ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1458 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստանձնեք լուրջ ու կարևոր գործերը. օրը դրանց համար հրաշալի կլինի: Դուք արագ գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին փակուղու առաջ կանգնեցնել: Հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների, գործընկերների, համախոհների հետ: Նրանք կգնահատեն ձեր ուղղախոսությունը, համոզիչ փաստարկներ գտնելու, սեփական տեսակետը պաշտպանելու ունակությունը:

Խնդիրներ չեն լինի նաև անձնական հարաբերություններում: Հակառակը, այստեղ շատ Խոյերի հաճելի անակնկալներ են սպասվում: Հին ծանոթներին հանդիպելու, նախկինում թանկ կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հրաշալի կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող առաջադրանքները լուծելու համար: Հեշտությամբ կազատվեք անպիտանից. չեն խանգարի ո՛չ կասկածները, ո՛չ զուր զղջումները: Գործնական բանակցությունները զգուշությամբ կվարեք, այդ իսկ պատճառով փոքրիկ սխալներ էլ չեք անի:

Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ ու նույնիսկ թեժ վեճեր: Բայց դուք կպահպանեք հանգստությունն ու պահի հույզերին չեք տրվի, վարքի ճիշտ ձև կընտրեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար: Ստանձնեք նույնիսկ այն, ինչը բարդ է թվում. ամենայն հավանականությամբ դուք արագ հաջողության կհասնեք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, աշխատանքի մասին զրույցները: Դրանց կհետևեն առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով դուք կհասկանաք, թե ինչպես է լավ տնօրինել այդ գումարը: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հին ծանոթներին հանդիպելու, նրանցից կարևոր բան իմանալու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եկել է ամենաբարդ առաջադրանքները ստանձնելու ժամանակը: Հնարավոր է՝ դուք չկարողանաք դրանք հենց այսօր լուծել, սակայն գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, պիտանի տեղեկատվություն կստանաք, կկարողանաք համագործակցության մասին պայմանավորվել նոր ծանոթների հետ: Որոշ Խեցգետինների աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ են սպասվում:

Հեշտությամբ կտրվի ուսումը: Ձեզ համար հեշտ կլինի նոր տեղեկատվությունը մտապահելը, նրան կիրառում գտնելը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, ինչպես նաև մտերիմների համար նվերներ ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք համախոհներ կգտնեք, կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել նոր ծանոթներին: Հավանական է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Ճիշտ է, նոր հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն: Բայց դուք դրանց համար միայն ուրախ կլինեք:

Աշխատեք չհոգնել: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի, իսկ երկրորդին կուզենաք հանգստանալ, գոնե կարճ ժամանակով շեղվել հոգսերից: Այդ հատվածը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների, ինչպես նաև ստեղծագործելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ հագեցած կլինի: Այսօր շատերը ձեր օգնության կարիքը կունենան, այդ հարցով ձեզ կդիմեն նույնիսկ համարյա անծանոթ մարդիկ: Սակայն ձեր սեփական գործերը դրանից չեն տուժի: Եվ ամենը նրա շնորհիվ, որ դուք ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու կաշխատեք ոչ մի րոպեն զուր չծախսել:

Կլուծվեն վերջին շրջանում անհանգստություն պատճառած խնդիրները: Շատ Կույսերի այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեն ու սխալներ չեն անի: Չեն բացառվում անսպասելի բացահայտումները, ինչպես նաև ձեզ համար շատ թանկ մարդուն վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք արագ ու վճռական կգործեք, այդ իսկ պատճառով սպասվածից շատ բանի կհասնեք: Անլուծելի խնդիրներ չեն առաջանա: Օրը հարմար կլինի նոր, այդ թվում՝ կարևոր ու բարդ գործեր սկսելու համար: Ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, բայց ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել ու հասկանալ, թե ինչպես պիտի ձեզ պահեք:

Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները: Դրա պատճառով երբեմն դժվար կլինի, բայց դուք կոնֆլիկտ թույլ չեք տա: Իսկ ժամանակի ընթացքում իրավիճակը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վառ ու հագեցած կլինի: Կուզենաք նոր բան ստանձնել, ինտուիցիան էլ կհուշի, որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Պայմաններն իսկապես բարենպաստ կլինեն, և հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Սակայն կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, ամեն արարքի հնարավոր հետանքները գնահատելը: Առաջինը մտքին եկած բոլոր գաղափարները չէ, որ հաջող կլինեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, նոր ծանոթների հետ էլ արագ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադրություն պահանջող անսպասելի գործերն ու առաջադրանքները շատ կլինեն: Հազիվ թե կարողանաք հետևել ձեր ծրագրերին, ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա նոր բան հորինել: Հիշեք, որ պետք է սկսել ամենակարևորից: Հանդիպումներն էլ լավ է ծրագրեք առավոտյան ժամերի համար, քանի որ այդ հատվածում դրանք ավելի հաճելի կանցնեն:

Օրվա երկրորդ կեսին կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ կարող են ինչ-որ բանով վիրավորել ձեզ կամ սխալ հասկանալ ձեր խոսքերը: Նոր ծանոթների մասին չեք կարողանա ճիշտ տպավորություն կազմել: Նրանց հմայքը կարող է ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար կլինի օգտակար գործերի համար: Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Այծեղջյուրներ առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնք շուտով կարևոր դեր կխաղան նրանց կարիերայում: Չի բացառվում՝ մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանաք: Այն կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գործնական ուղևորությունների, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հանգիստ օր է սպասվում: Եթե կարևոր գործեր եք ծրագրել, ապա մի հետաձգեք դրանք. լավ է վաղ սկսեք, այդպես ավելի հեշտ հաջողության կհասնեք: Բացի այդ, օրվա առաջին կեսին դուք շատ ավելի ուշադիր կլինեք, քան երկրորդին, նաև ավելի լավ կզգաք ձեզ: Ավելի ուշ կգա ընթացիկ խնդիրների լուծման, առօրյա պարտականությունները կատարելու համար հարմար ժամանակը:

Երեկոյան կուզենաք հանգստանալ: Հետաքրքիր, բայց չհոգնեցնող գործեր փնտրեք: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը. այն ձեզ նախկինի նման կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Դուք կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, բայց հեշտ չի լինի: Պատրաստ եղեք արագ գործելուն, ժամանակը զուր վատնել չի կարելի: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից: Կարող են հաջողությամբ լուծվել մասնագիտական խնդիրները:

Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Պարզ կդառնա, թե ինչու են նրանք վարվել այս և ոչ թե այլ կերպ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հարցերը, ընտանեկան ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1458 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0