ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2258 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր ու կարևոր զրույցների, ինչպես նաև նորությունների օր է, որոնք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, ստիպել փոխել դրանք: Հեռվից ստացված լուրերը կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Դուք կհասկանաք, որ դրանց արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել ու չեք զղջա նման որոշման համար:

Ուղևորությունները լավ կանցնեն, բազում վառ տպավորություններ կպարգևեն: Հեռու տեղ մեկնելու կարիք չկա. ձեզ հաճելի անակնկալներ կարող են սպասվել նաև տանը մոտ: Իսկ ահա լավ ընկերախումբը ավելորդ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Նույնիսկ եթե ձեր զրուցակիցները դառնան մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չի հաջողվել, այսօր կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել: Կարող եք զբաղվել փաստաթղթեր ձևակերպելով, պաշտոնական հարցումներ անելով, հաշվետվություններ կազմելով, որոնք պետք կգան մի քանի օրվանից հետո:

Լսեք ինտուիցիայի ձայնին, որի շնորհիվ կհասկանաք, թե ինչպես կարելի է ինչ-որ բան դեպի լավը փոխել հարաբերություններում, դրանք ավելի ջերմ ու վստահելի դարձնել, վերջ տալ տարաձայնություններին: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Կհաջողվի լուծել մի քանի կարևոր առաջադրանքներ, գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք արագ կսովորեք այն, ինչը կարող է պետք գալ, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հիմա ստացված գիտելիքները անպայման օգտակար կլինեն մոտ ժամանակներս:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կասեք այն, ինչ մտածում եք. դա բոլորին չէ, որ դուր կգա: Սակայն կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Ոչ ոք չի ուզենա վիճել, փոխզիջումային տարբերակ գտնելն այնքան էլ բարդ չի լինի, պետք է միայն մի փոքր ջանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է: Սովորականից շատ կնյարդայնացնեն մանրուքները, դուք կանհանգստանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածով չընթանա: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Վեճերից ու կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել, բայց պետք է խոստովանել, որ դա ձեր շնորհիվ չի լինի: Հույզերը հաղթահարելուն կօգնեն նոր գործերն ու պիտանի զբաղմունքները: Դրանցով տարվելով՝ դուք կդադարեք ուշադրություն դարձնել դատարկ բաներին, տրամադրությունն էլ նկատելիորեն կլավանա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է, բայց դրանք տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է հանգստի, հետաքրքիր ու ոչ այնքան հոգնեցնող գործերի համար: Ոչ մի լուրջ բան լավ է չծրագրեք անհրաժեշտ արդյունքին հասնելը սպասվածից բարդ կլինի: Կարևոր հարցերի քննարկումը նույնպես արժե հետաձգել: Ձեր ճշմարտացիությունը ապացուցել կարող եք, բայց միաժամանակ ինչ-որ մեկին չնեղացնել չի ստացվի:

Շատ Առյուծների օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Այսօր կարող եք մեկնել այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել. դրական հույզերն ու վառ տպավորությունները հաստատ շատ կլինեն: Երեկոն լավ նորություններ կբերի այն մարդուց, որի ճակատագրի համար անհանգիստ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճելի շփումների, հետաքրքիր հանդիպումների ու պիտանի ծանոթությունների օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք կարևոր գործերը, շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Հեշտությամբ համախոհների թիմ կհավաքեք, միասին կհասնեք ինչ-որ կարևոր նպատակների: Այսօր սկսվող ընկերական կամ սիրային հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան:

Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսք գնա այն իրերի մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է ապագայի մասին մտորելու համար: Կարևոր չէ՝ կոնկրետ ծրագրեր եք կառուցում, թե պարզապես երազում եք. բոլոր դեպքերում հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ, որոնք անպայման կհուշեն՝ ինչպես է լավ գործել, ինչը կօգնի հասնել նպատակին:

Հավանական են անսպասելի առաջարկներ, հրավերներ անսովոր միջոցառումների: Ինտուիցիան կհուշի, որ լավ է առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանեք, և այն չի սխալվի: Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կբերի: Դրանք իրագործելու հնարավորությունը կհայտնվի մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, հագեցած օր է: Այն բազում դրական հույզեր կպարգևի այն Կարիճներին, որոնք պատրաստ են փորձարկումներ անել, նոր բան հորինել կամ փորձել: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, պարզապես հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, որոնք ձեզ կես խոսքից կհասկանան, կիմանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է անհրաժեշտ՝ ֆինանսներն են: Խուսափեք չարդարացված ծախսերից, մի շտապեք գործարքների ու գնումների հարցում: Ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք ցանկացած ֆինանսական փաստաթուղթ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Սա հաստատ այն օրը չէ, երբ արժե առանց երկար մտածելու կարևոր որոշումներ ընդունել կամ վստահել առաջին տպավորությանը: Ստեղծված իրավիճակից գլուխ հանելու, ծրագրերում որոշակիություն մտցնելու համար ժամանակ է պետք: Արժե լսել ինտուիցիայի ձայնին նրա հուշումները օգտակար կլինեն:

Դուք մանրուքներում հաջողակ կլինեք, և դա կուրախացնի: Չի բացառվում հաջող զուգադիպությունը, որը ձեզ հետաքրքիր մտքեր կտա, կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հավանական են անսպասելի նվերներ, անակնկալներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարող եք նոր բան ստանձնել դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել հաջողության, առաջին հաղթանակները տոնելն էլ դժվար չի լինի: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ ժամանակին միասին աշխատել եք կամ պարզապես ընդհանուր ծրագրեր եք կառուցել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ընկերական դառնալ:

Օրը հաճելի անակնկալներ ու նվերներ, ինչպես նաև հաջող գնումներ է խոստանում: Կարող եք հաջողությամբ լուծվել վերջին ժամանակներս անհանգստացնող ֆինանսական հարցերը: Որոշ Այծեղջյուրներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը: Սկսածը կհաջողվի արագ ավարտին հասցնել, լուրջ դժվարություններ չեն առաջանա: Շատ Ջրհոսներ միաժամանակ մի քանի հարց կլուծեն, ընդ որում՝ նրանց կհաջողվի ոչինչ չմոռանալ և իրար չխառնել:

Օրը հրաշալի կլինի գործարքների ու գնումների համար: Գումարին վերաբերող բոլոր հարցերում կարելի է հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Չի բացառվում՝ բիզնես բացելու կամ այն զարգացնելու նոր ծրագրեր հայտնվեն: Դուք շուտով կկենտրոնանաք դրանք կյանքի կոչելու վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի, արդյունավետ օր է: Կարող եք հրաշալի գլուխ հանել բարդ գործերից, առանց մեծ ջանքեր գործադրելու շատ լավ արդյունքների հասնել: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, և՛ նրանց, ում հետ նախկինում վիճում էիք:

Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Ձեզ կհաջողվի դա նրբանկատորեն անել, ոչ ոքի չվիրավորել: Շատերը ձեզ շնորհակալ կլինեն օգնության համար: Օրվա երկրորդ կեսը սիրահարված Ձկներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2258 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0