Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք չշտապել ու ռիսկի չդիմել: Ոտքի վրա ընդունած որոշումները հազիվ թե հաջող լինեն: Շտապելիս ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք կամ կընկնեք թշնամիների լարած թակարդը: Չարժե երկար զրույցներ վարել այն մարդկանց հետ, որոնք հազվադեպ են ձեզ ճիշտ հասկանում ու համարյա երբեք չեն աջակցում: Նման զրույցները կարող են երկար ժամանակով զրկել ձեզ հանգստից: Հեշտությամբ գլուխ կհանեք լավ ծանոթ գործերից: Եթե նոր բան ստանձնեք, հնարավոր է՝ դժվարությունների բախվեք: Սակայն դրանք ձեզ չեն ստիպի նահանջել ու կիսատ թողնել սկսածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կենտրոնացեք բարդ հարցերի լուծման վրա: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, աստղերի աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Սակայն կարևոր կլինի չշտապելը: Լուրջ քայլ անելուց առաջ ինչպես հարկն է կշռադատեք: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ դժվարություններից: Օրը հարմար կլինի նաև մտերիմների հետ կարևոր բաների մասին զրուցելու համար: Ձեզ և՛ ուշադիր կլսեն, և՛ ճիշտ կհասկանան, և՛ կաջակցեն: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործեք: Օրը շատ բարենպաստ կլինի ձեզ համար, և դուք շատ բաներում հաջողության կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Բոլոր լուրջ որոշումներն արժե ինքնուրույն ընդունել, ծանոթների խորհուրդներն ու ուրիշի փորձը ձեզ համար օգտակար չեն լինի: Օրը հարմար կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Որոշ Երկվորյակներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը, կամ էլ պետք լինի հետաձգել գործերը տնային խնդիրներով զբաղվելու համար: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք, քանի որ դրանց լուրջ կմոտենաք, չեք սպասի, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող դասավորվի: Օրվա առաջին կեսին անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը: Ավելի ուշ պետք է վերադառնաք ավելի վաղ մտածածին: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Եթե նրանց հետ միասին ուղևորության մեկնեք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության և ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա սկիզբը հետաքրքիր, վառ ու ոգեշնչող կլինի, հրաշալի կլինի համարձակ փորձարկումների ու նոր նախաձեռնությունների համար: Այդ հատվածը հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Շատ Առյուծների հաջողությունը կուղեկցի ֆինանսական գործերում: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Ամենայն հավանականությամբ կուզենաք ժամանակը հանգիստ անցկացնել, այն նվիրել սիրելի գործին: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի. պարզապես ձեզ բնական պահեք, առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ բազում վառ հույզեր կպարգևեն: Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, կարող եք չափից դուրս շատ ծախսել: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բոլոր կարևոր հարցերն աշխատեք ինքնուրույն լուծել. դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Օրը հարմար կլինի այն գործն ավարտելու համար, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր եք նվիրել: Արդյունքը սպասվածի նման չի լինի, բայց բոլոր դեպքերում կուրախացնի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Եթե դրանք անեն հին ծանոթները, կարելի է առանց երկար մտածելու համաձայնել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչ սպասել այլ մարդկանցից և ինչպես պահել ձեզ նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գումարին կամ ունեցվածքին վերաբերող հարցերում չարժե վստահել առաջին տպավորությանը: Մի շտապեք գործարքներ կնքել նոր ծանոթների հետ կամ ինչ-որ բան գնել այն մարդկանցից, որոնց հետ առաջին անգամ եք հանդիպում: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Բարդ հարցերի լուծման համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում չեք նկատել, նոր հնարավորություններ կտեսնեք: Ավելի ուշ կգա ոչ մեծ ուղևորությունների ու զբոսանքների, պայմանների փոփոխության համար հարմար ժամանակը: Շատ Կարիճներ կկարողանան հանդիպել հին ընկերներին, և դա նրանց շատ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք չանհանգստանալ աննշան իրադարձությունների կամ այնպիսի բաների պատճառով, որոնք ձեզ հետ ուղիղ կապ չունեն: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա օրը հաջող կդասավորվի, լուրջ խնդիրներ չի բերի: Իսկ ահա այն Աղեղնավորները, որոնք կարճ ժամանակով կկորցնեն հավասարակշռությունը, ռիսկի են դիմում դժվարությունների բախվել: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք կիսվել ապրումներով, պատմել այն բանի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Ձեզ կաջակցեն: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար, կարող եք հանդիպել մարդկանց, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Լավ կանցնեն ուղևորություները, եթե ճամփա ընկնեք մտերիմների հետ միասին: Կհաջողվի արագ գլուխ հանել մանր-մունր, բայց միևնույն է ուշադրություն պահանջող գործերից: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Ձեր նպատակասլացությունը շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ օգնել: Ընդհանուր գործերից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Սակայն աշխատեք չհոգնել ու ձեզանից անհնարինը չպահանջել: Եթե հոգսերից շեղվելու, հանգստանալու, նոր վայրերում լինելու հնարավորություն ունեք, աշխատեք այն բաց չթողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք: Նույնիսկ եթե այսօր միայն առօրյա, լավ ծանոթ գործերով զբաղվեք, անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարող եք օգնականներ գտնել, բայց ամենակարևոր հարցերը բոլոր դեպքերում լավ է ինքնուրույն լուծել: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, դրանք ձեզ աջակցող մարդկանց հետ քննարկելու համար: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, ամենամտերիմ հարազատներից մեկին վերաբերող լավ նորությունները: Երեկոյան հաջող գնում անելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|