ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1929 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական հագեցած կլինի: Առաջին հերթին՝ շատերը կուզենան շփվել ձեզ հետ: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, նոր ծանոթները կառաջարկեն միասին ժամանակ անցկացնել, հարազատները կուզենան ինչ-որ բան քննարկել ձեզ հետ: Երկրորդ՝ մանր-մունր գործերը ուշադրություն կպահանջեն, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն շտապ գործեր: Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել:

Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, ոչ մի բան բաց չեք թողնի: Ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ վաղուց ծրագրած ուղևորության համար: Սիրելին հաճույքով կմիանա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե հանդիպել այն մարդկանց, որոնց աջակցության կարիքն ունեք: Այսօր ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը կուզենա օգնել դրանց իրագործման հարցում, և դուք նոր համախոհներ կգտնեք: Հեշտությամբ կընկերանաք համակրելի մարդկանց հետ, սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է:

Ընտանեկան գործերը ուշադրության կարիք կունենան: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը զգա: Հավանական են չծրագրված ծախսեր: Նկատի ունեցեք, որ գնումների հարցում այսօր լավ է չշտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք և անպայման ավելի շահավետ առաջարկներ կգտնեք, քան նրանք, որոնք առաջինն են աչքի զարնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Հենց հանգստությունն ու ինքնատիրապետումն այսօր թույլ կտան ձեզ գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել ստանձնած ամեն ինչում: Բացի այդ, օգտակար կլինեն հին ծանոթների տված խորհուրդները:

Օրը հրաշալի կլինի ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպումների համար: Լավ է հյուրեր ընդունեք կամ այցելեք նրանց, ում հետ վաղուց չեք հանդիպել: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Այդ հատվածում հավանական են անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը նվիրեք օգտակար զբաղմունքներին: Հիշեք նրա մասին, ինչը երկար հետաձգել եք, վերադարձեք այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել: Այսօր շատ բան հեշտությամբ կտրվի, և արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ:

Կարող են դժվարություններ առաջ գալ, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը: Դուք ոչ միայն ամեն ինչից գլուխ կհանեք, այլև փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Նոր ծանոթները հաճելիորեն կզարմացնեն, մտերիմներն էլ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր զրույցները մի հետաձգեք: Այսօր ձեզ կլսեն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական կարծիքով են հետաքրքրվել, կհաջողվի փոխհասկացողության հասնել այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ լեզու գտնել չէր ստացվում: Համարձակ անսովոր մի բան առաջարկեք, կիսվեք ինքնատիպ գաղափարներով:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի նոր գործով զբաղվելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես հաջողության հասնել նրանում: Մտերիմները հաճույքով կօգնեն, սիրելին ուրախությամբ կարձագանքի ձեր առաջարկին: Երեկոն արժե նվիրել պասիվ հանգստին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք պահպանել խաղաղ տրամադրվածությունը: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու շփումների համար. շրջապատողները ձեզ սխալ կհասկանան, կնյարդայնացնեն երկար զրույցներն ու քննարկումները: Բայց դուք արագ կհաղթահարեք հույզերը, դրական միտումների ազդեցությունն էլ շուտով կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել մի գործով, որը ձեզ վաղուց է հետաքրքրում, կլինեք անսովոր վայրերում, ժամանակ կանցկացնեք ամենամտերիմ մարդու հետ: Դուք օգտակար ինֆորմացիա կստանաք, կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է հետաքրքիր գործերով հանգիստ զբաղվելու համար: Ձեզ հազիվ թե շեղեն, անսպասելի իրադարձությունների պատճառով ծրագրերը փոխելու անհրաժեշտություն էլ չի լինի: Կարող են նոր գաղափարներ հայտնվել, և դուք միանգամից կկարողանաք դրանք քննարկել այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք:

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Կհաջողվի հանգիստ զրուցել մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել, դուք կգտնեք լուծում, որը բոլորին կուրախացնի: Օրը շատ բարենպաստ կլինի սիրահարված Կշեռքների համար. Նրանց հրաշալի պահեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շտապելու կարիք չկա: Դուք անպայման կհասցնեք ծրագրած ամեն ինչ և նույնիսկ ավելին: Ավելորդ շտապողականությունն ամեն ինչ կփչացնի: Կարևոր որոշում ընդունելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Հնարավոր է՝ ձեզ հուշեն այն, ինչը նախկինում չեք նկատել:

Օրվա առաջին կեսը լավ նորություններ ու լուրեր է խոստանում մարդկանցից, որոնց կարոտել էիք: Ավելի ուշ ընտանիքի բոլոր անդամների համար կարևոր հարցերը քննարկելու հրաշալի ժամանակ կգա: Դուք կկարողանաք որոշակիություն մտցնել ընդհանուր ծրագրերում, կհասկանաք՝ ինչից է լավ սկսել և ինչ անել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հազիվ թե արժե հույս դնել հեշտ հաղթանակների վրա: Եթե պատրաստվում եք պատասխանատու և կարևոր գործով զբաղվել, պատրաստ եղեք աշխատել, ջանքեր գործադրել: Համառությունն իր պտուղները կտա: Կարող են հաջողությամբ անցնել ուղևորությունները, հատկապես եթե դրանց լավ նախապատրաստվեք, որոշեք երթուղին:

Օրը հարմար կլինի հանգստի համար: Գործերում դադար վերցնելն ավելորդ չի լինի. դուք կվերականգնեք ուժերը, ձեզ ավելի լավ կզգաք: Օգտակար կլինի բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնելը, որոնք նկատելի արդյունք կտան: Կարևոր կլինի օրգանիզմն ամրության փորձության չենթարկելը: Վնասակար սովորույթներից էլ արժե որոշ ժամանակով հրաժարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ, շատ չմտածել այն խնդիրների մասին, որոնք դեռ չեք կարող լուծել: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում վեճեր են առաջացել: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են, և տրամադրությունն անմիջապես կլավանա:

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հասկանալի կդառնա՝ պետք է հետևել հին ծրագրերի՞ն, թե՞ եկել է դրանք փոխելու ժամանակը: Հավանական են հաճելի հանդիպումներ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես պահեք ձեզ նոր ծանոթների հետ նրանց համակրանքը շահելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անակնկալներ կբերի: Նոր իրադարձությունները կազդեն ձեր ծրագրերի վրա: Պարզ կդառնա, որ հիմա արժե կենտրոնանալ ամենահետաքրքիր գործերի վրա, իսկ միապաղաղ առաջադրանքների լուծումը կարելի է հետաձգել: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Ե՛վ հին ծանոթների, և՛ նորերի հետ արագ կպայմանավորվեք:

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի տնային գործերի համար. դրանք ձանձրալի չեն թվա ու չեն հոգնեցնի ձեզ: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք գլուխ հանել գործերից, որոնցում երկար ժամանակ հաջողության հասնել չէր ստացվում: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, նպատակին տանող սեփական ուղին կգտնեք: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ:

Լրջության ու համառության պակաս կզգացվի: Աշխատեք սկսածը կիսատ չթողնել, եթե ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չստացվի: Բոլոր հանդիպումներն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1929 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0