ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով կամ նկատողություններ անել, եթե ձեզ այդ մասին չեն խնդրել: Այսօր շատ կարևոր կլինի ավելորդ բաներ չասելը, քանի որ ասվածը կարող է ձեր դեմ օգտագործվել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հաճելի անակնկալներ ու նոր հնարավորություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչը դեռ մինչև վերջերս չափազանց բարդ էր թվում:

Ինչով էլ որ այսօր զբաղված լինեք, աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար: Մասնակցեք ընտանեկան գործերին, աշխատեք աջակցել հարազատներին, որոնք դրա կարիքն ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Լավ է թեթև հաջողությունների վրա հույս չդնեք: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Համառությունը հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր այսօր նոր բան կստանձնեն: Նման Ցուլերը ստիպված են լինելու ոչ միայն հաղթահարել խոչընդոտները, այլև ոտքի վրա սովորել: Հեշտ չի լինի, բայց ամեն ինչ կստացվի:

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք արագ լեզու կգտնեք պոտենցիալ գործընկերների հետ: Դժվար չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ռոմանտիկ հարաբերություններում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Դուք ստիպված եք լինելու զբաղվել և՛ ձեր, և՛ ուրիշների գործերով, լուծել ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Հեշտ չի լինի այն Երկվորյակների համար, որոնք սովոր են իրենց ձևով գործել՝ ոչ մի բան չբացատրելով և ոչ մեկի հետ չխորհրդակցելով: Նրանք պետք է յուրահատուկ համբերատար լինեն շրջապատողների հետ: Միայն այդպես կկարողանան խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից:

Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի, երկրորդն էլ լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն ձեր անձնական կյանքի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Կուզենայիք կենտրոնանալ ամենակարևոր առաջադրանքի լուծման վրա, բայց դա հնարավոր կդառնա միայն օրվա վերջին: Իսկ մինչ այդ աշխատեք ուշադիր լինել, ոչ մի բան չմոռանալ ու չխառնել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Որոշ Խեցգետիններ կկարողանան ընկերանալ այն մարդկանց հետ, որոնք նախկինում իրենց հանդեպ համակրանք չէին զգում: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառ եղեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Այսօր արժե հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե աստղերի աջակցության կամ ծանոթներից մեկի օգնության վրա: Մի հրաժարվեք ձեր ծրագրերից, նույնիսկ եթե շրջապատողները քննադատեն դրանք: Դուք սպասվածից շատ բանի կհասնեք, եթե պահպանեք հաջողության հանդեպ վստահությունը:

Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, չեն բացառվում վեճերն ընկերների հետ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի հույզերին չտրվելը: Իսկ երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, և դա ձեզ դուր կգա: Կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած բոլոր սխալներն ու հարթել բոլոր սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն այնպիսի խնդիրներ չի բերի, որոնք չկարողանաք հաղթահարել: Պետք կգա հնարամտությունը, օգտակար կլինի վաղուց ստացած տեղեկատվությունը: Նախկինում ձեր տաղանդներին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու դուր գալը: Իսկ ահա ճիշտ գնահատել մարդկանց, որոնց այսօր առաջին անգամ եք հանդիպել, հազիվ թե արագ ստացվի: Այնպես որ՝ մի շտապեք վստահել նման անձանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենտրոնացեք բարդ ու կարևոր հարցերի լուծման վրա. օրը դրա համար հրաշալի կլինի: Ձեզ կհաջողվի պիտանի ինֆորմացիա հավաքել, ընդ որում՝ դա մյուսներից շուտ կանեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ խճճել, ձեր ճանապարհին կանգնել էլ ոչ ոք չի ուզենա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով այդ գումարը պետք կգա լուրջ գործի համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ կլինի: Հնարավոր են լարված պահեր, փոքրիկ տհաճություններ ու ցավալի թյուրիմացություններ: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու պահպանել դրական տրամադրվածությունը: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին: Եթե կարողանաք վերահսկել հույզերը, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես կարող եք իրավիճակը դեպի լավը փոխել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման համար: Նշված հատվածը հարմար կլինի նաև լուրջ որոշումներ ընդունելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը բարդ է թվացել, խուճապի չեք մատնվի, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել օրը: Լավ գաղափարներ, նոր ծրագրեր կհայտնվեն, դուք միանգամից կանցնեք մտածածն իրագործելուն: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց կարող եք համաձայնել, և այն չի սխալվի:

Օրվա առաջին կեսին դժվար կլինի կոլեգաների հետ լեզու գտնելը, որոնք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա; Որոշ ժամանակ կանցնի, և դուք կգտնեք նրանց հետ պայմանավորվելու ձևը: Անձնական հարաբերությունները ողջ օրվա ընթացքում ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հագեցած կլինի: Անգործ նստել չեք ուզենա, դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքների լուծումը: Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Շրջապատողների վրա դա լավագույն տպավորությունը կթողնի: Շատերը կուզենան ձեզ հետ համագործակցել, օգնություն կառաջարկեն ձեր գաղափարների իրագործման հարցում:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Օրը հատկապես լավ կդասավորվի այն Այծեղջյուրների համար, որոնց աշխատանքը կապված է գումարի, հաշվարկների, բյուջեն ծրագրելու հետ: Բայց նշանի մյուս ներկայացուցիչների հանդեպ էլ աստղերը բարյացակամ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Տարաձայնություններ կարող են սովորականից հաճախ առաջանալ, հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, լարված պահերն էլ բավական շատ կլինեն: Աշխատեք չնյարդայնանալ: Դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, եթե հանգստություն պահպանեք:

Դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Մի վախեցեք բարդ գործերից, քանի որ այսօր դրանցից անպայման գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման և ստեղծագործելու, այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում կօգնեն մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, ինքներդ ձեզ հետ էլ հաշտ չեք լինի: Հուզական դաշտը բավական լարված կլինի: Աշխատեք դրական տրամադրվել, ուրախության առիթներ փնտրեք. դրանք բավարար կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: Դուք օգտակար բաներ կիմանաք: Նոր ինֆորմացիան ձեզ հետաքրքիր մտքեր կտա, կհուշի՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Ձկների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1