետաքրքրում: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին: Այդ հատվածում պիտի կենտրոնանաք կարևոր գործերի վրա ու ոչ մի բանի վրա չշեղվեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե դրանց լավ նախապատրաստվեք, նախապես մտածեք, թե ինչ եք ասելու:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, ընդհանուր առմամբ էլ ավելի հաջող կլինի: Շատ Աղեղնավորների այն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ, բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ շուտով կհարթվի: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք ֆինանսներին կամ ունեցվածքին են վերաբերում: Արդեն մի քանի ժամից հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչի մասին պայմանավորվելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ու ծրագրերի ժամանակ կլինի, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Ժամանակը զուր մի վատնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով ամեն հարցում կօգնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից: Դրական միտումների ազդեցությունը առավոտյան շատ ուժեղ կլինի, և դուք ամեն ինչից հաշալի գլուխ կհանեք: Աջակցություն կառաջարկեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընթացիկ հարցերը լուծելու համար: Այստեղ ձեզանից լուրջ ջանքեր չեն պահանջվի: Կարևորը չշեղվելն ու նույնիսկ ամենահասարակ խնդիրներին թեթևամտորեն չմոտենալն է: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. նրանց հետ շփումները վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ որոշումները շտապելով ընդունելու համար: Աշխատանքային հարցերի քննարկումն էլ զգուշություն կպահանջի: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել, խճճել, ձեզ անշահավետ որոշում պարտադրել: Պրովոկացիաներին մի տրվեք: Դուք իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք. կարևոր կլինի այն բաց չթողնելը:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Դա հրաշալի ժամանակ կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպումների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Հավանական են հաջող ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1824 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0