ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1754 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած նույնիսկ ամենաանսովոր ու տարօրինակ գաղափարներին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող խնդիրը, կամ էլ անսպասելի պատասխան գտնել կարևոր հարցին: Բոլորը չէ, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան: Բայց դուք համբերատար ամեն ինչ կբացատրեք, համախոհներ ու օգնականներ էլ շուտով կհայտնվեն:

Օրը շատ բարենպաստ կլինի ուսման համար: Առաջին հերթին՝ դուք արագ կմտապահեք նոր տեղեկատվությունը, երկրորդ՝ արագ կիրառում կգտնեք նրան: Օգտակար կլինի մյուսներին ձեր իմացածը պատմելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրաստվեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու. այդպես կհասցնեք ամենն, ինչ ծրագրել եք այսօրվա համար: Չի բացառվում՝ ձեր օգնությունը պետք գա մտերիմներից մեկին, կամ պետք լինի կենտրոնանալ ընտանեկան խնդրի լուծման վրա, որի մասին նույնիսկ չէիք էլ կռահում: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե. շուտով դուք կկարողանաք համալրել բյուջեն:

Երեկոյան արժե հանդիպել ընկերներին. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զվարճանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի նաև հին նախասիրության մասին հիշելը, որը կրկին կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը վատը չի լինի, բայց եթե շտապեք որոշումների հարցում կամ դրանք պահի հույզերի տակ ընդունեք, ապա կբարդացնեք ձեր և մյուսների կյանքը: Ցանկալի չէ հատկապես ֆինանսական պարտավորություններով կապվելը: Ոչ պարտադիր գնումներ անելուց առաջ երկար մտածեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հաճելի պահեր կպարգևի Երկվորյակներին, որոնք կորոշեն ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Սիրելիին ուրախացնելու հնարավորություն կլինի, և դուք այն բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փորձեք վերականգնել հին կապերը, զրուցեք այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս լեզու չէիք գտնում: Այսօր դուք լավ կհասկանաք մարդկանց ու արագ մոտեցում կգտնեք նրանց: Դրանից պետք է օգտվեն նաև այն Խեցգետինները, որոնք նոր ծանոթությունների են ձգտում: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք:

Սա ամենահաջող օրը չի լինելու հատկապես խոշոր ու չծրագրված գնումների համար: Այստեղ դուք հակված կլինեք տրվել պահի ցանկություններին ու չափազանց շատ կծախսեք այն իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր դրան այնքան էլ չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզանից շատ բան մի պահանջեք ու օրվա համար խոշոր ծրագրեր մի կառուցեք: Լավ է սկսեք հասարակ, հասկանալի ու չհոգնեցնող գործերից, որոնցում հեշտությամբ հաջողության կհասնեք: Ավելի ուշ պիտի բարդ ու կարևոր մի բանի անցնեք, և այստեղ կգտնվեն ձեզ օգնելու պատրաստ մարդիկ:

Կարևոր կլինի չհոգնելը: Ձեզ համար օգտակար կլինի ոչ մեծ դադարը. շեղվեք հոգսերից, վերականգնեք ուժերը, զբաղվեք նրանով, ինչով վաղուց էիք ուզում զբաղվել: Դա լավ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կարևոր բանի մասին մտածելու համար: Հրաշալի գաղափարներ ու համարձակ ծրագրեր կհայտնվեն: Պարտադիր չէ՝ բոլոր մտահղացումները միանգամից կյանքի կոչեք. մտածելու, առաջնահերթությունները որոշելու, համախոհների աջակցությունը ստանալու ժամանակ կունենաք: Օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում գործնական հարցերը քննարկելը: Չի բացառվում՝ մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանաք:

Շատ Կույսերի հաճելի հանդիպումներ են սպասվում: Ընկերների հետ անցկացրած ժամանակը երկար կհիշվի: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները, հատկապես եթե հրավիրեք վաղուց ձեզ դուր եկող մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի վիճեք նրանց հետ, ովքեր չգիտես ինչու համաձայն չեն ձեզ հետ: Կարճ ժամանակ կանցնի, և ձեր ճշմարտացիությունն ակնհայտ կդառնա, այնպես որ՝ չարժե հիմա ժամանակ վատնել: Ամենակարևոր ու բարդ գործերով այսօր պիտի ինքնուրույն զբաղվեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի:

Չի բացառվում՝ փոքրիկ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այստեղ ոչ մեծ ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը հազիվ թե խոշոր գումարի մասին լինի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում անսպասելի աղբյուրներից, այնպես որ՝ ձեր բյուջեի համար կարող եք չանհանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է լուրջ ու կարևոր զրույցների համար: Այսօր ձեզ համար դժվար չի լինի ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր սովորաբար ամեն ինչին կասկածում են: Նոր ընկերներ կհայտնվեն: Կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք հետաքրքրված են ձեր գաղափարներով ու պատրաստ են օգնել դրանց իրագործման հարցում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ: Օրը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք, թե ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ հարցերը լուծելու համար: Մտքերը հավաքելը բարդ կլինի, ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վտանգ կա: Բարդ գործերով զբաղվել չեք ուզենա, և դրանք լավ է պարզապես հետաձգեք, եթե պայմանները թույլ են տալիս: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար, շփվեք մարդկանց հետ, որոնք պատրաստ են նոր բան մտածել: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն:

Լսեք ինտուիցիային: Նրա հուշումներն այսօր անսպասելի, բայց ճշգրիտ կլինեն: Դրանց շնորհիվ դուք շրջահայացություն կդրսևորեք, որն էլ հաճելիորեն կզարմացնի շատերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ գաղափարների օր է: Դրանք մի քանիսը կլինեն, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե որի իրագործումից է պետք սկսել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, քանի որ մանրուքների վրա չեք շեղվի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Պետք կգա հին ծանոթների փորձը, լսեք նրանց խորհուրդները:

Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ եք շփվել, իսկ հետո կորցրել եք կապը: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ, ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել, և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպես եք հասնում առաջին հաջողություններին: Կկարողանաք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին, օգնել մտերիմներին անսպասելի ծագած խնդիրների լուծման հարցում: Ամենն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Այսօր ձեզ հայտնի կդառնա մի բան, ինչի մասին դեռ շատերը նույնիսկ չեն էլ կռահում: Չարժե այդ տեղեկատվությամբ բոլորի հետ կիսվել, նախ համոզվեք, որ ձեզ ճիշտ կհասկանան: Կարևոր զրույցներն արժե վարել միայն ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է օգտակար գործերի համար: Դրանցից արագ գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Այս կիրակի ձեռք բերած փորձը շատ Ձկների դեռ բազմիցս է պետք գալու: Նույնը կարելի է ասել նաև այն տեղեկատվության մասին, որով այսօր կկիսվեն նոր ծանոթները:

Ամեն անգամ հեշտ չի լինի կենտրոնանալը. կարող են շեղել շրջապատողների անտեղ խորհուրդները, խնդրանքները, որոնց դժվար կլինի մերժումով պատասխանելը: Նման պահերին դուք չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունն ու մյուսների տրամադրությունն էլ չեք փչացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1754 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0