Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 26
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսին աշխատեք կարևոր զրույցներ չվարել: Այդ հատվածը հարմար չի լինի նաև ղեկավարության և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի զարգացումը: Վտանգ կա, որ ավելորդ բաներ կասեք, կվնասեք ձեզ: Լավ է կենտրոնանաք լավ ծանոթ առաջադրանքների լուծման վրա: Այստեղ անպայման հաջողության կհասնեք:
Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Առաջին հերթին՝ ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երկրորդ՝ նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Պատահական հանդիպումը կարող է ձեր կյանքում մեծ դրական փոփոխությունների սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ամենը, ինչով կզբաղվեք օրվա սկզբին, գրավելու է շրջապատողների ուշադրությունը: Նույնիսկ ձեր չափանիշներով ամենահամեստ հաջողությունը նրանց վրա ուժեղ տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Նախկին գործընկերները կուզենան վերականգնել համագործակցությունը ձեզ համար շահավետ պայմաններով:
Օրվա երկրորդ կեսը նույնքան տպավորիչ չի լինի, բայց էլի վատ չի անցնի: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու համար: Դրանում կօգնեն մտերիմները կամ մարդիկ, որոնց լավ եք ճանաչում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բավական լարված կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, այդ իսկ պատճառով տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Որոշ Երկվորյակներ կանհանգստանան այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի: Աշխատեք չհոգնել, խուսափել սթրեսային իրավիճակներից, հոգ տանել ձեր մասին:
Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք առանց վեճերի պայմանավորվել: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը: Միասին դուք կգտնեք այն խնդիրների լուծումը, որոնք նախկինում շատ են անհանգստացրել: Հավանական են լավ նորություններ հին ծանոթներից մեկից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բազում անակնկալներ կբերի: Ցավոք, դրանք բոլորը չէ, որ հաճելի կլինեն: Բայց եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք մտածածից չեք հրաժարվի, չեք հանձնվի: Համառ եղեք, և դուք կհաղթահարեք խոչընդոտները: Ամենալարված պահերին օգնության կհասնեն հին ծանոթները:
Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեք: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Կարող եք ժամանակը նվիրել սիրելի գործին, վերադառնալ հին նախասիրությանը կամ նորը փնտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Երբեմն դժվարություններ կառաջանան ձեր անուշադրության, շտապ ու չմտածված գործողությունների, գործերին թեթևամիտ վերաբերմունքի պատճառով: Ավելի լուրջ տրամադրվելով՝ դուք միանգամից կհասկանաք, որ շատ բան հեշտությամբ է տրվում:
Ուրիշի փորձն այսօր օգտակար կլինի: Վատ մի զգացեք խորհուրդների խնդրանքով դիմել հին ծանոթներին, հարցեր տալ ձեզանից շատ բան իմացողներին: Շատ Առյուծների պետք կգա ուրիշների սխալները նկատելու և դրանց վրա սովորելու ունակությունը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Երկրորդը նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Ինչքան շուտ անցնեք ձեր ծրագրերի իրագործմանը, այնքան ավելի հեշտ կլինի նպատակին հասնելը: Շրջապատողները կուզենան օգնել, իսկ ինտուիցիան կհուշի, թե ում վրա արժե հույս դնել: Հնարավոր են պիտանի ծանոթություններ: Չի բացառվում պատահական հանդիպումը մեկի հետ, ում վերջերս շատ էիք կարոտում:
Կկարողանաք կենտրոնանալ ձեզ համար յուրահատուկ կարևոր բանի վրա: Նման գործերում դուք կարող եք հույս դնել ամենամտերիմների օգնության վրա: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ձեզ համար հեշտ կլինի և՛ հին ընկերների հետ լեզու գտնելը, և՛ նրանց, ում հետ հազվադեպ եք շփվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք սովորականից հաճախ կշեղվեք դատարկ բաների վրա և ժամանակ կծախսեք այնպիսի բաների մասին մտորելու վրա, որոնց վրա ազդել ի վիճակի չեք: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի. նրանք կարող են բարկանալ ձեզ վրա, վիրավորվել անմեղ նկատողություններից: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կլավանա:
Օրվա երկրորդ կեսին նոր հետաքրքրություններ կհայտնվեն: Որոշ Կշեռքներ կուզենան կիսատ թողնել սկսած գործերն ու զբաղվել լրիվ այլ բանով: Բայց այդպես վարվել չարժե. դա կարող է թյուրիմացությունների ու խառնաշփոթի պատճառ դառնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց փոքրիկ դժվարությունների անցնի: Հնարավոր են թյուրիմացություններ, վեճեր, ձգձգումներ գործերում: Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր հանդիպումներով, անսովոր ծանոթություններով: Որոշ Կարիճներ կմասնակցեն միջոցառումների, որոնց մասին շատ են լսել ու գոհ կմնան դրանցից: Չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը: Սիրելիի հետ նույնիսկ կարճ զրույցը ձեզ դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները այսօր իրենք իրենց կլուծվեն: Եթե նույնիսկ ստիպված լինեք ջանքեր գործադրել, ապա միայն շատ քիչ: Օրը մեծ հաջողություններ է խոստանում այն Աղեղնավորներին, որոնք կուզենան կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի նման ներկայացուցիչների առաջ բազում նոր հնարավորություններ կբացվեն, և նրանք դրանցից ոչ մեկը բաց չեն թողնի:
Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, նախանձելի շրջահայացություն կդրսևորեք: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն անպայման լուծում կգտնվի, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հեշտ օր չի լինի շփումների համար: Երբեմն նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Նրանք սխալ կհասկանան ձեզ, դժվարություններ կստեղծեն ձեզ համար: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, երբեմն դրանք կխանգարեն ձեզ կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց լուրջ խնդիրներ բոլոր դեպքերում չեն առաջանա, դուք կգտնեք իրավիճակից դուրս գալու ելքը:
Դուք արագ նոր բան կսովորեք, առանց դժվարության կմտապահեք պիտանի տեղեկատվությունը, նույնիսկ եթե այն շատ լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում հնարավոր են հաջող գործարքներ, դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց վեճերի անցնի: Դրանք կարող են ամեն դատարկ բանից առաջանալ, դժվար կլինի նույնիսկ լավ ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց դուք կգտնեք կոնֆլիկտից խուսափելու ձևը, և դրա համար լուրջ զիջումների գնալու կամ ձեզ դուր չեկող մարդու հետ հաշտվելու անհրաժեշտություն չի լինի:
Իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը միայն ուժեղանալու է: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, առաջին քայլն անել այն մարդուն ընդառաջ, որին վաղուց եք համակրում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, փոխարենը հրաշալի կլինի վաղուց ուշադրություն պահանջող փոքրիկ գործերից գլուխ հանելու համար: Այն բարենպաստ կլինի նաև հին ծանոթների հետ շփվելու համար: Դուք կարևոր մի բան կիմանաք, պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար ժամանակ մտորել եք:
Գործերն ու հանդիպումները լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածում կենտրոնանալը հեշտ կլինի: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ, փոխել միջավայրը: Նման հնարավորություն անպայման կունենաք, իսկ ընկերները կամ մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: