ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ծրագրեր կառուցեք. այսօր դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ իրավիճակն ընդհանուր առմամբ, կհասկանաք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ում վրա կարող եք հույս դնել: Չի բացառվում՝ ձեր մտածածն իրագործելու հարցում իրենց օգնությունն առաջարկեն ազդեցիկ անձինք: Նման դեպքերում լավ է չհրաժարվեք օգնությունից, քանի որ երկար ու փոխշահավետ համագործակցության մասին պայմանավորվելու շանս կա:
Մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու: Ամեն անգամ հեշտ չի լինի նույնիսկ լավ ծանոթ մարդկանց հետ լեզու գտնելը: Բայց դուք չեք բարկանա, բարեհամբույր ու բարյացակամ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը ոգեշնչող, թեթև ու հետաքրքիր կլինի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, դուք արագ հաջողության կհասնեք նոր գործերում, ավելի վաղ սկսածներն էլ հաջողությամբ կավարտեք: Ճիշտ է, դժվար կլինի խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը, սակայն դրանք ձեզ չեն խանգարի կողմնորոշվել իրավիճակի մեջ ու ճիշտ որոշումներ ընդունել:
Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա, դուր կգաք նրանց, ովքեր սովորաբար շրջապատողների թերություններն են նկատում: Երեկոն հարմար կլինի այն մարդու հետ կարևոր զրույցի համար, որի հանդեպ վաղուց անտարբեր չեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Խաղաղասիրաբար տրամադրվեք, աշխատեք խուսափել շրջապատողների հետ կոնֆլիկտներից: Բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց ամեն դեպքում հնարավոր կլինի: Լսեք ինտուիցիայի ձայնը, որը կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք:
Լուրջ զրույցները չարժե սկսել մինչև կեսօր: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ կբերի: Հենց այդ հատվածում որոշ Երկվորյակներ կլսեն այն խոսքերը, որոնց երկար էին սպասել սիրելի մարդուց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ազատվեք ավելորդ իրերից, կարգուկանոն հաստատեք. այսօր դա կօգնի գործնական տրամադրվել, մի կողմ վանել կասկածներն ու տհաճ մտքերը, որոնք խանգարում են առաջ շարժվելուն: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ ձեզ հաջողությունը կուղեկցի: Ինտուիցիան կօգնի շահավետ գործարքներ կնքել:
Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում այն Խեցգետիններին, որոնք մասնագիտական միջոցառումների կմասնակցեն: Չեն բացառվում համագործակցության անսպասելի ու գրավիչ առաջարկները: Եթե դրանք անեն մարդիկ, որոնց հետ արդեն համագործակցել եք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն արժե սկսել ամենաբարդ գործերից: Նրա առաջին կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դուք խուճապի չեք մատնվի ու դրանցից առավելագույն օգուտ կքաղեք:
Շատ Առյուծների այսօր պետք կգա հին ու նոր ծանոթների հետ լեզու գտնելու ունակությունը: Հեշտությամբ աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հաճելի կլինեն հին ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, նոր ծրագրեր էլ կհայտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի շտապեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց հաջողության հասնել կարելի է: Դա համառություն կպահանջի, որը շատ կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Սկսածը կիսատ մի թողեք, եթե բախվեք դժվարությունների: Խոչընդոտների առաջ էլ մի ընկրկեք: Շուտով պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Դա կհասկանան նաև շրջապատողները, որոնք կուզենան օգնել ձեզ:
Հնարավոր են անսովոր առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. սկզբում ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, աշխատեք ստուգել ամենն, ինչ հաջողվել է պարզել: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու եզրակացությունների հարցում չշտապելը: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Դուք կարող եք անսպասելի դժվարությունների բախվել, ցավալի սխալներ անել: Բարեբախտաբար, բոլոր սխալները կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել:
Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի արդեն ծանոթ օգտակար գործերի, ինչպես նաև մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերի համար: Ժամանակ կմնա նաև հանգստի և ժամանցային ուղևորությունների համար: Դրանց ժամանակ ձեզ հաճույքով կընկերակցեն հին ընկերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ կպայմանավորվեք ձեզանից տարբերվող անձանց հետ, որոնք լրիվ այլ բաներով են հետաքրքրվում: Անսովոր, բայց շատ հաջող մասնագիտական կապեր կհաստատվեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճներ կլուծեն ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջերս ապրումներ շատ են ունեցել: Չեն բացառվում արժեքավոր նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի փորձեք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել: Այսօր ոչ միայն կարելի է, այլև պետք է օգնության դիմել. հենց այդպես կկարողանաք նոր համախոհներ գտնել, մտերմանալ մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Շատ Աղեղնավորների օգտակար կլինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք հարցեր տալուց, նույնիսկ եթե մտածում եք, որ ինչ-որ մեկին դրանք կարող են հիմար թվալ:
Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար, բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ բաների մասին կզրուցեք մտերիմների հետ ու ավելի լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես պիտի գործեք, բայց դուք չեք շտապի, ինքներդ ձեզ ժամանակ կտաք ամեն ինչից գլուխ հանելու և կշռադատված որոշումներ ընդունելու համար: Կհաջողվի գործնական հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր համախոհները դառնան:
Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: Մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան տոնի համար, որի համար առիթ կգտնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ձեզ վառ, հագեցած, ոգեշնչող օր է սպասվում: Այն հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար. դուք անպայման համախոհներ կգտնեք ու աջակցություն կստանաք: Որոշ Ջրհոսներ կկարողանան իրագործել այն, ինչ մտածել են, կյանքի կոչել այն ծրագիրը, որի հետ մեծ հույսեր են կապել: Հավանական է իրական բեկում գործերում:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը մանրուքների պատճառով: Սակայն հարաբերությունները ներդաշնակ կմնան, և շուտով դուք ամեն ինչի մասին կպայմանավորվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր ձեզ համար օգտակար կլինի ձեզ վրա ուշադրություն հրավիրելը: Առանց կեղծ համեստության պատմեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին, կիսվեք փորձով: Ձեզ կլսեն ամենատարբեր մարդիկ, նրանց թվում կլինեն ձեր ապագա համախոհները, գործընկերներն ու ընկերները: Չի բացառվում ծանոթությունը, որից ռոմանտիկ պատմություն կսկսվի:
Զգուշություն է պետք ֆինանսների հետ կապված հարցերում: Գնումներ անելուց առաջ երկար մտածեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել ու մի շտապեք գործարքներ կնքելու հարցում: Օգտակար կլինի այն մարդու հետ խորհրդակցելը, որին վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: