Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2185 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի պասիվ հանգստի, ինչպես նաև առօրյա տնային գործերի համար: Հնարավոր են հաճելի լուրեր՝ կապված ձեզ կամ ձեր ամենամտերիմ մարդկանց հետ: Չեն բացառվում անսպասելի նվերները, հաճելի անակնկալները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հին ծանոթները հրաշալի գաղափարներ կտան, դուք հաճույքով կօգնեք կյանքի կոչել դրանք: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի կենցաղային տեխնիկա գնելու համար. դուք իսկապես պիտանի իրեր կընտրեք ու շահավետ առաջարկներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը լավը կլինի լուրջ գործերի համար: Դուք ուշադիր ու կարգապահ կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք ավելի ուշ կարևոր կլինեն: Այդ հատվածում ընդունած որոշումների համար զղջալու կարիք չի լինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հնարավոր են շահավետ գործարքներ: Ավելի ուշ կգա հանգստի ու շփումների համար բարենպաստ ժամանակը: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները՝ և՛ նրանք, որոնք նախապես էիք ծրագրել, և՛ լրիվ անսպասելիները: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաճելի հանդիպումների ու հետաքրքիր զրույցների օր է: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հին ծանոթները կուրախացնեն հետաքրքիր առաջարկներով, չի բացառվում՝ նոր ընդհանուր ծրագրեր հայտնվեն: Օրը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների, ինչպես նաև աշխարհայացքն ընդլայնելուն, նոր բան սովորելուն նպաստող ցանկացած զբաղմունքի համար: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Դրանք հազիվ թե մեծ լինեն ու հաստատ լուրջ հարված չեն հասցնի ձեր բյուջեին: Բացի այդ, մոտ ժամանակներս հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք չէ շրջապատողներից շատ բան պահանջել: Ավելի լավ կլինի ներողամտորեն վերաբերվեք ուրիշների թուլություններին, հարթեք սուր անկյուններն ու պահպանեք բարեհամբույր տրամադրվածությունը: Հենց դա այսօր ձեզ թույլ կտա խուսափել և՛ վեճերից, և՛ պարզապես շփման մեջ լարված պահերից: Ձեր ոչ բոլոր գաղափարները միանգամից աջակցություն կստանան, պատրաստ եղեք բացատրել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար կլինի օգտակար գործերի համար, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում: Կարող եք ավարտել վաղուց սկսածը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է տարատեսակ զբաղմունքների համար: Ընտրեք այն, ինչ հոգեհարազատ է ձեզ, և աստղերն անպայման կաջակցեն ձեզ: Առօրյա գործերը ձանձրալի չեն թվա, քանի որ կփորձեք դրանց ստեղծագործաբար մոտենալ: Հենց դա էլ թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Կարող եք լուծել անշարժ գույքի, շինարարության, վերանորոգման հետ կապված հարցերը: Աշխատեք հետևել ձեր հուզական վիճակին, մի անհանգստացեք նրա համար, ինչի վրա ազդել չեք կարող: Սա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ տրամադրությունը կայուն չի լինի: Ձեզ աջակցող մարդկանց հետ շփումները կօգնեն պահպանել լավատեսությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հրաշալի կլինի ձեզ վաղուց հետաքրքրող գործը ստանձնելու կամ էլ վերջին շրջանում անհանգստացնող խնդիրը լուծելու համար: Հիմա դուք շատ հնարամիտ կլինեք, հաճախ կնկատեք հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել: Ձեր այսօրվա հաջողությունները շատերի հիացմունքը կառաջացնեն: Օգտակար կլինի ընկերների հետ գաղափարներով կիսվելը. դուք օգտակար հուշումներ կստանաք, կհասկանաք՝ ինչպես խուսափել սխալներից: Չի բացառվում՝ հին ծանոթներն օգնեն որոշակիություն մտցնել մոտ ապագայի գործողությունների ծրագրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ երկար ժամանակ չէիք կարողանում պայմանավորվել: Հիմա դուք կկարողանաք հասկանալ իրար, հաղթահարել տարաձայնություններն ու միասին որոշել, թե ինչ է պետք անել հետո: Չի բացառվում՝ փոխվեն մոտ ապագայի ծրագրերը, և դուք դրա համար ուրախ կլինեք: Հնարավոր է՝ հաճելի ընտանեկան իրադարձության հետ կապված ուղևորության մեկնեք: Օգտվեք կյանքի սովորական ընթացքի մեջ բազմազանություն մտցնելու հնարավորությունից: Այցելեք այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել, զբաղվեք մի գործով, որը վաղուց է հետաքրքրում ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի գործերի ու ծրագրերի մասին զրուցելու համար: Ձեզ կլսեն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական կարծիքով էին հետաքրքրվում: Չի բացառվում՝ նոր օգնականներ ձեռք բերեք, և դա կհեշտացնի ձեր կյանքը: Հնարավորություն կունենաք լավ գաղափարներով կիսվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ: Այդ ամենը կօգնի մոտ ժամանակներս անցնել վաղուց մտածածն իրագործելուն: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, կկարողանաք ընտրել հենց այն, ինչը կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք հակված չեք լինի վատնող լինելու, գումարն էլ դատարկ բաների վրա չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ինչ-որ օգտակար բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Դուք ուշադիր կլինեք, կփորձեք ոչինչ աչքաթող չանել, շատ բան անմիջապես կմտապահվի: Հավանական է ծանոթություն մի մարդու հետ, որի փորձը օգտակար կլինի ձեզ և՛ հիմա, և՛ մոտ ապագայում: Կուրախացնեն ընտանիքի անդամների հետ շփումները: Նրանք և՛ ձեր գաղափարները կաջակցեն, և՛ իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Լավ կանցնեն ընտանեկան տոները, ամենամտերիմների հետ իմպրովիզացված երեկույթները: Հավանական են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր զրույցներ ու լավ լուրեր են սպասվում: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում, և կհասկանաք՝ ինչ անել հետո: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դուք հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը, ինչի վրա ծախսել և ինչի վրա խնայել: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ պարզապես նշանակալի գումար փոխանցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Խուսափեք գերհոգնածությունից: Կուտակված հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ տրամադրության վրա, ձեզ ավելի նյարդային ու անհամբեր դարձնել: Այդ իսկ պատճառով օգտակար կլինի հանգստանալը, ինչ-որ թեթև ու հաճելի բանով զբաղվելը: Հնարավորություն կունենաք հետաձգել գործերը, և հենց այդպես էլ արժե վարվել: Օրը հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու համար, որոնք ոչ միայն լավ գիտեն ձեզ, այլև իսկապես հասկանում են: Մտածեք, թե ինչով կարող եք միասին զբաղվել: Շատ տեղին կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը ժամանակին միավորել է ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այն հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի, բայց ուրախության առիթներ կլինեն: Չի բացառվում՝ այսօր անսպասելի կիրառում գտնեք ձեր տաղանդներին: Դա հաճելիորեն կզարմացնի շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում նոր ընկերներ ձեռք բերեք: Հավանական են հաջող գործարքներ: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Դա վերաբերում է նույնիսկ այն Ձկներին, որոնք նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|