Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1931 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ ու կարևոր գործերը հենց առավոտվանից կստանձնեք: Դա ճիշտ որոշում կլինի: Դուք արագ գլուխ կհանեք նոր գործերից, արդեն մինչև կեսօր մի քանի բարդ առաջադրանք կլուծեք: Կարող եք քննարկել կարևոր աշխատանքային հարցերը. դուք աջակցություն կստանաք, որի հույսը նախկինում չունեիք: Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ ֆինանսական գործերի վրա: Այստեղ կարող եք հաջողության հասնել, և դրա համար բավական կլինի ինտուիցիայի հուշումներին հետևելը: Հնարավոր են հաջող գործարքներ, նշանակալի դրամական մուտքեր: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին շատ ուշադիր եղեք: Այդ հատվածը հարմար չի լինի ֆինանսական բնույթի կամ ունեցվածքի հետ կապված բարդ հարցերը լուծելու համար: Հնարավոր են անսպասելի կորուստներ, ցավալի թյուրիմացություններ: Համախոհների հետ հարաբերությունները սովորականից լարված կլինեն, բայց դուք աջակցություն բոլոր դեպքերում կստանաք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա: Կգա նոր գործ ստանձնելու համար հարմար ժամանակը: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնը. այն կօգնի պատասխաններ ստանալ վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու շատ հետաքրքիր գաղափարներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, չնայած՝ դա անելն այսօր դժվար կլինի: Օրը կարող է սպասվածի նման չդասավորվել, այնպես որ՝ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, պիտի իմպրովիզներ անեք: Օրվա սկզբին սովորականից հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Նույնիսկ հին ծանոթների հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի, հարաբերությունները կհարթվեն: Երեկոն հրաշալի կլինի և՛ աշխատանքային, և՛ ընտանեկան, և՛ անձնական ծրագրերը քննարկելու համար: Որոշ Երկվորյակներ հրաշալի խորհուրդներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հազիվ թե բարենպաստ լինի շփումների համար: Այդ հատվածում լավ է չքննարկեք բարդ հարցերը, հատկապես եթե դրանք կարևոր են ձեզ համար: Նույնիսկ հին ծանոթները հազիվ թե ձեզ ճիշտ հասկանան. հնարավոր են թյուրիմացություններ, փոխադարձ դժգոհություններ: Հավանական են չծրագրված ծախսեր, ֆինանսական կորուստներ: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Առաջին հերթին՝ դուք վերջապես ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ ու շատերի հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Երկրորդ՝ կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած բարդ գործը: Որոշ Խեցգետիններ գումար կստանան ու շատ հաջող գնումներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին պրովոկացիաներին մի տրվեք: Ինչքան հանգիստ ու կշռադատող լինեք այդ հատվածում, այնքան արագ կհաղթահարեք ծագած բոլոր դժվարությունները: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում: Դրանց կկարողանաք արագ վերջ տալ, եթե չտաքանաք ու համոզիչ փաստարկներ բերեք: Օրվա երկրորդ կեսը յուրահատուկ բարենպաստ կլինի շփումների համար: Հենց այդ հատվածում արժե հանդիպումներ ծրագրել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէր ստացվում: Դուք արագ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի, արդյունավետ օր է: Այն սկսեք ամենաբարդ առաջադրանքներից. առավոտյան դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, կկենտրոնանաք գլխավորի վրա ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարք կնքելու շանս կլինի: Հավանական են հեռվից լավ նորություններ: Համագործակցության անսպասելի առաջարկներին կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել, եթե դրանք հին ծանոթներն անեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք զբաղվել ուրիշների գործերով, լուծել մյուսների սխալների պատճառով առաջացած խնդիրները: Այդ ամենը բավական հոգնեցնող, բայց շատ օգտակար կլինի: Ձեր ջանքերը զուր չեն անցնի. դրանց ուշադրություն կդարձնեն ազդեցիկ անձինք: Տեսնելով, թե ինչի եք ունակ՝ նրանք անպայման ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Դրամական մուտքերը սպասվածից շատ կլինեն: Հաջողակ կլինեք սիրո մեջ: Այդ տեսանկյունից օրը բարենպաստ կլինի հատկապես այն Կշեռքների համար, որոնք չեն վախենա նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք օրվա սկզբին շրջապատողներից չափազանց շատ բան չսպասել: Դա թույլ կտա խուսափել և՛ զուր հույսերից, և՛ հիասթափություններից, և՛ տհաճ զրույցներից: Լուրջ հարցերի քննարկումն արժե մինչև ճաշ հետաձգել. հետո ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին դուք կնկատեք, որ ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցում: Օգտվեք դրանից համարձակ ծրագրերը կյանքի կոչելու, ավելի վաղ մտածածն իրագործելու համար: Դա սպասվածից հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել, որպեսզի դրանք ավելի արագ անցյալում մնան: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե ուշադրության արժանի լինեն: Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի, բայց դուք բոլոր դեպքերում փորձեք: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից. վեճերը հազիվ թե կառուցողական լինեն, հնարավոր են վիրավորանքներ մանրուքների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արժե նոր բան ստանձնել: Առօրյա գործերի վրա կենտրոնանալն այսօր դժվար կլինի, և դուք սովորականից հաճախ կշեղվեք: Փոխարենը նպատակին տանող սեփական ուղիները փնտրելու, իմպրովիզներ ու փորձարկումներ անելու հարցում ձեզ հավասարը չի լինի: Օրվա կեսին առաջ եկած գաղափարները բոլորին շատ դուր կգան. դրանց իրագործմանը հաճույքով կօգնեն հին ծանոթները: Երեկոն հազիվ թե հարմար լինի կարևոր հարցերը քննարկելու համար: Փոխարենը կարող եք զրուցել հաճելի մանրուքների մասին, ծիծաղել ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել, բայց, ամենայն հավանականությամբ, ինչ-որ դատարկ բանի պատճառով: Հուզական դաշտն այդ հատվածում բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով աննշան պատահարն էլ կարող է ձեզ կարևոր թվալ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Այն հարմար կլինի գործնական ուղևորությունների, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ բանակցելու համար: Երեկոյան հետաքրքիր միջոցառումներին լինելու, անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հոգսաշատ կլինի, բայց դա ձեզ չի վշտացնի: Գործերը հետաքրքիր կլինեն, դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքները: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը շատ պետք կգա աշխատանքի մեջ. դուք արագ համախոհներ կգտնեք: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց այն շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին, սիրելիին զարմացնել անսպասելի նվերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|