Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1787 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լսեք ընկերների և մյուս մտերիմների խորհուրդները: Նրանք, ովքեր ձեզ լավ գիտեն, կարող են մատնանշել կարևոր մասերը, ցույց տալ, թե ինչի վրա արժե հիմա կենտրոնանալ և դեպի ուր է պետք շարժվել: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ նախկինում աշխատել եք, և դա ձեզ շատ կուրախացնի: Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Բացի այդ, կարող եք դիմել պետկազմակերպություններին, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա: Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք շատ բաներում հաջողության կհասնեք, կլուծեք բարդ առաջադրանքները: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հեռվից կարևոր լուրեր: Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված զրույցներ, նույնիսկ վեճեր այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում բարդ են եղել: Պահպանեք ինքնատիրապետումը, և դա էլ բավարար կլինի կոնֆլիկտից խուսափելու համար: Ավելի ուշ դուք ընդհանուր լեզու կգտնեք ու նույնիսկ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն: Եթե այսօր որոշեք ժամադրության կանչել ձեզ համար համակրելի մարդուն, ապա հաստատ չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին մտքերը հավաքելը բարդ կլինի: Լավագույն ժամանակը չի լինելու կարևոր գործերի համար. դուք կարող եք ինչ-որ կարևոր բան աչքաթող անել, ցավալի սխալներ գործել: Լավ է, եթե կողքին հուսալի օգնականներ ունենաք: Աջակցության հարցով կարող եք դիմել այն մարդկանց, որոնք վաղուց գիտեն ձեզ, կիսում են ձեր նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կտեսնեք, որ գործերը կարգավորվում են: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործեր շատ կունենաք, բայց ձեզ կհաջողվի խուսափել խառնաշփոթից: Մանրուքների հանդեպ ուշադրության շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Շատ Խեցգետիններ հնարավորություն կունենան լրացնել բաց թողածը, ուղղել հին սխալները: Դուք ժամանակը երկար զրույցների ու դատարկ վեճերի վրա չեք վատնի, կնախընտրեք ապացուցել ձեր ճշմարտացիությունը ոչ թե խոսքերով, այլ գործերով: Դա թույլ կտա նոր համախոհներ գտնել: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց նրա հուշումները կօգնեն կռահել, թե ինչ կա մտերիմների հոգում, ինչի մասին են նրանք երազում և ինչ են սպասում ձեզանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած ու ոգեշնչող կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Նշանի շատ ներկայացուցիչներ կվերադառնան հին գաղափարներին. այսօր դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, ոչ մեծ գնումներ անել: Աշխատեք օրվա երկրորդ կեսին չծանրաբեռնվել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը: Որոշ Առյուծներ միայնակ մնալու պահանջ կունենան, որպեսզի մտածեն վերջին ժամանակների իրադարձությունների շուրջ ու որոշեն՝ ինչ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պատրաստ եղեք զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը ինչ-որ մեկին օգնության հասնելու համար: Ձեր աջակցությունը պետք կգա նրանց, ովքեր նախկինում ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի, դուք միաժամանակ մի քանի կարևոր առաջադրանք կլուծեք: Ավելի ուշ հանգիստ ժամանակ կգա, որը հարմար կլինի հանգստի ու հաճելի շփումների համար: Սիրելի մարդու հետ հանդիպումը վառ հույզեր կպարգևի: Եթե ձեր հարաբերությունները վերջին ժամանակներս բարդացել էին, հիմա կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ այն մարդկանց հետ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Նախկինում ձեր թերագնահատող մարդկանց կստիպեք փոխել ձեր մասին իրենց կարծիքը, և դա մեծ ջանքեր չի պահանջի: Նրանք իրենց կհասկանան, թե որքան են սխալվել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կշեռքներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները, մյուսները շահավետ գործարքներ կկնքեն: Գնումների հարցում շտապել չարժե. ճիշտ ընտրություն կատարելու համար ձեզ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ օր է սպասվում, սակայն կասկած չկա, որ դուք բոլոր փորձությունները պատվով կհաղթահարեք: Այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Դժվար պահերին կարող եք աջակցության հարցով դիմել հին ծանոթներին, որոնք արագ կհասկանան՝ ինչպես է պետք գործել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի նոր գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընթացիկ առաջադրանքների վրա: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված անսպասելի լուրեր է խոստանում: Ստացված նորությունը ոչ միայն կբարձրացնի տրամադրությունը, այլև կհուշի՝ ինչպես գործել հետագայում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք: Հազիվ թե հաջողվի արագ հասնել դրված նպատակներին. դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Խուճապի չմատնվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ձեզ շատ պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու, ինտուիցիայի վրա հենվելու ունակությունը այնտեղ, որտեղ երկար մտորումների համար ժամանակ չի լինի: Դուք շատ գրավիչ կլինեք շրջապատողների համար, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ շատ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չանհանգստանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա իսկապես ամենահասարակ հատվածը չի լինելու, սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում: Ֆինանսական հարցերում զգուշությունը թույլ կտա խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր բացահայտումներով ու հաճելի լուրերով: Այդ հատվածում հավանական են պիտանի ծանոթությունները: Որոշ Այծեղջյուրներ կհանդիպեն մարդկանց, որոնց հետ շուտով միասին կարևոր գործ կստանձնեն, իսկ ավելի ուշ նաև կընկերանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառ եղեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, ինչպես նաև մոտեցում գտնել շատ բաների ունակ մարդկանց: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան: Օրվա առաջին կեսին օգտակար կլինի ծանոթների խորհուրդները լսելը: Իսկ ահա երկրորդին շրջապատողները ձեր աջակցության ու հուշումների կարիքը կունենան: Ձեր ուժերի սահմաններում կլինի մտերիմ մարդուն լուրջ սխալից հետ պահելը, դուք կօգնեք նրան ելք գտնել բարդ իրավիճակից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վճռական տրամադրվեք: Այսօր շատ բան հաջող կդասավորվի, եթե ժամանակը զուր չվատնեք, շատ երկար չմտածեք բարդ առաջադրանքների մասին: Ինտուիցիայի հուշումներին արժե ուշադիր լինել օրվա առաջին կեսին. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, սխալներ էլ չանել: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի թշնամիներն ուզենան ձեր կողմն անցնել, ընկերանալու քայլ անեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|