ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2295 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է գործնական բանակցությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք նախկինում ձեր մասին ոչինչ չգիտեին: Ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ բոլորն անմիջապես կսկսեն հավատալ դրանց հաջողությանը: Մտածածն իրագործելու հարցում օգնականներ գտնելը դժվար չի լինի:

Հավանական են անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում միասին աշխատել եք կամ զբաղվել եք ընդհանուր ստեղծագործ նախագծերով: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել: Երեկոն հաճելի անակնկալներ ու ձեզ համար շատ թանկ մարդուն վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով են հետաքրքրվել. կարող եք նոր համախոհներ գտնել, այդ թվում՝ բավական ազդեցիկ:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ: Ինտուիցիան կօգնի կռահել ձեզ համար թանկ մարդկանց ցանկությունների մասին, կհուշի, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի դրանք իրականանան: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում բոլորին վշտացնող ընտանեկան խնդիրները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորություններ ծրագրելու և դրանց համար անհրաժեշտ ամեն բան գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Ձեզ դուր կգա նոր բան հորինելը, նպատակին տանող սեփական ուղին փնտրելը: Գաղափարները, որոնք այսօր կունենաք, շատ լավը կլինեն: Կգտնվեն մարդիկ, որոնց կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Ընդհանուր գործից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, որը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելն ու միապաղաղությունից շեղվելը: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վառ, ոգեշնչող օր է, որը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք դժվարություններից չեք վախենա, իսկ ինտուիցիան կհուշի՝ երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ արժե զգուշություն ցուցաբերել: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ կարող են լուծվել բարդ մասնագիտական հարցերը, որոնց շուրջ վերջին ժամանակներս երկար մտորել եք:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Կարող եք շահավետ գործարքներ կնքել, եկամուտների նոր աղբյուր գտնել: Գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ, քանի որ հակված կլինեք շտապել ու երբեմն կընտրեք ոչ այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է: Այն հարմար կլինի առօրյա գործերով զբաղվելու համար: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, չեք հոգնի ու չեք ձանձրանա: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, դուք ժամանակին կլսեք այն խորհուրդները, որոնք կարող են պիտանի լինել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Առյուծներ համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը նրանց դեռ շատ պետք կգա:

Հնարավորություն կունենաք զբաղվել ընտանեկան գործերով, օգնել բարդ իրավիճակում հայտնված հարազատներին: Ձեր շնորհիվ կհաշտվեն այն մարդիկ, որոնք վիճել էին, մտերիմների հետ հարաբերություններում կվերականգնվի ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Կարևոր չէ՝ առօրյա գործերի վրա եք կենտրոնացած, թե ինչ-որ նոր բանով եք զբաղված. բոլոր դեպքերում կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Լավ կանցնեն բանակցությունները: Չի բացառվում՝ այսօր ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն:

Չնայած գործեր սպասվածից շատ կլինեն, կհաջողվի ժամանակ գտնել հանգստի համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք լավ նորություններ կհայտնեն, կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր հարցերն արժե ինքնուրույն լուծել: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան: Աշխատանքն ու ուսումը կարող են սովորականից ավելի շատ ուժ և ուշադրություն պահանջել: Հաճախ ստիպված եք լինելու բախվել բարդ հարցերին, և ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի նորություններ, ինչպես նաև տրամադրություն բարձրացնող լուրեր կբերի: Հարմար ժամանակ է ընկերների ու ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Նրանց աջակցությունը կոգեշնչի, ուժ ու էներգիա կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, կաշխատեք հասնել ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերն օգնություն կառաջարկեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կընկերանաք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանց շնորհիվ կարող են լուծվել ֆինանսական խնդիրները, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, ինֆորմացիա հավաքել ու ճիշտ եզրահանգումներ անել: Օրվա առաջին կեսին կկարողանաք լուծել կարևոր աշխատանքային առաջադրանքները, հասնել արդյունքների, որոնք կգերազանցեն բոլոր ակնկալիքները:

Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց, ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմելուց. դա իսկապես բոլորին կհետաքրքրի: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, այնպիսի առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև, հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Անսպասելի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հաջող զուգադիպությունները հետաքրքիր մտքեր կտան: Հին ընկերների հետ հանդիպումները կուրախացնեն, զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել:

Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Դա հատկապես նկատելի կլինի ֆինանսների ոլորտում. հավանական են անսպասելի դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Բայց անձնական հարաբերություններում էլ ուժեղ կլինեն դրական միտումները, ձեզ հաճելի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է աշխատանքի ու գործնական բանակցությունների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, արագ կլուծեք բարդ առաջադրանքները: Կհաջողվի վերջ տալ գործընկերների հետ հին տարաձայնություններին, նոր գործընկերների հետ էլ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հնարավոր է մասնագիտական աճ:

Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը: Նույնիսկ եթե ինչ-ինչ տարաձայնություններ առաջանան, արագ կկարողանաք բոլորին գոհացնող լուծում գտնել: Օրվա երկրորդ կեսին հավանական են հանդիպումներ հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ: Շփումները շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հազիվ թե օրվա առաջին կեսն անցնի առանց մանր-մունր թյուրիմացությունների, անհաջող զուգադիպությունների: Բայց դրանք սրտին մոտ ընդունել չարժե: Կհաջողվի խուսափել լուրջ խնդիրներից, ժամանակին նկատել և ուղղել սխալները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստանալու և գործերից շեղվելու համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ զբաղվել լրիվ նոր մի բանով. բոլոր դեպքերում դուք բազում դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2295 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0