Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1689 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Եթե պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք, դա ձեզ մոտ կստացվի: Նոր ծանոթները արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, իսկ մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում, ինչպես նաև հաճելի լուրեր հին ընկերներից ու ծանոթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ է չշտապեք: Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր բաների մասին մտածելու, ծրագրեր կառուցելու և այն գործերը ծրագրելու համար, որոնցով զբաղվելու եք մոտ ժամանակներս: Այդ հատվածում ստացած ինֆորմացիան ավելի ուշ կարևոր կլինի: Նոր ու օգտակար բան սովորելու հնարավորություն կունենաք, կիմանաք մի բան, ինչը դեռ գաղտնիք է ուրիշների համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, եթե հին ծանոթները ընկերակցեն ձեզ: Չեն բացառվում խոստումնալից գործնական առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հագեցած ու անհանգիստ կլինի: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Լավ է ինքնուրույն գործեք: Չեք կարողանա խուսափել ավելորդ շտապողականությունից ու խառնաշփոթից, ոչինչ իրար չխառնել: Լավ գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանն էլ կանցնեք մոտ ժամանակներս: Հեշտ կլինի մտերմների հետ լեզու գտնելը: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել. նրանց մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը ոգեշնող ու հետաքրքիր կլինի: Առովտյան կհասկանաք, որ պատրաստ եք զբաղվել բարդ գործերով ու դրանցում հաջողության կհասնեք: Էներգիա շատ պետք կգա, բայց դուք գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում՝ օրվա կեսին պետք լինի կենտրոնանալ կենցաղային խնդիրների լուծման վրա: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Եվ նման հնարավորություն կունենաք: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ ուղևորությունների ու զբոսանքների ժամանակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նոր գաղափարներ կհայտնվեն, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել: Ձեզանից պահանջվում է դատարկ բաների պատճառով չհուզվել: Օրը հազիվ թե անցնի առանց փոքրիկ թյուրիմացությունների, մտերիմների հետ տարաձայնությունների ու լարված պահերի: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, եթե պահպանեք կենսուրախությունն ու լավատեսությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչ արժե ստանձնել առաջին հերթին: Հաջող կանցնեն կարևոր զրույցները: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր դրանով նախկինում չեն հետաքրքրվել: Հավանական են լավ նորություններ, որոնք ամենայն հավանականությամբ կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Աշխատեք չհոգնել: Փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի. ինքներդ ձեզ թույլ տվեք որոշ ժամանակ ոչինչ չանել կամ զբաղվել հաճելի, չհոգնեցնող մի բանով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համառության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար է թվացել: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հիմա ձեզ կհաջողվի և՛ ոգեշնչել նրանց, և՛ հետաքրքրել, և՛ գրավել ձեր գաղափարներով: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: Օրը հարմար կլինի նոր բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, իսկ ստացած գիտելիքները շուտով անպայման պետք կգան: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը բարդ կլինի. դրանք կարող են ամեն դատարկ բանից ծագել: Հեշտ չի լինի նույնիսկ ամենամտերիմների հետ պայմանավորվելը: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, և համբերատարություն է պետք գալու ամեն ինչից գլուխ հանելու համար: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ հարաբերությունները շուտով կհարթվեն: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի, հաճելի անակնկալներ կնվիրի: Հավանական են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կդասավորվի, եթե աշխատեք այն օգտավետ անցկացնել: Անգործ նստելը խիստ անցանկալի է. դրանից տրամադրությունը կփչանա: Շատ Աղեղնավորների կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն, ձեզ կհրավիրեն մի տեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումներում: Այստեղ հակված կլինեք թեթևամտության, այդ իսկ պատճառով հավանական են չծրագրված ծախսեր, ցավալի կորուստներ: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց ճաշակին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ ու կարևոր գործերի համար, լավ է զբաղվեք մանր-մունր հարցերի, ընթացիկ խնդիրների լուծմամբ: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրա համար հարմար պահն է, դուք չեք շեղվելու և բավարար ժամանակ եք ունենալու սկսածն ավարտելու համար: Բոլոր կարևոր զրույցները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, քանի որ այդ հատվածում ավելի հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը կամ այն մարդու հետ հանդիպումը, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն արդյունավետ կլինի: Բաց մի թողեք կարևոր բան ստանձնելու համար հարմար պահը. աստղերը ձեզ կաջակցեն, դուք հրաշալի արդյունքների կհասնեք, գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում վաղուց չեք հանդիպել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Բայց դա նույնիսկ օգտակար կլինի: Դուք լավ խորհուրդներ կլսեք ու օգնություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ ու հաճելի օր է: Այն հարմար կլինի հին գործերին ու ծրագրերին վերադառնալու, վաղուց մտածածն իրագործելու համար: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հիմա դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել ու կաշխատեք օգտվել դրանցից: Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Վատ մի զգացեք առաջին քայլն անել այն մարդուն ընդառաջ, որին վաղուց եք համակրում կամ խոստովանել ձեր զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|