Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ գործեր ստանձնելու կամ կարևոր զրույցներ վարելու համար: Հավանական են ձգձգումներ ու ցավալի թյուրիմացություններ, անսպասելի մանր-մունր խնդիրներ: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, ինչպես նաև լավ ծանոթ, առօրյա խնդիրները լուծելու համար: Ավելի ուշ պիտի ուշադրություն հատկացնեք մտերիմներին: Հնարավոր է՝ պետք լինի զբաղվել տնային գործերով, որոնց մասին վերջին ժամանակներս չէիք հիշում: Չեն բացառվում փոքրիկ ֆինանսական կորուստները: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առանց կեղծ համեստության պատմեք ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին, ձեր գաղափարներով կիսվեք նրանց հետ, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ձեզ կհաջողվի նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, միայն նրանց թերություններն են նկատում: Հին ծանոթներին հանդիպելու, նրանց հետ լուրջ հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կլինի: Դուք կզարմանաք, թե որքան լավ են ձեզ հասկանում շրջապատողները, նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բավական անօգուտ կանցնի. զրույցներ ու վեճեր շատ կլինեն, հազիվ թե կարողանաք կենտրոնանալ գործերի վրա: Կզարմացնեն անսպասելի լուրերը: Հիշեք, որ այսօր արժե մանրամասն ստուգել ստացվող տեղեկատվությունը: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հաջող ու արդյունավետ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները անհաղթահարելի դժվարությունների են բախվել: Երեկոն շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուշադիր ու համառ եղեք. հենց դա կօգնի ձեզ հաջողության հասնել բարդ գործերում, լուծել մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Եթե ձեզ այսօր ճիշտ պահեք, ապա համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Մտերիմների հետ շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում ձեզ համար թանկ մարդկանց, կաշխատեք օգնել նրանց, բարձրացնել նրանց տրամադրությունը: Ապագա ուղևորությունների, հանգստի կամ զվարճալի միջոցառումների հետ կապված ձեր գաղափարները բոլորին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի: Հակասական ինֆորմացիան շատ կլինի, և ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել, իսկ ինչը արհամարհել: Մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել, ավելի ուշ կհայտնվեն: Հետո պիտի ինքնուրույն որոշումներ ընդունեք, և դա ամեն անգամ հեշտությամբ չի տրվի: Օրվա երկրորդ կեսը անսպասելի հանդիպումներ կբերի: Որոշ Առյուծներ պիտի զրույցներ վարեն, որոնց վաղուց էին նախապատրաստվել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն շատ հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարդ կլինի. ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, դժվար կլինի ձեզ հետաքրքրող բաների վրա կենտրոնանալը: Այդ հատվածում լավ է անձնական հարաբերություններին վերաբերող լուրջ որոշումներ չընդունեք: Պահի հույզերը չափազանց ուժեղ կլինեն ու կարող են խանգարել ճիշտ ընտրություն կատարելուն: Ավելի հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Դա հրաշալի ժամանակ կլինի կարևոր գործերի համար: Կենտրոնացեք դրանց վրա ու մի շեղվեք դատարկ բաների վրա: Դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, փոքրիկ սխալներ էլ չեք գործի: Այս շրջանը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին իրադարձություններն անշտապ կզարգանան: Կարող եք օգտվել դրանից ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, հաջող կլինեն պետկազմակերպություններին ուղղված դիմումները: Ավելի ուշ հագեցած շրջան կգա: Անսպասելի նոր ու հետաքրքիր առաջադրանքներ կհայտնվեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Հին ընկերների հայտնած նորությունը ձեզ հետաքրքիր մտքեր կտա, դուք կհասկանաք, թե ինչով կուզենայիք զբաղվել մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ մանրուքներ այսօր կարևոր կթվան, ինչի պատճառով լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Հիշեք, որ ծագած խնդիրների նշանակալի մասը շուտով կլուծվի: Ամենայն հավանականությամբ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Բացի այդ, ձեր կողքին կլինեն ընկերները, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու ոգեշնչել ձեզ: Օրվա առաջին կեսին լավ է զբաղվել ծանոթ գործերով: Ավելի ուշ կուզենաք լրիվ նոր բան ստանձնել, և պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մանրուքներին հատուկ ուշադրություն դարձրեք: Այսօր նման մոտեցումը թույլ կտա ձեզ խուսափել դժվարություններից ու լարված պահերից, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Դուք ժամանակին կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից, այդ իսկ պատճառով կկարողանաք հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին: Օրը բարենպաստ կլինի ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, ոչ մեծ ճամփորդությունների համար: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու և գոյություն ունեցող կապերն ամրապնդելու համար: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դուք փոքրիկ սխալներ էլ չեք անի, կիրագործեք այն, ինչ մտածել եք ու նույնիսկ ավելին: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Շրջապատողները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին ու կաջակցեն ձեր գաղափարները: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ածեղջյուրներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վառ, հագեցած ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նրանց շնորհիվ կհասցնեք անել ավելին, քան ակնկալում էիք: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար: Ամենայն հավանականությամբ կուզենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը, և նման հնարավորություն կլինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, հաճույքով կհանդիպեք հին ընկերներին: Կարող եք ոչ մեծ գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ստանձնեք կարևոր ու բարդ գործերը: Օրը արդյունավետ ու հետաքրքիր կլինի, դուք հաջողության կհասնեք բարդ գործերում, լավ գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին միասին աշխատել եք: Ամենայն հավանականությամբ նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, և նման դեպքերում կարելի է առանց երկար մտածելու համաձայնել: Օրվա առաջին կեսին ցանկացած որոշում լավ է ինքնուրույն ընդունել, լսել ինտուիցիայի հուշումներն ու ղեկավարվել առողջ բանականությամբ: Հետո, հակառակը, կգա ինչ-որ մեկին խորհրդի հարցով դիմելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|