Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Օրվա առաջին կեսին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե ստացվի, հնարավոր են լարված պահեր ու դժվարություններ շփման մեջ: Արժե կենտրոնանալ առօրյա առաջադրանքների լուծման վրա. դրանցից դուք կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչով զբաղվել հիմա, իսկ ինչն արժե հետաձգել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ հին ու նոր ծանոթների հետ: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե գործնական ոլորտում դրական փոփոխություններ եք ակնկալում, ապա ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Օրը հրաշալի կլինի հին կապերը վերականգնելու համար: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ցուլեր կկարողանան զբաղվել այն աշխատանքային նախագծերով, որոնք հեռանկարային ու խոստումնալից են համարում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան, ամեն հարցում կաջակցեն: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման հարցում էլ կօգնեն հարազատները կամ ընկերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ցանկացած կարևոր զրույցի այսօր արժե առանձնահատուկ լուրջ պատրաստվել: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական գործերի մասին կլինի: Հույս մի դրեք իմպրովիզներ անելու և արագ անհրաժեշտ բառերը գտնելու ձեր ունակության վրա: Նախապես մտածված փաստարկները ավելի համոզիչ կհնչեն: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կհայտնվեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակներ նվեր կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր գործեր ստանձնելու ժամանակը: Եվ այն չի սխալվի: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Այն Խեցգետինները, որոնք նոր գործեր կստանձնեն, կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Ձեր լավագույն հատկանիշները, կարողություններն ու տաղանդներն աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե կենտրոնանալ բարդ հարցերի լուծման վրա: Օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Ամենայն հավանականությամբ այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի աշխատանքի մեջ: Դուք նկատելի առաջընթացի կհասնեք, կհարթեք հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Հետևեք ձեր հուզական վիճակին: Մի տրվեք վատ տրամադրությանը, աշխատեք պահպանել լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Իմպրովիզներ անելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը ձեզ այսօր անպայման պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով, առանց կեղծ համեստության պատմեք նրա մասին, ինչի հասցրել եք հասնել: Օրը ձեզ հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնք շուտով ձեր հուսալի համախոհները կդառնան: Բացի այդ, ձեր մտահղացումները կարող են հետաքրքրել ազդեցիկ անձանց: Չի բացառվում՝ մոտ ժամանակներս շատ գրավիչ առաջարկներ ստանաք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Անտեղի կարող են հիշվել հին վիրավորանքները, անցյալի տհաճ իրադարձությունները: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա և ոչ մի բան չհետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք խուսափել վեճերից: Օրը հաստատ հարմար չի լինելու ինչ-որ մեկին ձեր ճշմարտացիությունն ապացուցելու կամ ձեզ հետ անհամաձայն մարդկանց տարահամոզելու համար: Նույնիսկ ամենամտերիմների հետ այսօր սովորականից բարդ կլինի: Զգույշ եղեք կատակների հարցում. ինչ-որ մեկին դրանք կարող են վիրավորական թվալ: Օրը բարենպաստ կլինի ուսման և ինքնուրույն աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում, լուրեր մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եկել է կարևոր գործերը ստանձնելու ժամանակը: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել հազիվ թե ստացվի, բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Օգնություն կարող են առաջարկել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, թե որքան են սխալվել: Նախկինում լարված հարաբերությունները այսօր կսկսեն դեպի լավը փոխվել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Դուք կհասկանաք, թե ինչ կա ձեզանից ամբողջությամբ տարբերվող մարդկանց հոգում: Կհաջողվի մտերիմների հետ հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապել չարժե: Ձեզ հանգիստ ու բարենպաստ օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ աշխատանքից, և՛ լրիվ նորից: Շատ Աղեղնավորների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Հին ծանոթներն ու փորձված համախոհները անպայման օգնության կհասնեն, եթե դժվարություններ առաջանան: Օրը հարմար կլինի կազմակերպչական և իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Զգույշ եղեք և աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա բարենպաստ օր է լինելու, սակայն ոտքի վրա ընդունած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, գնահատել իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները: Օգտակար կլինի խորհրդի հարցով դիմել այն մարդկանց, որոնց վստահում եք: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնային գործերին: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հանգստություն պահպանել անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, չհուզվելը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Առավոտյան ծագած շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն. դուք ամեն հարցում կզգաք նրանց աջակցությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել կարևոր գործում հաջողության հասնելու համար: Ժամանակը զուր մի վատնեք, միանգամից ստանձնեք այն, ինչը ձեզ ամենից շատն է հետաքրքրում ու մի շեղվեք մանրուքների վրա: Օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Դուք կարող եք հույս դնել հին ծանոթների վրա, իսկ ահա նորերի հետ արժե զգոն լինել: Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|