ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1888 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ է կարևոր գործերից չսկսեք: Մտքերը հավաքելու և առաջնահերթությունները որոշելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Շրջապատողների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելն էլ ավելի հեշտ կլինի կեսօրից հետո: Առավոտը արժե նվիրել ձեզ հետաքրքրող զբաղմունքներին, որոնք մյուսներին թեկուզ և անօգուտ են թվում:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Դուք արագ կընկերանաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խոսեք կարևոր բաների մասին, քննարկեք այն հարցերը, որոնք շատերին հանգիստ չեն տալիս: Այսօր ձեր խոսքերին ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական կարծիքով են հետաքրքրվում: Իսկ մտերիմները կլսեն ձեր խորհուրդներն ու այնպիսի սխալներ չեն անի, որոնց պատճառով կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ:

Օրը հարմար կլինի նաև ծրագրեր կառուցելու համար: Այսօր դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ շրջապատողների մտադրությունները: Ձեր շրջահայացությունը շատերին հաճելիորեն կզարմացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավագույն օրը չի լինելու աշխատանքի մասին զրուցելու կամ գումարի հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար: Մտածեք, թե որ զբաղմունքը կարող է ձեզ ուրախացնել ու ժամանակ գտեք դրա համար: Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել: Բայց եթե դուք պահպանեք դրական տրամադրվածությունը, ապա օրը հաճելի և արդյունավետ կանցնի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք այդ հատվածի համար ուղևորություններ ծրագրել: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը թեթև ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Ծանոթները հաճույքով կօգնեն, և դուք շատ կմտերմանաք նրանց հետ՝ զբաղվելով ընդհանուր գործերով: Նախկինում սառը կամ լարված հարաբերությունները ավելի անբռնազբոս, վստահելի ու ներդաշնակ կդառնան:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում: Հաջող գնումներ անելու շանս կլինի: Ձեզ շատ ժամանակ պետք չի լինի այնպիսի իրեր ընտրելու համար, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի վախեցեք ուշադրության կենտրոնում հայտնվելուց, այսօր դա ձեզ օգուտ կտա: Օրը հարմար կլինի համախոհների հետ գաղափարներով կիսվելու և զրուցելու համար այն բանի մասին, թե ինչով եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս: Չի բացառվում՝ ձեզ օգնություն առաջարկեն, հրաշալի խորհուրդներ տան: Հավանական են հաճելի ծանոթություններ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, հին իրերը վաճառելու կամ ինչ-որ մեկին տալու համար: Որոշ Առյուծներ կգտնեն այն, ինչ վաղուց էին կորցրել և դրա համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է այն մարդու հետ հանդիպելու համար, որի հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում: Դուք արագ կհասկանաք իրար, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Նախկինում անհարթ հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Կպարզվի, որ շատ խնդիրների պատճառը թյուրըմբռնումն է եղել:

Օրը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար: Դրանք նույնիսկ սպասվածից հաջող կանցնեն, վառ հույզեր կպարգևեն: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստանձնած ցանկացած գործի աշխատեք լուրջ վերաբերվել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենևին չէիք սպասում: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին, եթե արագ հաղթանակների ու հեշտ հաջողության վրա հույս չդնեք: Շատ Կշեռքների այսօր պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները իրենք սխալներ չեն անի, մյուսներին էլ կօգնեն խուսափել սխալներից:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար. վտանգ կա՝ շատ ծախսեք անպիտան իրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն բարենպաստ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Ժամանակ կգտնեք նաև հետաքրքիր զբաղմունքների համար: Որոշ Կարիճներ կհիշեն հին նախասիրության մասին, որը կրկին վառ տպավորություններ կպարգևի:

Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, ապագային վերաբերող ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ է խոստանում: Հավանական են նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համարձակ ստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե դրանք բարդ են թվում: Դուք կկարողանաք հաջողության հասնել նրանում, ինչից դեռ մինչև վերջերս համարյա գլուխ չէիք հանում: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Շատերին կես խոսքից կհասկանաք:

Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Օրը հարմար կլինի գնումների համար: Կարող եք տան համար օգտակար իրեր, մտերիմների համար էլ նվերներ գնել: Որոշ Աղեղնավորներ աշխատանքի հետ կապված անսպասելի ու շատ գրավիչ առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, լուծել ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները: Սակայն դրական միտումներն արագ կուժեղանան, և ժամ առ ժամ աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու, դեռ միայն վերջերս առաջ եկած գաղափարը կյանքի կոչելու համար: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք հրաշալի արդյունքի կհասնեք առանց մեծ ջանքեր գործադրելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք մանրուքներից չկառչել: Օրը լավ բաներ կբերի, հետաքրքիր հնարավորություններ կբացի ձեր առաջ, բայց վտանգ կա՝ դուք դա չնկատեք, եթե մտածեք միայն նրա մասին, ինչը ձեզ մոտ չի ստացվել կամ անհաջող է դասավորվել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք ձեզ հասկանում ու աջակցում են: Նման մարդկանց հետ շփումների շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

Արժե զբաղվել նոր բանով: Հնարավորություն կունենաք տեղեկատվություն ստանալ, որը ձեզ կօգնի այլ կերպ նայել սովորական թվացող բաներին: Որոշ Ջրհոսներ կհասկանան, որ եկել է ծրագրերը վերամշակելու պահը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կուզենաք օրը օգտակար գործին նվիրել: Դրա համար ամենաբարենպաստ պայմանները կստեղծվեն: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն:

Օրը հարմար կլինի հին ծանոթներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կլինեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Դուք կլսեք լավ խորհուրդները, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ չեք անի: Երեկոն ոգեշնչող նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1888 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0