Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1758 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր այսօր սովորականից շատ կունենաք, և դա ձեզ կուրախացնի: Օգտակար զբաղմունքները թույլ կտան շեղվել տհաճ մտքերից, հուշերից, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը: Արժե ուշադիր լինել մտերիմների հանդեպ: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, ամեն դատարկ բանից կարող է տարաձայնություն ծագել: Բայց սուր անկյունները հարթել ու վեճերից խուսափել բոլոր դեպքերում հնարավոր է: Հավանական են հաջող գործարքներ: Շատ Խոյեր այսօր կկարողանան այնպիսի իրեր ձեռք բերել, որոնք գնելու մասին վերջին ժամանակներս շատ էին մտածում: Չի բացառվում նաև, որ ընտանեկան հանգստի կամ ռոմանտիկ ճամփորդության հետ կապված նոր ծրագրեր ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը թեթև ու ոգեշնչող կլինի: Հենց այդ հատվածը հարմար կլինի կարևոր գործեր սկսելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք, որ ճիշտ ճանապարհ եք ընտրել: Հաջող զուգադիպությունը կամ անսպասելի իրադարձությունը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Օրվա երկրորդ կեսը կարող է դժվարություններ բերել: Իհարկե, դուք դրանք կհաղթահարեք, բայց դա ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Օգտակար կլինի օգնության հարցում ընկերներին կամ լավ ծանոթներին դիմելը. նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին իրադարձությունները ուզածի նման չեն զարգանա: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև թյուրիմացություններ, որոնք կարող են խանգարել ձեզ ժամանակին ավարտել սկսածը: Սակայն շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա կեսը լավագույն ժամանակն է լինելու գործնական բանակցությունների համար, ընդ որում՝ դրանք կարելի է անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. շփումները հաճելի կլինեն, դուք կկարողանաք քննարկել այն, ինչ կարևոր է բոլորի համար: Այս շրջանը հարմար կլինի նաև ծրագրեր կառուցելու համար: Դուք շուտով կիրագործեք ամենն, ինչ մտածել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը շատ անհանգիստ ու նույնքան հետաքրքիր կանցնի: Դուք պիտի տարբեր գործերով զբաղվեք, միաժամանակ մի քանի հարց լուծեք: Փորձը կօգնի հաղթահարել անսպասելի առաջ եկած դժվարությունները, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Գործնական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն: Դուք շատ բան պիտի սովորեք, դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Ինտուիցիան կհուշի, թե ում փորձը կարող է ձեզ պետք գալ: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները. նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա իրադարձությունները կուրախացնեն: Հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ դրանում: Հավանական են առաջարկներ, որոնք կապված կլինեն համագործակցության կամ երկարաժամկետ աշխատանքի հետ: Եթե դրանք անեն հին ծանոթները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Առյուծների համար դրանք անսպասելի կլինեն, բայց բոլոր դեպքերում շատ տեղին կլինեն. կհաջողվի շահավետ գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են ձեզ կարևոր մասնագիտական ծառայություններ մատուցել: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Դրանց իրագործման հարցում կուզենան օգնել նրանք, ումից շատ բան է կախված: Օգտակար կլինի խորհուրդները լսելը, բայց ամենակարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք: Աշխատեք չհոգնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում մեծ ծանրաբեռնվածությունը, սթրեսային իրավիճակները կարող են վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Հանգստացեք. դա ձեզ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կդասավորվի: Կարող եք հետևել հին ծրագրերին. անսպասելի իրադարձությունները ձեզ չեն խանգարի իրագործել մտածածը: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը: Ամենայն հավանականությամբ, այսօր դուք դրանք կիրագործեք կամ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի դա մոտ ժամանակներս հնարավոր դառնա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, միայն ուրիշի թերություններն են նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր շատ բան պիտի անեք, այդ իսկ պատճառով ժամանակը զուր մի վատնեք: Կարևոր գործերն արժե առավոտվանից ստանձնել. հենց այդպես դուք կկարողանաք արագ գլուխ հանել դրանցից ու լավագույն արդյունքներին հասնել: Հուզական դաշտը օրվա առաջին կեսին կարող է լարված լինել. մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ պահպանել լավ տրամադրությունը: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Շատ Կարիճներ այսօր կկարողանան շփվել ու նույնիսկ ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Երեկոն լավ նորություններ է խոստանում՝ կապված ձեր կամ ընտանիքի անդամներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր բացահայտումների ու լավ նորությունների օր է: Ստացված ինֆորմացիան կօգնի նորովի նայել նրան, ինչը նախկինում ակնհայտ է թվացել: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց վրա երկար գլուխ եք կոտրել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, հեռանկարային նախագծերի վրա աշխատելու շանս կունենաք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենահասարակ ու բարենպաստ օրը չի լինելու: Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, վեճեր: Բայց ընդհանուր լեզու գտնել շուտով կհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր դուք հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել, բայց հաջողությամբ կավարտեք ավելի վաղ սկսած գործերը, կլուծեք մանր-մունր հարցերը, որոնք վաղուց ուշադրություն էին պահանջում: Հաճույքով կօգնեն հին համախոհները, նոր ծանոթներն էլ կողքից դիտողի դերում չեն լինի, եթե դիմեք նրանց: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կարող են փոքրիկ կենցաղային խնդիրներ առաջանալ: Դրանցից գլուխ հանելու համար անսպասելի ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի համատեղ գործողությունների մասին նույնիսկ փորձված համախոհների հետ պայմանավորվելը: Հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, վեճեր, որոնց պատճառով հարաբերությունները կլարվեն: Լավ է խորհուրդներ չտաք, երբ ձեզ չեն խնդրում, չխառնվեք ուրիշների գործերին, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ: Որոշ Ջրհոսներ այսօր ձեռք կբերեն այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք կարող եք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ գտնել: Հավանական են հաճելի լուրեր հեռվից, չի բացառվում հաջողությամբ լուծվեն վերջին ժամանակներս ձեզ շատ անհանգստացրած հարցերը: Գործեր կարող են սպասվածից շատ լինել, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Ինքնատիպ որոշումները հաջող կլինեն, ցանկացած առաջադրանքի լուծման ստեղծագործաբար մոտենալու ունակությունն էլ այսօր շատ պետք կգա: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում: Լավ կանցնի այդ հատվածում նշանակված ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|