ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1781 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Դրանց արժե հնարավորինս վաղ անցնել, քանի որ աստղերի աջակցությունը առավել նկատելի կլինի առավոտյան: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, կիսվել փորձով կամ հուշել՝ ինչպես գործել: Հավանական են համագործակցության առաջարկներ: Եթե դրանք անեն նրանք, ում հետ նախկինում արդեն աշխատել եք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք հանդիպել այն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. պարզապես բնական պահեք ձեզ: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանեք անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Դա էլ բավարար կլինի դժվարություններից ու տհաճություններից, ինչպես նաև թեժ վեճերից խուսախելու համար, որոնք կարող էին փչացնել շրջապատողների հետ հարաբերությունները: Զգույշ գործեք, աշխատեք չշտապել: Հետո դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք այսօր դրսևորած շրջահայացության համար:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Շուրջը բոլորին մի վստահեք: Կարևոր տեղեկատվությամբ արժե կիսվել միայն ամենամտերիմների հետ: Հենց նրանք կաջակցեն ձեզ և անհրաժեշտության դեպքում օգնության կշտապեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին առաջ եկող փոքրիկ թյուրիմացությունները լուրջ ընդունել չարժե: Շրջապատողների հետ այդ հատվածում լեզու գտնելը դժվար կլինի, բայց դուք պրովոկացիաներին չեք տրվի ու կգտնեք իրավիճակը լիցքաթափելու ձևը: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Արդեն օրվա երկրորդ կեսին դուք կարող եք անցնել դրանց իրագործմանը:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա անելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Երեկոն հաճելի ծանոթություն է խոստանում, որը կարող է սիրային շարունակություն ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հագեցած կլինի: Դուք ամենայն հավանականությամբ կուզենաք արագ գործել: Բայց իրավիճակն այլ բան է պահանջելու՝ զգույշ, լավ մտածված քայլեր: Շտապելով ընդունած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Եթե փորձեք միանգամից իրագործել առաջ եկած բոլոր գաղափարները, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար:

Մտերիմների աջակցությունը կուրախացնի: Դրա շնորհիվ դուք բարդ իրավիճակում խուճապի չեք մատնվի, կպահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի նվերներ, ինչպես նաև ռոմանտիկ անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի: Ձեր գաղափարները կարող են աջակցել նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Հավանական են համագործակցության, նոր աշխատանքի կամ հեռանկարային բիզնես-նախագծերի հետ կապված առաջարկներ:

Անձնական հարաբերությունները ամեն անգամ հարթ չեն լինի: Երբեմն մտերիմները ձեզ սխալ կհասկանան, դրա պատճառով կարող եք բարկանալ: Բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա: Դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու և բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած ու արդյունավետ կանցնի: Դուք կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգել եք ու արագ հաջողության կհասնեք դրանցում: Երբեմն ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, բայց դուք ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Եթե օգնության կարիք ունենաք, այն ստանալը դժվար չի լինի. շատերը ձեր կողմը կանցնեն:

Կհաջողվի ոչ միայն լավ գումար աշխատել, այլև հրաշալի անցկացնել ազատ ժամանակը: Երեկոն լավը կլինի ընկերների կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Որոշ Կույսերի հետաքրքիր ուղևորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու, գործերում նախաձեռնող լինելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, և շատ ժամանակ չի պահանջվի բարդ հարցերը լուծելու համար: Կարող եք ուսում սկսել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, գլուխ կհանեք նրանից, ինչը բարդ է թվացել:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կհեշտանա ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը, իսկ ամենամտերիմներին կես խոսքից կհասկանաք: Երեկոն հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի լուրջ գործեր ստանձնելու համար: Հնարավոր է՝ չկարողանաք դրանք այսօր ավարտել, բայց ամեն դեպքում շատ բան կհասցնեք: Կարևոր կլինի ժամանակը դատարկ բաների վրա չվատնելն ու չշեղվելը: Լսեք ինտուիցիայի ձայնը, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված ամեն ինչին: Գնումների և գործարքների հարցում մի շտապեք:

Օրվա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու, հոգսերից շեղվելու, հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կլինի: Դա լավ ժամանակ կլինի նոր ծանոթությունների համար: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր եղեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց դուք լուրջ սխալներ չեք գործի, եթե չշտապեք: Աշխատեք շատ ուշադիր լինել գումարին վերաբերող հարցերում: Լավ է խուսափեք անտեղի ծախսերից, այնպիսի իրեր չգնեք, որոնց կարիքն առանձնապես չունեք:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Աղեղնավորներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում այսօր առաջին անգամ եք հանդիպել: Բայց հարաբերությունները միշտ չէ, որ լրիվ հարթ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպել: Շատ Այծեղջյուրների այսօր կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ առաջ վիճել էին: Նախկինում լարված հարաբերությունները ներդաշնակ կդառնան:

Հավանական են աշխատանքի հետ կապված կարևոր նորություններ, որոնք ձեզ կուրախացնեն: Չեն բացառվում շահավետ գործարքները, անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերը: Ամենահամառները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ նոր օգնականներ ու համախոհներ հայտնվեն: Շուտով նրանք ձեր ընկերները կդառնան:

Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր վառ կարտահայտվեն: Հեշտությամբ համախոհների թիմ կհավաքեք, մարդկանց կհամոզեք հետևել ձեզ: Նոր ծանոթների աջակցությամբ դուք արագ կյանքի կկոչեք հրաշալի գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Կհաջողվի լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Գործնական բանակցությունները կարող են սպասվածից լարված անցնել, բայց բոլոր դեպքերում ամենաբարենպաստ ավարտը կունենան: Որոշ Ձկներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գնումների և գործարքների հարցում: Հեռու մնացեք նրանցից, ովքեր ոսկե սարեր են խոստանում. այսօր դուք կարող եք ամենատարբեր խարդախների համար հեշտ զոհ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1781 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1