ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Առավոտյան լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Այս հատվածում հնարավոր է վատ ազդեցության տակ ընկնեք կամ հավատաք մի մարդու, որը դրան արժանի չէ: Մի փոքր սպասեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:
Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դա լավ ժամանակ կլինի ուսման, ստեղծագործելու, ոչ ստանդարտ աշխատանքային առաջադրանքները լուծելու համար: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները դուր կգան շրջապատողներին: Կգտնվեն դրանց իրագործման հարցում օգնել ցանկացողներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող բոլոր հարցերում դուք այսօր կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց այն կօգնի արագ կողմնորոշվել բարդ իրավիճակում, ճիշտ որոշում ընդունել ու լավ գումար աշխատել: Օրը հարմար կլինի բանակցությունների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր:
Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Ամեն ինչ շատ հաջող կդասավորվի, եթե զգույշ և ուշադիր լինեք: Դա հատկապես կարևոր կլինի ուղևորություններ ծրագրած Ցուլերի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա համար կարող եք կարևոր գործնական հանդիպումներ նշանակել: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Հաջողությունները, որոնց այսօր կհասնեք, աննկատ չեն մնա: Շրջապատողները կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Սիրելի մարդու հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ձեզ բարենպաստ, բայց անհանգիստ օր է սպասվում: Հավանական են անսպասելի առաջարկներ: Որոշ Խեցգետիններ հնարավորություն կունենան զբաղվել այն գործով, որը վերջին ժամանակներս նրանց շատ հետաքրքիր ու հեռանկարային էր թվում: Դժվար չի լինի համախոհներ գտնելը: Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնց հետ գործ ունենալը շատ հեշտ ու հաճելի կլինի:
Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում զգուշություն է պետք: Մի շտապեք ծախսել ստացածը: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հասարակ լուծումներ մի փնտրեք: Կարևոր հարցերին պատասխաններն այսօր մակերեսին դրված չեն լինի, լավ գաղափարներն էլ առաջինը մտքին չեն գա: Ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնց շնորհիվ սխալներ չեք անի:
Սա հարմար օր է մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Դուր գալը դժվար չի լինի. պարզապես ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին աշխատանքի մեջ նախաձեռնող եղեք: Դուք մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են շահավետ գործարքներ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք մեծացնել եկամուտները: Օրը հարմար կլինի պետկազմակերպություններ դիմելու և փաստաթղթերը ձևակերպելու համար:
Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, և դուք դա հաճույքով կանեք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պետք է շատ աշխատեք: Դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, սակայն հաղթանակներ տոնելը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ պիտի ջանքեր գործադրեք: Սակայն ձեր ջանքերն անարդյունք չեն լինի. արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ դուք ճիշտ ուղու վրա եք: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները: Դուք կհասկանաք, որ և՛ ղեկավարությունը, և՛ գործընկերները հասկանում են ձեզ ու պատրաստ են աջակցել:
Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք լավ կդասավորվեն, եթե ձեզ ընկերակցեն մտերիմները: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք, նոր բաներ կիմանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի տաքացեք ու պահպանեք ինքնատիրապետումը: Օրը կարող է բավական լարված լինել հատկապես այն Կարիճների համար, որոնք սովոր են ինքնուրույն գործել, ոչ մեկի հետ չխորհրդակցել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա նյարդայնություն կառաջացնի: Եթե այսօր հույզերը հաղթահարեք, ապա ավելի ուշ դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:
Գործնական բանակցությունները կարող են սպասվածի նման հեշտ չանցնել, բայց հաջող կավարտվեն: Գործարքներն ու գնումները արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին պրովոկացիաներին մի տրվեք: Դա բարդ ժամանակ է լինելու շփումների տեսանկյունից: Ոչ բոլորի հետ կկարողանաք լեզու գտնել: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ էիք, այսօր ձեզ կարող են սխալ հասկանալ: Բայց թեժ վեճերից ու սուր կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:
Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ ամեն ինչ հարթվում է: Կգա գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար հարմար պահը: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Առաջին հերթին՝ կարող են բարդ առաջադրանքներ հայտնվել, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Երկրորդ՝ շրջապատողների հետ վեճեր ու տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Դուք պիտի հարթեք սուր անկյունները: Երրորդ՝ անսպասելի իրադարձությունները կստիպեն ձեզ փոխել ծրագրերը, և դա հազիվ թե ուրախացնի:
Բայց օրը հաճելի պահերից զուրկ էլ չի լինի: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Հեշտությամբ լեզու կգտնեք գործընկերների և այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մտածեք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Չի բացառվում՝ այսօր կարողանաք նոր նպատակին հասնելու առաջին քայլերն անել կամ հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, ապա այսօր ընդհանուր լեզու գտնելու շանս կունենաք:
Օրը լավ նորություններ է խոստանում: Դրանք կվերաբերեն հենց այն գործին, որի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Չեն բացառվում նաև հետաքրքիր առաջարկները: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարևոր կլինի հենց առավոտվանից դրական տրամադրվելը: Օրվա առաջին կեսին ձեզ կարող են տհաճ հուշերն ու տագնապալից մտքերը համակել. դրանց պատճառով դուք անհանգիստ ու նյարդային կլինեք: Աշխատեք տեսնել ոչ թե դժվարությունները, այլ նոր հնարավորությունները: Դրանք այսօր շատ կլինեն:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու արագ դրանցում հաջողության կհասնեք: Հավանական է՝ հաջողությամբ լուծվեն այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: