ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2009 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած, բարդ ու հետաքրքիր կլինի: Նոր գործեր կհայտնվեն ու դրանցից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց ոչ մի խոչընդոտ ձեզ չի ստիպի կիսատ թողնել սկսածը, հրաժարվել մտածածից: Համառությունը, որը ողջ օրվա ընթացքում կդրսևորեք, կգրավի շրջապատողների ուշադրությունն ու շատ դուր կգա նրանց: Չի բացառվում՝ օրվա վերջում ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն:

Աշխատեք շատ չհոգնել: Երեկոյի համար ոչ մի բարդ բան մի ծրագրեք: Շեղվեք հոգսերից ու մի փոքր հանգստացեք: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք անպայման դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար պահանջկոտ են շրջապատողների հանդեպ, միայն ուրիշի թերություններն են նկատում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ճիշտ վարեք գործնական բանակցությունները, ստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք, որին երկար ժամանակ չէր հաջողվում ժամանակ տրամադրել: Այսօր պայմանները հաջող կլինեն, դուք բավարար ժամանակ կունենաք, անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, ոչ ոք ձեզ չի խանգարի: Նկատելի հաջողությունների կհասնեն այն Երկվորյակները, որոնք կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում. հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ:

Օրվա առաջին կեսին արժե արագ գործել, իսկ ահա երկրորդին լավ է չտաքանաք ու չշտապեք: Այդ հատվածը լավը կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր պիտի նոր ու անսովոր բանով զբաղվեք: Ոտքի վրա պիտի սովորեք, ընդ որում՝ լրիվ ինքնուրույն. հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ ճիշտ ուղու վրա դնի, պիտանի խորհուրդ տա կամ հուշի, թե ինչպես է լավ գործել:

Օրվա առաջին կեսը հետաքրքիր ծանոթություն է խոստանում ու հանդիպում մի մարդու հետ, որը շուտով ձեր ընկերը կդառնա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին գործերին վերադառնալու համար: Այս անգամ ոչ ոք ձեզ չի խանգարի հաջողությամբ ավարտել դրանք, և արդյունքը նույնիսկ սպասվածից լավը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի հին խնդիրներից գլուխ հանելու, երկար ժամանակ ձեզ ու շրջապատողներին հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Արդեն առավոտյան դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, և այստեղ ինտուիցիան ձեզ չի խաբի: Լավ է սկսեք ամենակարևոր առաջադրանքների լուծումից, ինչն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք մտերիմներին, աջակցեք մեկին, ով բարդ իրավիճակում է հայտնվել: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոյան ամեն ինչ կհարթվի, բայց որոշ լարված պահեր պիտի ապրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոգսեր սովորականից շատ կունենաք: Լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն, ինչպես նաև գործեր, որոնք չի կարելի ո՛չ հետաձգել, ո՛չ մեկ ուրիշին հանձնարարել: Դուք խուճապի չեք մատնվի և չեք հուզվի, հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ լավ խորհուրդների և հուշումների համար:

Օրվա երկրորդ կեսը լրիվ նոր գաղափարներ կբերի: Մտածածը կուզենաք անհապաղ իրագործել: Դուք արագ հաջողության կհասնեք ընկերների և մյուս մտերիմների աջակցության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը բազմիցս օգտակար է եղել ձեզ: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր առաջարկները: Այն Կշեռքները, որոնք վաղուց էին մտածում գործունեության ոլորտը փոխելու մասին, դա անելու շանս կունենան:

Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների ցանկություններն ու մտադրությունները կռահելը, հասկանալը, թե ինչ կա նրանց մտքին: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք կարող եք նույնիսկ պատահաբար ինչ-որ մեկի գաղտնիքները բացահայտել: Մի շտապեք պատմել նրա մասին, ինչ իմացել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Ձեր էներգիայի և համառության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հաջողությունը կուղեկցի ձեր համարձակ նախաձեռնություններին: Օգտվեք հարմար պահից ու ստանձնեք իսկապես կարևոր մի բան: Հնարավոր է՝ փորձված համախոհները միանգամից չուզենան միանալ ձեզ: Բայց հոգ չէ, քանի որ դուք մենակ էլ շատ բանի կհասնեք:

Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի կորուստներ: Այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կաշխատեք պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցության կարիքը շատ ունեք: Կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել, այլև ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ ձեզ անմիջապես ուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Նոր ծանոթությունը կարող է ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ բացել: Օգտվեք պահից ու ձեզ լավագույն կողմերով դրսևորեք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, շեղվեք հոգսերից, մի գործ գտեք, որը կհետաքրքրի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր լարված պահերից հազիվ թե կարողանաք խուսափել, բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Կենսափորձը անպայման պետք կգա, բայց ավելի կարևոր կլինի ինտուիցիան: Հենց դրա շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք նոր ծանոթների հետ և ինչ նախաձեռնեք մտերիմներին աջակցելու համար: Պետք կգա այլ մարդկանց արարքները կանխատեսելու և սեփական գործողությունների հնարավոր հետևանքները ճիշտ գնահատելու ունակությունը:

Հաջող կանցնեն հատկապես գործնական ուղևորությունները: Տանից հեռու շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգսեր այսօր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ նորից անել այն, ինչը մյուսները սկսել ու կես ճանապարհին են թողել: Դա հազիվ թե շատ հետաքրքիր լինի ձեզ: Բայց դուք կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել, և դա ձեզ կհաջողվի:

Հնարավոր են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների, տրամադրությունը բարձրացնող անսպասելի իրադարձությունների մասով: Ուրախության բազում առիթներ կունենան սիրահարված Ջրհոսները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավորություն կունենաք կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնք ձեզ վերջին ժամանակներս շատ են հետաքրքրել: Ոչ ոք չի շեղի ձեզ, այնպես որ՝ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Տրամադրությունը կբարձրացնի հին ընկերների հետ հանդիպումը, որոնք անպայման լավ նորություններ կհայտնեն:

Ավելի ուշ կգա ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար հարմար ժամանակը: Դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, և տրամադրությունն անմիջապես կլավանա: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2009 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0