Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2117 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կենտրոնացեք աշխատանքի վրա. այսօր դուք կարող եք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել, կարևոր հաղթանակներ տոնել: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Չի բացառվում՝ ձեր գիտելիքները օգտակար լինեն ուրիշներին: Դուք հրաշալի խորհուրդներ կտաք այն մարդկանց, որոնք դժվարությունների են բախվել, շատերին կաջակցեք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և շահավետ գործարքներ: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն չծրագրված գնումների հետ, որոնք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ստանձնեք նոր գործերը, մի հետաձգեք համարձակ գաղափարների իրագործումը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է ինքնուրույն գործեք, քան փորձեք տարահամոզել նրանց, ովքեր կասկածում են ձեր ծրագրերի իրատեսական լինելուն: Երբ տանեք առաջին հաղթանակները, օգնել ցանկացողներ էլ կհայտնվեն: Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ: Ինտուիցիան կօգնի հասկանալ, թե ինչն է նրանց անհանգստացնում: Վերջին ժամանակներս ձեզ վշտացնող տարաձայնությունները կմնան անցյալում: Կհաջողվի պայմանավորվել կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի, բայց դուք կաշխատեք դատարկ բաների պատճառով չտագնապել, չանհանգստանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Եթե դուք չտրվեք պահի հույզերին, ապա արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Կարող են փոխվել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Դուք կզգաք, որ ձեզ ավելի շատ են հարգում, ձեր խոսքերին ավելի ուշադիր են: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճշգրիտ կլինեն, դրանց շնորհիվ դուք շահավետ գործարքներ կկնքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի խաղաղասիրաբար տրամադրվելը: Շրջապատողներն այսօր կարող են իրենց տարօրինակ պահել, երբեմն էլ կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե դուք պրովոկացիաներին չտրվեք, շփումները շուտով ավելի հաճելի կդառնան: Մի շտապեք ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնել ու մի հավատացեք նոր ծանոթների տված բոլոր խոստումներին: Օրը հարմար կլինի լուրջ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք ոչ մի կարևոր մաս աչքաթող չեք անի և արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Երեկոյան հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Այն անսպասելի իրադարձություններ ու նոր հնարավորություններ կբերի, որոնց համար ուրախ կլինեք: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ ձեռք բերեք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, սակայն դուք գլուխներդ չեք կորցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Իրատես եղեք: Այսօր հատկապես կարևոր կլինի աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված պատրանքներ չկառուցելը: Զգուշացեք, եթե ձեզ ինչ-որ մեկը ոսկե սարեր խոստանա, մի մտածեք, որ լուրջ առաջադրանքները իրենք իրենց լուծվելու են միայն նրա համար, որ դուք շատ կուզենայիք: Հաջողության հասնել կստացվի, բայց դրա համար պիտի աշխատեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Պարզ կդառնա, որ նրանք պատրաստ են աջակցել ձեր գաղափարները, օգնել ամենահամարձակ ծրագրերն իրագործելու հարցում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համառ եղեք, քանի որ հենց այդպես դուք կհասնեք նրան, ինչը դեռ մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Չի բացառվում՝ այսօր պետք լինի ուղղել ուրիշների սխալները, աշխատել երկուսի փոխարեն: Բայց դուք դա բացառապես սեփական օգտի համար կանեք, այնպես որ՝ կյանքից բողոքել չեք ուզենա: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները, նրանք կգնահատեն ձեր գիտելիքները, գործնական ու անձնական որակները: Ոչ բոլոր Կշեռքների համար հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նշանի երիտասարդ ներկայացուցիչներին կարող է թվալ, թե իրենց ոչ ոք չի հասկանում: Բայց օրվա վերջին պարզ կդառնա, որ տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն, իսկ հարաբերությունները կհարթվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պատրաստ եղեք անակնկալների. օրը ձեզ կզարմացնի: Կարող են լրիվ նոր գործեր հայտնվել, նաև առաջադրանքներ, որոնց լուծման վրա պիտի գլուխ կոտրեք: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Եթե ավելի շատ վստահեք սեփական փորձին ու առողջ բանականությանը, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին, ապա արագ հաջողության կհասնեք: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, տնային թյուրիմացություններ: Դրանց հումորով վերաբերվեք. ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել բոլորի տրամադրությունը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պետք է խառնվեք ուրիշների գործերին, գլուխ հանեք լրիվ նոր բաներից, միաժամանակ մի քանի հարց լուծեք: Բարդ, բայց հետաքրքիր է լինելու: Ձանձրանալու ժամանակ չեք ունենա, և դա ձեզ դուր կգա: Բացի այդ, դուք փորձ ձեռք կբերեք, որը ձեզ պետք կգա մոտ ժամանակներս: Որոշ Աղեղնավորներ շահավետ ծանոթություններ հաստատելու շանս կունենան, կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին վերջերս շատ են լսել: Հետևեք ձեր հուզական վիճակին: Մռայլ մտքերն ու տհաճ հուշերը կարող են ձեզ զրկել հոգեկան հավասարակշռությունից: Հաճելի ընկերակցություն փնտրեք, զբաղվեք հետաքրքիր գործերով, մտածեք լավ բաների մասին, և օրը ձեզ չի հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կենտրոնացեք աշխատանքային կարևոր առաջադրանքների վրա: Այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և հենց դրա շնորհիվ էլ գործնական ոլորտում ձեր առաջ այնպիսի հնարավորություններ կբացվեն, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք: Ամենայն հավանականությամբ, պիտի մենակ գործեք, քանի որ ոչ բոլորը միանգամից կգնահատեն ձեր գաղափարները: Բայց շուտով քննադատները կհասկանան, որ դուք նպատակին տանող միակ ճիշտ ուղին եք ընտրել: Օրը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատանքի համար. դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, անսխալ կառանձնացնեք ամենակարևորը: Ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջ գալ նոր ծանոթների հետ, բայց ձեզ կհաջողվի արագ ամեն ինչ պարզաբանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Լավ գաղափարներ կունենաք, և դուք կաշխատեք անհապաղ կյանքի կոչել դրանք: Դրա համար պայմանները բարենպաստ կլինեն, այնպես որ՝ անպայման հաջողությունների կհասնեք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկարատև համագործակցություն կամ իսկական ընկերություն կսկսվի: Արժե մտերիմների հետ քննարկել ընդհանուր ծրագրերը. պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը հետաձգել: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վերջերս կարոտում էիք: Հետաքրքիր զրույցներ, կատակներ ու ծիծաղ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կդասավորվի: Նույնիսկ եթե գլխապտույտ հաղթանակներ չտոնեք, ուրախության առիթներ անպայման կգտնվեն: Առավոտը հարմար կլինի համախոհների հետ շփվելու համար: Օգակար կլինի ծրագրերը ևս մեկ անգամ քննարկելը, նոր գաղափարներով կիսվելը, պարզապես տեղի ունեցողը քննարկելը: Դուք միանգամից ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի լուրջ մոտեցում պահանջող գործերի համար: Դուք կկենտրոնանաք դրանց վրա և ոչ մի բանի վրա չեք շեղվի. դա թույլ կտա արագ հաջողության հասնել: Երեկոն հանդիպում կնվիրի ձեզ համար շատ կարևոր մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|