Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1845 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նույնիսկ եթե այսօր դժվարություններ առաջանան, դուք չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունն ու ինքնավստահությունը: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, ձեր գաղափարներն անպայման աջակցություն կստանան: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ հազիվ թե մերժեն: Հուսալի համախոհներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանք զուր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի, քանի որ օրվա հուզական դաշտը լարված է լինելու: Դրա պատճառով կբարկանաք դատարկ բաներից կամ կվիրավորվեք շրջապատողների նույնիսկ անմեղ նկատողություններից: Շփումներին ընտրողական մոտեցումը շատ կարևոր կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ աջակցում են, ուրախացնում ու բարձրացնում են ձեր տրամադրությունը: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Դուք գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության: Հրաժարվեք կասկածելի գործարքներից ու դատարկ բաների վրա շատ գումար մի ծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք օգտակար բաներ կանեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Պետք է սկսել ամենակարևոր գործերից, որոնցից գլուխ հանելը հեշտ կլինի օրվա առաջին կեսին: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց խորհուրդներն ու աջակցությունը կօգնեն ձեզ մասնագիտական հաջողությունների հասնել: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ ու վեճեր: Բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք մի բան, ինչը նախկինում բարդ է թվացել ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Աշխատանքին վերաբերող շատ հարցեր օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում քննարկելը: Հնարավորություն կունենաք ընկերանալ մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բացառապես մասնագիտական հարաբերությունների մեջ էիք: Ձեզ համար հեշտ կլինի մտերիմներին հասկանալը: Ինտուիցիան կհուշի, թե ինչն է նրանց հիմա անհանգստացնում և արագ աջակցության խոսքեր կգտնեք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, փոքրիկ ընտանեկան տոները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շուրջը խառնաշփոթ կիշխի, սակայն ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել: Դուք դատարկ բաների պատճառով չեք տագնապի, կշռադատված որոշումներ կընդունեք, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Լավ է օրն սկսեք հեշտ գործերից, արդեն ծանոթ հարցերի լուծումից: Երբ դրանցից գլուխ հանեք, կարող եք ինչ-որ նոր բանի անցնել: Աշխատեք խուսափել երկար վեճերից: Շրջապատողները ամեն անգամ ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Բայց որոշ ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Իսկ մինչ այդ աշխատեք չբարկանալ ուրիշների կռահող չլինելու վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի հուզվեք ու պետք եղածից շատ ռիսկի մի դիմեք: Այսօր դուք շատ գործերում հաջողությունների և կարևոր նպատակին հասնելու հնարավորություն կունենաք: Որոշումներն ինքնուրույն ընդունեք. խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել: Օրվա կեսը նորություններ կբերի, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Երեկոն հրաշալի կլինի սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը կուրախացնի: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, հաջողության հասնել այն գործերում, որոնցից գլուխ հանել երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են հաջող զուգադիպություններ. դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանցից: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը, կարող եք չծրագրված գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, հին սխալներն ուղղելու համար: Տնային հոգսեր շատ կլինեն, չի բացառվում՝ դրանց պատճառով պետք լինի հետաձգել ծրագրված զվարճանքները: Բայց դուք դրանց պատճառով չեք հուզվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառ եղեք ու այսօր մեծ հաջողությունների կհասնեք: Շատ ու շատ անսովոր գաղափարներ հաջող կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Հավանական են պիտանի ծանոթություններ: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ումից շատ բան է կախված: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում չեք խճճվի և ոչինչ աչքաթող չեք անի: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ տարաձայնությունները արագ կհաջողվի հաղթահարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ հագեցած օր է սպասվում: Օգտակար բաներ անելու շանս կլինի, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Սակայն կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի շատ ուժեր ու էներգիա չծախսեք դատարկ բաների վրա: Ինքնուրույն որոշեք, թե ինչով եք զբաղվելու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու. շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ: Աշխատեք հույզերին ու պահի ցանկություններին չտրվել: Օրը կշռադատված որոշումներ ու լավ մտածված գործողություններ է պահանջում: Մտերիմների համար կարևոր կլինեն ձեր հոգատարությունն ու ուշադրությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ վստահող մի եղեք: Այսօր ստացված ամեն տեղեկատվություն չէ, որ ճիշտ կլինի: Ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորության մեջ գցել ձեզ, ինչ-որ մեկն էլ ինքը կսխալվի. ամեն դեպքում որոշումներ ընդունելուց առաջ մի ծուլացեք ճշտել բոլոր փաստերը: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական հարաբերություններին: Բոլոր բարդ ու կարևոր գործերը լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից, հաճելի ժամանակ անցկացնել: Նման հնարավորություն կունենաք, իսկ ընկերներն ու մտերիմները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Նույնիսկ բարդ առաջադրանքները լուծելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Հավանական են լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ: Որոշ Ջրհոսներ շատ գրավիչ առաջարկներ կստանան, կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը կամ բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Անձնական կյանքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա, բայց իրավիճակը վատը չի լինի, ուրախության համար առիթներ կստեղծվեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: Ռոմանտիկ ժամադրությունը անսովոր ու հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Թույլ մի տվեք, որպեսզի դրանք փչացնեն ձեր տրամադրությունը: Շատ բան կախված կլինի պահի հույզերը հաղթահարելու, անկախ ամեն ինչից լավատեսությունը պահպանելու ձեր ունակությունից: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, և դուք անպայման օգնություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Հավանական են հաճելի հանդիպումներ: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու, հին կապերը վերականգնելու համար: Մինչև վերջերս լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|