Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 28
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դա միշտ չէ, որ հետաքրքիր կլինի: Արժե զգույշ լինել գումարի հետ, քանի որ հավանական են ցավալի կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները:
Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեզ չեն հասկացել ու հաճախ քննադատել են: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն առանց դժվարությունների ու հոգսերի չի անցնի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք և սպասվածից ավելիին կհասնեք: Ցանկալի չէ միաժամանակ մի քանի գործով զբաղվելը. դա կարող է խառնաշփոթի ու սխալների հանգեցնել: Լավ է կենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք արագ կկարողանաք ճիշտ տոն ընտրել:
Անձնական հարաբերությունները օրվա առաջին կեսին բավական լարված կլինեն, նույնիսկ ամենամտերիմների հետ սովորականից բարդ կլինի լեզու գտնելը: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի, փոխհասկացողությունն էլ կվերականգնվի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը վառ ու հետաքրքիր, անսովոր ու ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Հնարավորություն կունենաք կարևոր հարցերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ բազմիցս օգնության են հասել: Դուք կրկին հրաշալի խորհուրդներ կստանաք, նաև իրական օգնություն, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են աշխատանքի առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք, հատկապես եթե գործ ունեք քիչ ծանոթ մարդկանց հետ: Կարևոր կլինի ավելի շատ ինֆորմացիա հավաքելը:
Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները կօգնեն լավ գումար աշխատել: Չեն բացառվում հաջող գնումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի, հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նորերի համար: Նույնիսկ շատ բարդ առաջադրանքները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի, դուք անպայման կգտնեք նպատակին հասնելու եղանակը: Հնարավոր են հաջող գործարքներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հիշեք, որ աշխատանքին վերաբերող բոլոր կարևոր որոշումները լավ է ընդունեք օրվա առաջին կեսին:
Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ոչ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն անսովոր կլինի, բազում վառ տպավորություններ կպարգևի և երկար կհիշվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել ծրագրված գործերը անսպասելի առաջ եկած խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, և դուք անպայման գլուխ կհանեք դժվարություններից: Դրանում կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք:
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Չարժե տրվել պահի ցանկություններին ու քմահաճույքներին: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ կարողացել եք դիմակայել գայթակղություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի: Դուք կարող եք հուզվել դատարկ բաների պատճառով, տրվել պրովոկացիաներին, անհանգստանալ մի բանի պատճառով, ինչի վրա ի զօրու չեք ազդել: Միայն դրական տրամադրվելուց հետո դուք կտեսնեք օրվա ընձեռած հնարավորությունները և դրանցից օգտվելու առիթը:
Օրվա առաջին կեսը հարմար կլինի որոշումներ ընդունելու և ինքնուրույն գործելու համար: Իսկ երկրորդին օգտակար կլինի խորհուրդները լսելը, ընկերների առաջարկած օգնությունն ընդունելը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի:
Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի տնային գործերի վրա կենտրոնանալը: Բաց մի թողեք մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու հրաշալի նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Այսօր դուք վաղուց դրված նպատակներին հասնելու, հին մտահղացումը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեզ օգնեն նոր ծանոթները, որոնց հայացքները շատ են տարբերվում ձերինից: Նրանց հետ շփումները թույլ կտան նորովի նայել նրան, ինչը սովորական էր թվում:
Օրը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Դա անելը դժվար չի լինի, քանի որ այսօր յուրահատուկ հմայիչ կլինեք: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների նկատմամբ, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ոչ մի տեղ մի շտապեք ու համառ եղեք: Այսօր դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, եթե հետևողականորեն գործեք: Պետք կգա նոր ծանոթներին և ընդհանրապես մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Ձեր դիվանագիտական տաղանդները կօգնեն վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտներին, անցյալում թողնել վիրավորանքները:
Հավանական են անսպասելի այցեր ու հանդիպումներ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել կամ այցելել հարազատներին: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հազիվ թե անցնի առանց փոքրիկ թյուրիմացությունների, հավանական են անհաջող զուգադիպություններ, սխալներ հաշվարկների մեջ: Նույնիսկ լավ ծանոթ գործերը կարող են սովորականից դժվար տրվել, իսկ որոշ հարցերի լուծումը մեծ ջանքեր է պահանջելու: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, կհաղթահարեք դժվարությունները: Դրանում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ժամանակից շուտ չեք հանձնվի, սխալներ էլ չեք անի:
Լավ է հետ կանգնեք չմտածված արարքներից ու կասկածելի փորձարկումներից, ռիսկի չդիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Իսկ ահա շրջահայացություն դրսևորելը շատ օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց պիտի արագ գործեք: Ժամանակը զուր մի վատնեք, աշխատեք մանրուքների ու դատարկ բաների վրա չշեղվել: Ամենակարևորի վրա կենտրոնանալու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա:
Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց շնորհիվ դուք կհասնեք վաղուց դրված նպատակներին կամ կհաղթեք հին մրցակիցներին: Օրը բարենպաստ կլինի շփումների համար. հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների և նոր ծանոթների հետ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Դա բավական բարդ ժամանակ է լինելու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ցանկացած նպատակի: Լավ է չշտապեք, հատկապես եթե լուրջ գործով եք զբաղված: Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Այն գործերում հաջողություններ, կարևոր բացահայտումներ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Շատ Ձկներ գաղափարներ կունենան, որոնց իրագործմանը կանցնեն ընկերների հետ միասին: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: