Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1619 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նույնիսկ եթե լրիվ վստահ եք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, աշխատեք լսել շրջապատողների կարծիքը: Հետաքրքիր հուշումներ ստանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ուրիշները նկատեն այն, ինչը վրիպել է ձեր աչքից, օգնեն խուսափել սխալներից, ճիշտ լուծում գտնել: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գնումներ անել, գործարքներ կնքել ու վարկեր վերցնել: Հավանական են անսպասելի ծախսեր: Կուրախացնեն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Գումարի հետ կապված ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա. այն ձեզ չի հիասթափեցնի: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Դուք կուզենաք բոլորին ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Մի տաքացեք, քանի որ շուտով պարզ կդառնա, որ դուք չեք սխալվել: Օրը հարմար կլինի ակտիվ հանգստի համար: Հետաքրքիր միջոցառումների այցելելու շանս կլինի: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ է սկսեք առօրյա, լավ ծանոթ գործերից: Կարող եք վերադառնալ նրան, ինչը վաղուց եք սկսել. այսօր դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք: Նոր առաջադրանքները լուծելը շատ ավելի դժվար կլինի: Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է ձեզանից պահանջվում: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, հեշտությամբ նրանց հետ լեզու կգտնեք: Չի բացառվում անսովոր հանդիպումը, որից գրավիչ սիրային պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հագեցած կլինի: Պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, իսկ շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ նրանից, ինչը կարևոր է թվում: Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե հաջողվի: Բայց դուք լուրջ սխալներ չեք գործի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար ժամանակ է լինելու խոշոր գնումներ ծրագրելու, դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք նախկինում էլ օգնել են խորհուրդներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մյուսներից շուտ կարևոր մի բան իմանալու և տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը կօգնի ձեզ ճիշտ որոշում ընդունել: Այսօր դուք շատ ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, կնկատեք ամենը, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Հավանական են հաջողություններ ուսման և հետազոտական գործունեության մեջ. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Նախաձեռնող եղեք գործերում, կիսվեք ձեր գաղափարներով, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Դուք անպայման համախոհներ ու օգնականներ կգտնեք: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կենտրոնացեք աշխատանքի վրա. այսօր դուք կարող եք նկատելի առաջընթացի հասնել գործերում, լուծել կարևոր առաջադրանքները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածել են ձեր գիտելիքների և փորձի վրա, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Տանը հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները, որի համար ծախսերի կարիք կլինի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի, մտերիմների հետ հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նույնիսկ լավ ծանոթ գործերն այսօր սովորականից ավելի շատ համբերատարություն և ուշադրություն կպահանջեն: Աշխատեք ավելի շատ հույս դնել սեփական ուժերի, քան կողքից աջակցության վրա: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս օգնել են ձեզ, այսօր կարող են հուսախաբ անել: Շրջապատողներին ձեր ուզածը բացատրելն էլ սովորականից դժվար կլինի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իսկ օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, մեկդ մյուսի տրամադրությունը բարձրացնելու բազում եղանակներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի: Հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից: Փոքրիկ դժվարություններն ու աննշան խնդիրները կարող են լուրջ թվալ: Մի հանձնվեք: Դուք անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը, եթե ժամանակից շուտ չհանձնվեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, լավատեսությունն ու հաջողության հանդեպ հավատն էլ կվերագտնեք: Կգա ընկերների և հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ժամանակը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր շատ նախաձեռնությունների այսօր հաջողությունը կուղեկցի: Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Լավ է սկսեք լուրջ առաջադրանքներից և միայն դրանից հետո անցնեք մանր-մունր, միապաղաղ գործերին: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն նոր ծանոթները, և համատեղ գործունեությունը ձեզ շատ կմտերմացնի: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այսօր ձեզ համար դժվար չի լինի շրջապատողներին դուր գալը, նրանց վրա լավ տպավորություն թողնելը: Ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ, իսկ դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին օգտակար կլինի աշխատանքի կամ ուսման վրա կենտրոնանալը, ինչպես նաև ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելը: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց մտահոգվելու, որ տարաձայնություններ կառաջանան: Ավելի ուշ ինքնուրույն աշխատանքի համար հարմար ժամանակ կգա: Բարդ ու կարևոր գործերից գլուխ հանելու համար օգնության կարիք չեք ունենա: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում վերջնական որոշում ընդունելուց առաջ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք հետաքրքիր բաներ պիտի իմանաք, պատասխաններ գտնեք շատ հարցերի: Այսօր ստացած ինֆորմացիան շատ օգտակար կլինի: Դրա շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք՝ ինչպես պիտի ձեզ պահեք դրված նպատակներին ավելի արագ հասնելու համար: Նոր բան սովորելու, ուրիշի փորձը սեփական խնդիրները լուծելու համար կիրառելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի հանդիպումներ: Հեռվից անսպասելի հյուրեր կգան, և դուք շատ ուրախ կլինեք նրանց տեսնելու համար: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի կարևոր բաների մասին մտածելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ բարդ հարցերին, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում անհույս խճճված էր թվում: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Հնարավոր է՝ հասկանաք, որ կոլեգաներից մեկին թերագնահատել եք: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, բայց դուք չեք անհանգստանա: Ավելի վաղ մտածածին վերադառնալու հնարավորություն անպայման կլինի: Մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինի ձեր ուշադրությունը: Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|