ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան պիտի անեք: Օրն արժե սկսել ամենակարևորից. եթե ժամանակը զուր չվատնեք, ապա արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Միայնակ աշխատելու կարիք չի լինի, դուք արագ օգնականներ կգտնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկարատև համագործակցության սկիզբ կդնեն: Հնարավոր են հաջող գործարքներ:

Հոգսեր ու գործեր շատ կունենաք, բայց այսօր հանգստի համար էլ բավարար ժամանակ կմնա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, վառ հույզեր կպարգևեն: Հատկապես հաջող կլինի ուղևորությունը, որին սիրելիի հետ միասին կմեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից, կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսածը: Հարմար օր է աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու համար: Ձեզ շատերը կաջակցեն, այդ իսկ պատճառով մտածածը կկարողանաք արագ կյանքի կոչել: Կարող եք լուծել փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններին դիմելու հետ կապված հարցերը:

Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Այսօր դուք խոցելի կլինեք, նույնիսկ աննշան նկատողությունները ձեզ վիրավորական կթվան: Բայց շատ բան դեպի լավը կփոխվի, երբ հանգիստ ամեն ինչ քննարկեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ է չսկսեք կարևոր հարցերի քննարկումից: Առավոտյան դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և շուտով ամեն ինչ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում գործնական բանակցությունների ժամանակ: Դուք նոր համախոհներ ձեռք կբերեք, ընդ որում՝ ազդեցիկ անձանց շրջանում: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի հետ, սակայն հարաբերություններն արագ ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եզրակացությունների հարցում մի շտապեք. շատ բաների, մարդկանց ու իրադարձությունների մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Ինչ-որ տեղեկատվությամբ կիսվելուց առաջ համոզվեք, որ այն ճիշտ է: Ձեր գաղափարների մասին արժե շրջապատողներին պատմել միայն նրանից հետո, երբ ինքներդ ամեն ինչ կմտածեք:

Օրը լավը կլինի առօրյա աշխատանքի, արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Այստեղ լուրջ դժվարություններ չեն առաջանա, սկսածը կես ճանապարհին թողնելու գայթակղություն էլ չի լինի: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ գործընկերների ու մտերիմների հետ: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կարող եք սկսել հասարակ առաջադրանքները լուծելուց: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, իսկ հետո հանգիստ կանցնեք ավելի բարդին: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ արագ կհասնեք նպատակին:

Այսօր ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն ուրիշի թերություններն են նկատում: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Փոխադարձ համակրանքը անմիջապես կառաջանա և շուտով ինչ-որ ավելի լուրջ բանի կվերածվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անսպասելի լուծում պահանջող նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Դրանց համար պիտի հետաձգեք ծրագրած զբաղմունքները, բայց դուք դրան հանգիստ կվերաբերվեք: Եթե ժամանակը զուր չվատնեք, այն ամեն ինչին կհերիքի: Բայց կարգապահությունն էլ շատ կարևոր կլինի: Հենց դրա շնորհիվ դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, անընդհատ չեք հետաձգի այն, ինչն ուշադրություն է պահանջում:

Օրը վատը չի լինի շփումների համար: Չի կարելի ասել, որ շուրջը բոլորին կես խոսքից հասկանալու եք, բայց կոնֆլիկտներ չեն առաջանա, ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել: Հավանական են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է լուրջ գործերի համար: Արժե կենտրոնանալ նրա վրա, ինչը նախկինում դժվար է թվացել. արագ արդյունք ստանալու շանս կա: Դուք կսովորեք այն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից: Այսօր ստացած ինֆորմացիան շուտով անպայման պետք կգա:

Կարող եք դիմել պետկազմակերպություններին, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ ո՛չ դժվարություններ կլինեն, ո՛չ ձգձգումներ: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Այսօր դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար բոլորի հետ վիճում են, հեշտությամբ են վեճի համար առիթ գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը պիտանի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Կհաջողվի քննարկել կարևոր հարցերը, պիտանի տեղեկատվություն ու խորհուրդներ ստանալ, որոնք շուտով պետք կգան: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Անսպասելի հեշտ կլինի այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց վաղուց չեք տեսել:

Ե՛վ աշխատանքից, և՛ այլ օգտակար գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք: Կուզենաք ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին, այդ իսկ պատճառով գումարը զուր չեք վատնի ու շատ բան կհասցնեք: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար, այդ թվում՝ այնպիսի գործերի, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել: Դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել. այստեղ ձեզ պետք կգա հնարամտությունը: Աշխատեք չհետևել ուրիշի օրինակին, այլ նպատակին տանող սեփական ուղին գտնել: Դա կօգնի խնայել ժամանակը, ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին:

Հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք արագ լեզու կգտնեք և՛ գործընկերների, և՛ պարզապես նոր ծանոթների հետ, որոնք միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրը չի լինելու: Հարցերին ճիշտ պատասխաններ ու հաջող լուծումներ գտնելու համար ժամանակ է պետք գալու: Աշխատեք չշտապել. հենց շտապողականությունը կարող է ցավալի սխալների հանգեցնել: Հիշեք, որ ամեն անգամ պարտադիր չէ մենակ գործել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել: Վատ մի զգացեք դիմել նրանց:

Հավանական են լավ նորություններ: Դրանք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Չեն բացառվում հեռվից լուրերը, որոնց պատճառով պիտի փոխեք ձեր ծրագրերը: Դուք դա մեծ հաճույքով կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսովոր ու ոգեշնչող իրադարձություններ կբերի, նոր հնարավորություններ կբացի: Դուք հաճույքով կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգել եք, գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրներից: Չնայած՝ պիտի արագ գործեք, բայց կհասցնեք ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին, ոչ մի բան աչքաթող չեք անի, լուրջ սխալներ չեք անի:

Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք միավորել նրանց, ում հայացքները շատ նման են: Լավ է կիսվել գաղափարներով ու պատմել ծրագրերի մասին: Ձեզ ուշադիր լսողների շարքում և՛ համախոհներ, և՛ ընկերներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շատ բան կպարզվի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, պատասխաններ կստանաք նախկինում բոլորին անհանգստացնող հարցերին: Դրանից հետո ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելը կհեշտանա, կորոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին: Ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն ձեզ, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Օրը հարմար կլինի ուսման համար: Բաց մի թողեք նոր բան իմանալու հնարավորությունը, նույնիսկ եթե դեռ չգիտեք, թե ինչի համար կարող է պետք գալ այդ ինֆորմացիան: Չի բացառվում՝ նոր նախասիրություն ձեռք բերեք, որի շնորհիվ կծանոթանաք շատ հետաքրքիր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0