ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1766 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Ինտուիցիան կօգնի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչ է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարող է սպասել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք արագ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք:

Գումարի հետ արժե զգույշ լինել: Սա լավագույն օրը չի լինելու սպոնտան գնումների, ինչպես նաև գործարքների համար, որոնք նախապես չէիք ծրագրել: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Շատ Խոյերի օրվա երկրորդ կեսը կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զրույցներ շատ կլինեն: Այսօր ամենատարբեր հարցեր պիտի քննարկեք և՛ հին ծանոթների, և՛ այն մարդկանց հետ, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ինտուիցիան կօգնի յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Դուք ոչ մի ավելորդ բան չեք ասի, չեք վիրավորի նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց: Որոշ Ցուլեր իրենց դիվանագիտական տաղանդները կօգտագործեն վիճողներին հաշտեցնելու համար:

Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանում հաջողության հասնել: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, կաջակցեն նույնիսկ ամենահամարձակ գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի տաքացեք ու մի շտապեք: Ինչ-որ կարևոր բան ասելուց կամ անելուց առաջ երկար մտածեք: Գործերում զգուշությունը թույլ կտա խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, բայց դուք բավականաչափ համբերություն կունենաք ամեն ինչ հանգիստ բացատրելու համար:

Օրվա առաջին կեսին բավական լարված հուզական դաշտը ժամանակի ընթացքում կկայունանա: Երեկոն հաճելի կանցնի, եթե այն մտերիմների հետ անցկացնեք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր կլինեն, որոնք բոլորին կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համբերությամբ զինվեք: Հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էին համարում: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Եթե համառ լինեք, ապա սպասվածից ավելիին կհասնեք: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Ընդհանուր գործերը շատ կմտերմացնեն ձեզ, կօգնեն ընկերանալ:

Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ է խոստանում: Հնարավոր են նաև դրամական մուտքեր: Որոշ Խեցգետինների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բանի կհասնեք, եթե համառ լինեք: Օրը հարմար կլինի գործնական շփումների, աշխատանքային ծրագրերը քննարկելու, պոտենցիալ համախոհների հետ հանդիպելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ: Բաց մի թողեք ձեր գաղափարներով կիսվելու հնարավորությունն այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում:

Հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք գումարին վերաբերող հարցերում: Երկար մտորումների կարիք չի լինի, ինտուիցիան անմիջապես կհուշի, թե ինչպես է պետք վարվել: Ինտուիցիային արժե վստահել նաև անձնական հարաբերություններում: Հեշտությամբ մոտեցում կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր գաղափարներն իրագործելու, բարդ մասնագիտական խնդիրները լուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեզ աշխատանքի մեջ: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, ձեր կարծիքը շատերը կլսեն: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացեն:

Հեշտությամբ կտրվի ուսումը. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, ոչինչ ձեր աչքից չի վրիպի: Իսկ ահա փաստաթղթերի հետ աշխատանքում հնարավոր են դժվարություններ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Լավ ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ շատ պետք կգա մանրուքները չնկատելու և ուրիշների թուլություններին ներողամտորեն վերաբերվելու ունակությունը: Հենց դա կօգնի ձեզ խուսափել շփման մեջ լարված պահերից, չվիրավորել նույնիսկ ամենազգայուն մարդկանց, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ անձանց հետ:

Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Որոշ Կշեռքներ պիտի փոխեն իրենց ծրագրերը մտերիմներին օգնության հասնելու, նրանց աջակցելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերների և հարազատների հետ շփվելու, համատեղ զբոսանքների և ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր հեշտությամբ կկռահեք շրջապատողների զգացմունքներն ու ցանկությունները: Դա կօգնի նոր ծանոթների հետ շփումներում: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում չէին հասկանում ու չէին աջակցում ձեզ, հանում էին ձեզ հավասարակշռությունից: Որոշ Կարիճներ նույնիսկ կընկերանան նման մարդկանց հետ:

Կարող եք քննարկել ու լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ուշադիր կլինեք, ոչ մի բան աչքաթող չեք անի ու չեք խճճվի: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք, եթե, իհարկե, դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Այսօր հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ համագործակցությունը նկատելիորեն կմեծացնի ձեր եկամուտները: Հետաքրքիր աշխատանքային առաջարկներին լավ է առանց երկար մտածելու համաձայնեք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելն ու ծրագրերը քննարկելը:

Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Որոշ Աղեղնավորներ կարող են նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեր ձևով գործեք. հենց այդպես այսօր հաջողության կհասնեք: Շրջապատողներին ձեր նպատակներն ու մոտիվներին ամեն անգամ հասկանալի չեն լինի: Բայց կարող եք դեռ ոչինչ չբացատրել: Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, որ դուք միակ ճիշտ ուղին եք ընտրել: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Սա լավագույն օրը չի լինելու գնումների և գործարքների համար, որոնք նախապես չէիք ծրագրել:

Օրը հարմար կլինի անսովոր միջոցառումների և այնպիսի վայրեր այցելելու համար, որտեղ կարելի է նոր ծանոթություններ հաստատել: Որոշ Այծեղջյուրներ պատահաբար կհանդիպեն մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էին և շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին անսովոր գաղափարով զարմացնելը, հետաքրքիր առաջարկներով ու լավ նորությամբ ուրախացնելը: ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէր ստացվում: Դա շատ պետք կգա աշխատանքի մեջ. ամենայն հավանականությամբ դուք և՛ նոր համախոհներ, և՛ ընկերներ կգտնեք:

Համառություն դրսևորելով՝ դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Բայց նման գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ այն նախկինի նման կարևոր է ձեզ համար: Կարող է պարզվել, որ նրա վրա ուժեր վատնել պետք չէ և լավ է կենտրոնանալ մեկ այլ բանի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվանից չափազանց շատ բան մի ակնկալեք: Այն վատ չի դասավորվի, բայց հազիվ թե կարևոր հաղթանակներ կամ խոշոր հաջողություններ բերի: Կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսածը, իսկ ահա նոր գործերից արագ գլուխ չեք հանի. հավանական են և՛ ձգձգումներ, և՛ դժվարություններ: Բայց ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք:

Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելը: Այսօր դուք հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք, տարաձայնության առիթներ չեն լինի: Երեկոն հեռվից հաճելի լուրեր կբերի: Որոշ Ձկներ անսպասելի նվերներ կստանան ու շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1766 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0