ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1544 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե ոչ մի տեղ չշտապեք: Հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերությունների հետ կապված որոշումներ ընդունելիս չշտապելը: Այստեղ իրավիճակն այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան հնարավոր է՝ ուզենայիք: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու:

Կարող եք զբաղվել տնային գործերով, կենցաղային հարցեր լուծեք. այստեղ խնդիրներ չեն առաջանա: Երեկոն հրաշալի կլինի ընկերների հետ շփվելու համար. դա ձեզ անպայման կուրախացնի: Սիրահարված Խոյերը պետք է նախաձեռնող լինեն: Դրական փոփոխությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնեք նախկինում բարդ թվացող գործերը. այսօր դրանցից արագ գլուխ կհանեք: Հեռվից ստացված անսպասելի լուրերը օրվա սկզբին կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այդ հատվածում հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն:

Երեկոն հաճելի հոգսերով լի կլինի: Հավանական են փոփոխություններ ընտանիքում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Աստղերն անակնկալներ են խոստանում այն Ցուլերին, որոնք զբաղված էին ֆինանսական հարցերի լուծմամբ: Ամենահնարամիտները եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե նոր բան ստանձնել: Ինչքան բարդ լինի գործը, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Պետք կգան փորձն ու երևակայությունը, որոնց շնորհիվ լուծում կգտնեք, որը ուրիշ ոչ մեկի մտքով չէր անցնի:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Դուք հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք, կպայմանավորվեք նրա մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի պիտանի իրեր, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար: Դուք արագ ճիշտ ընտրություն կանեք, գնումների համար զղջալու կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին արված անսպասելի բացահայտումը ձեզ շատ կուրախացնի: Բացի այդ, կարող է պարզվել, որ բոլորին անհանգստացնող խնդիրներն անցյալում են մնացել: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքների ու փորձի շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Կգտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին րոպեին եք ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը գրավիչ ու հագեցած կլինի: Նոր գործեր կհայտնվեն, և դա ձեզ կուրախացնի, քանի որ հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ վաղուց հետաքրքրող գործով: Որոշ Առյուծներ անսպասելի աջակցություն կստանան շատ ազդեցիկ անձանցից ու շուտով կընկերանան նոր համախոհների հետ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար սա ամենաբարենպաստ օրը չի լինելու: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապելու կարիք չկա, հատկապես եթե կարևոր մի բանով եք զբաղված: Օրը լավ կդասավորվի և շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա, բայց թեթև ու արագ հաղթանակների վրա հույս մի դրեք: Լավ է սեփական ուժերին ապավինեք: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ աջակցություն էին խոստացել, հազիվ թե կարողանան պահել խոստումը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Այսօր ստացած նորությունները շուտով կօգնեն ձեզ ճիշտ որոշումներ ընդունել, արագ գլուխ հանել բարդ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, սկսեք դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչել: Առավոտը շատ արդյունավետ կանցնի, նոր հնարավորություններ կբացի, որոնք հաստատ չեք ուզենա բաց թողնել: Կարող եք հենվել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել:

Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարներ շատ հաջող կլինեն: Բայց շրջապատողները դրանք միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի: Պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում, աշխատեք չբարկանալ նույնիսկ ամենաանհասկացողների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այսօր դուք հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, բայց աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին գործերին, որոնք բավական անհետաքրքիր, բայց օգտակար կլինեն: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, եթե չշեղվեք:

Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ: Օրը հարմար կլինի գնումների համար: Դրանք հաջող կլինեն, եթե լսեք մտերիմների խորհուրդները: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան ուղևորության կամ հարազատներին այցելության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ անպայման պետք կգա: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, նույնիսկ ամենամտերիմների հետ միանգամից ընդհանուր լեզու չեք գտնի: Բայց տարաձայնությունները չեն լրջանա, և բանը վեճին չի հասնի, եթե ինքներդ պրովոկացիաներին չտրվեք:

Օրվա առաջին կեսը անօգուտ կանցնի, իսկ ահա երկրորդին կկարողանաք կենտրոնանալ պիտանի գործերի վրա և հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Այդ հատվածում չեն բացառվում աշխատանքի, բիզնեսի կամ ստեղծագործական գործունեության հետ կապված հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և պատասխանատու հանդիպումների համար, փոխարենը շատ բարենպաստ կլինի հետաքրքիր ու չհոգնեցնող զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ են հասկանում: Հավանական են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ ընկերների հետ: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Լավ կանցնեն ուղևորությունները, սակայն ավելի ժամակատար կլինեն, քան սպասում էիք: ճանապարհին հնարավոր են չծրագրված ծախսեր. պատրաստ եղեք դրանց: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառություն դրսևորեք. այսօր դրա շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Չարժե հրաժարվել մտածածից, նույնիսկ եթե թվում է, թե պայմաններն անհաջող են դասավորվել: Օգնության կարիք չեք ունենա, բայց եթե ընկերներն այն առաջարկեն, մի մերժեք: Նրանց աջակցությամբ ցանկացած գործ ավելի հետաքրքիր կդառնա:

Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք ամեն անգամ գրավիչ չեն լինի, բայց հաստատ օգուտ կտան: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մտածեք կարևորի մասին: Հենց դա կօգնի ձեզ ժամանակը մանրուքների և դատարկ բաների վրա չվատնել: Խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել. այն ձեզ հուսախաբ չի անի: Օրվա կեսին ձեզ մոտ առաջ եկած անսովոր գաղափարները հաջող կլինեն:

Կարևոր կլինի խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը: Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ գլուխ եք հանել ավելի վաղ սկսածից: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցի լուծում լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1544 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0