Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1858 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի շփումների համար: Շրջապատողների հետ այդ հատվածում լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Կարող է նույնիսկ թվալ, որ նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, փորձում են ձեր համբերությունը: Լուրջ զրույցները լավ է հետաձգեք մինչև երեկո: Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն օրը չի լինելու սարեր շրջելու կամ այնպիսի բան անելու համար, ինչը նախկինում անհնար է թվացել: Եթե կենտրոնանաք առօրյա, լավ ծանոթ գործերի, կենցաղային խնդիրների լուծման վրա, ապա արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հարազատներն ու մյուս մտերիմները ուրախ կլինեն օգնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Այդ հատվածը հազիվ թե արմատական փոփոխություններ բերի, բայց դուք դրական կտրամադրվեք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Չի բացառվում՝ ուզենաք զբաղվել բարդ ու կարևոր գործով միայն նրա համար, որ այն հետաքրքրել է ձեր ծանոթներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ վիճում էիք: Հնարավոր են հանդիպումներ, որոնք երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Ձեր հմայքի շնորհիվ դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հուզական դաշտը բավական լարված է լինելու, այնպես որ՝ ապրումներից հազիվ թե կարողանաք խուսափել: Լուրջ խնդիրների մի սպասեք, սակայն պատրաստ եղեք փոքրիկ տհաճությունների, աշխատեք հավասարակշռությունը չկորցնել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Անսովոր գաղափարներ շատ կունենաք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք հեշտությամբ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածը բավական անհանգիստ կլինի, սակայն լուրջ խնդիրներ չի բերի: Իրավիճակը շուտով կսկսի դեպի լավը փոխվել: Աշխատեք պարզապես ավելորդ դժվարություններ չստեղծել ոչ ձեր, ոչ էլ ուրիշների համար: Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են, բայց փոխզիջումային տարբերակ անպայման կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերներին հանդիպելու կամ ինչ-որ մեկին հյուր կանչելու համար: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Շատ հաճելի պահեր են սպասվում սիրահարված Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վառ ու ոգեշնչող կլինի օրվա սկիզբը: Այդ հետաքրքիր ժամանակահատվածը հարմար կլինի շատ ու շատ հարցեր լուծելու համար, քանի որ ձեզ կհաջողվի նորովի նայել սովորական դարձած բաներին, տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել: Նախաձեռնող եղեք ու վճռական գործեք: Շրջապատողներն անպայման կաջակցեն ձեզ, հաճույքով ամեն հարցում կօգնեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի մտերիմների և հին ընկերների հետ շփվելու համար: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք, առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե վաղ արթնանալ, քանի որ առավոտը խոստանում է շատ բարենպաստ լինել: Այդ հատվածում շատ բան հեշտությամբ կտրվի, և դուք կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Մտերիմները անմիջապես կարձագանքեն ձեր առաջարկներին, հաճույքով ամեն հարցում կօգնեն: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի, չնայած՝ ոչ այնքան հագեցած: Ամենայն հավանականությամբ դուք պիտի զբաղվեք միապաղաղ գործերով, լուծեք կենցաղային խնդիրները: Այդ ամենը մեծ ջանքեր կպահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտյան ինչով էլ զբաղվեք, մի զարմացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու ստիպված լինեք արագ փոխել ծրագրերը: Եթե դրա պատճառով չհուզվեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Ինչ-որ մեկը կարող է ձեզ վրա բարկանալ դատարկ բանի պատճառով կամ վիրավորվել անմեղ նկատողությունից: Բայց դա երկար չի տևի, արդեն օրվա կեսին շփումներն ավելի հեշտությամբ կտրվեն: Երեկոն հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լավ կսկսվի: Առավոտյան ձեզ շատ ժամանակ պետք չի գա կուտակված մանր-մունր խնդիրները լուծելու համար: Տնային գործերից արագ գլուխ կհանեք, մտերիմներն էլ հաճույքով կօգնեն ձեզ: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը. այն կրկին վառ հույզեր կպարգևի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, զբոսանքների և ուղևորությունների համար: Լավ ժամանակ անցկացնելու համար հեռու գնալու կարիք չի լինի: Հետաքրքիր բաներ կիմանան այն Կարիճները, որոնք կուզենան երեկոն ուսմանը նվիրել: Կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, ինչը նախկինում շատ բարդ էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Ձեզ համար հասկանալի չեն լինի շրջապատողների արարքների դրդապատճառները, դրա պատճառով լարված պահեր կլինեն: Լուրջ զրույցները արժե գոնե մինչև երեկո հետաձգել. այդ հատվածում փոխզիջման հասնելն ավելի հեշտ կլինի: Աշխատեք չհոգնել, խուսափել սթրեսային իրավիճակներից ու չզբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ չէ ձեզ: Եթե հետաքրքիր գործ գտնեք, տրամադրությունն արագ կլավանա, իրավիճակն էլ ավելի հաճելի կդառնա: Երեկոն հարմար կլինի հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն սկսեք այն գործերից, որոնք մեծ ջանքեր չեն պահանջում: Դրանցից արագ գլուխ հանելուց հետո կարող եք ավելի բարդ բանի անցնել: Առավոտյան լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկի հետ արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք կգտնեք ամեն ինչ հարթելու ձևը, իսկ օրվա կեսին շփումները ավելի մեծ ուրախություն կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հնարավոր են նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անհանգիստ կանցնի: Սակայն նրա բերած անակնկալները հաճելի կլինեն: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դրա շնորհիվ շատ բան հենց ձեր ուզածի նման կդասավորվի: Հավանական են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում՝ դրանց շնորհիվ հասկանաք, թե ուր կուզենայիք շարժվել ու ինչ նպատակների է պետք հասնել: Հեշտությամբ կընկերանաք նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի կարևոր գործերի և երկարաժամկետ ծրագրերի մասին զրուցելու համար: Ծանոթներին պատմեք ձեր մտածածի մասին, և նրանք անպայման կուզենան օգնել ձեզ: Հավանական են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ հասկանաք, թե ինչպես կարող եք լուծել հին խնդիրները, հաջողությամբ ավարտել բարդ գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հեռվից լավ նորություններ: Հնարավոր են նաև առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք: Առավոտյան օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը, իսկ օրվա երկրորդ կեսին կարևոր որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|