Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վառ ու հիշարժան կլինի: Այն նոր ծրագրեր ու նոր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Գործերում կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել. այն ձեզ դեպի նպատակը կտանի, կօգնի խուսափել սխալներից: Աշխատավայրում ոչ մեծ տարաձայնությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Կոլեգաների հետ վեճերը օգտակար կլինեն, կօգնեն լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Կուրախացնի հին ընկերոջ կամ մեկ ուրիշ մտերիմ մարդու հետ հանդիպումը: Դուք ոչ միայն կկիսվեք ձեր ապրումներով, այլև կարևոր մի բան կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրը անակնկալներ կբերի: Սկզբում դրանք կարող են բավական տհաճ լինել, բայց շուտով դուք կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել ու ստեղծված իրավիճակից կարելի է օգուտ քաղել: Արժե զգույշ լինել գումարի հետ: Գումարին կամ ունեցվածքին վերաբերող ցանկացած որոշում պետք է լավ մտածված լինի: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, և նրանք կփորձեն աջակցել ձեր բոլոր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չարժե շրջապատողների ամեն ասածին հավատալ: Ցավոք, այսօր ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել: Այնպես որ, մի ծուլացեք համոզվել, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և միայն դրանից հետո որոշում ընդունեք: Նույնիսկ լավ ծանոթ գործերն այսօր ձեզանից ավելի շատ ժամանակ և ուժեր են խլելու, քան սպասում էիք: Հնարավոր են ցավալի սխալներ, վտանգ կա՝ ինչ-որ բան ձեր աչքից վրիպի, եթե ուշադիր չլինեք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք անպայման կհասնեք ձեր ուզածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կուրախացնի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնց մեծ ուժեր եք նվիրել ու ավարտել վաղուց սկսածը: Լավ կանցնեն կարևոր զրույցները, և նշանակություն չունի՝ խոսքն աշխատանքի, թե անձնական հարաբերությունների մասին կլինի: Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի, դուք արագ կշահեք նոր ծանոթների համակրանքը, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Ծրագրված ու չծրագրված գնումները հաջող կլինեն: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների համար, իսկ երկրորդը կուզենաք տանից դուրս անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք ու հետևողականորեն գործեք: Կարևոր կլինի շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը, մի փորձեք ամեն ինչ միանգամից հասցնել: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, ինչ-որ մեկը կփորձի ձեզ պարտադրել իր տեսակետը: Բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա, դուք բոլորի հետ խաղաղ կպայմանավորվեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հյուրեր ընդունելու և չպարտադրող միջավայրում գործնական հարցերը քննարկելու համար: Որոշ Առյուծներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունների մեջ էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Կհաջողվի հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել, և դուք անպայման լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Ամենայն հավանականությամբ այսօր դուք պիտի նոր գործեր ստանձնեք, և դրանցից միանգամից գլուխ հանել չի ստացվի: Բայց սկսածը կիսատ չեք թողնի, և անհրաժեշտ արդյունքն անպայման կստանաք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք յուրահատուկ մի բան ծրագրել, օրինակ՝ ոչ մեծ ուղևորություն կամ այցելություն հետաքրքիր միջոցառման: Նշված հատվածը հարմար կլինի նաև ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք, սակայն դուք պիտի համառ լինեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ նրանք են սկսել: Չնայած երբեմն առաջ եկած դժվարություններին, դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ: Օրը հարմար կլինի ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Նրանք լավ գաղափարներով ու պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն, անսովոր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի բարդ հարցերից գլուխ հանելու, դժվար առաջադրանքները լուծելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք սկսածը կես ճանապարհին չեք թողնի, անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Մանր-մունր գործեր կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք հենց հիմա ուշադրություն կպահանջեն: Լավ է դրանցից ինքնուրույն գլուխ հանեք. նույնիսկ անկեղծորեն օգնել ցանկացող մարդիկ միանգամից չեն հասկանա, թե կոնկրետ ինչ եք նրանցից ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին աշխատեք ուշադիր լսել ինտուիցիային: Նրա հուշումները հստակ կլինեն և հենց դրանց շնորհիվ դուք սխալներ չեք գործի, նույնիսկ ամենաբարդ գործերից գլուխ կհանեք: Լավ է ինքնուրույն գործեք. այդպես ստիպված չեք լինի ժամանակը ծախսել երկար բացատրությունների ու վեճերի վրա: Օրվա երկրորդ կեսը ամեն ինչում համբերատարություն է պահանջելու: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Կարող են ուշանալ մարդիկ, որոնց հետ պայմանավորվել էիք հանդիպել, հավանական են ձգձգումներ նույնիսկ ամենահասարակ գործերում: Սակայն օրվա այդ հատվածում էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նույնիսկ ամենահասարակ գործերին ու լավ ծանոթ առաջադրանքներին այսօր չարժե թեթևամտորեն վերաբերվել: Եթե կենտրոնանաք ու լուրջ տրամադրվեք, շատ բան լավ կստացվի: Իսկ ահա հաջողակ լինելու և բարենպաստ պայմանների վրա հույս դնելը սխալ կլինի: Օգտակար կլինի վաղուց սովորածը հիշելը: Դրական տրամադրվեք և ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ: Չարժե շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք ամեն առիթով վշտանում են, անընդհատ բողոքելու առիթներ են գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք նույնիսկ ամենաբարդ գործերից գլուխ կհանեք: Դժվար չի լինի օգնականներ գտնելը, որոնք միանգամից իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ շատ հետաքրքիր առաջարկներ ստանաք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր անսովոր գաղափարները, կարձագանքեն ձեր նախաձեռնությանը: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց հյուր կանչել: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի, սակայն դրանց պատճառով անհանգստանալ չարժե: Շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, իսկ մնացածներից դուք գլուխ կհանեք հին ծանոթների աջակցության շնորհիվ: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ շտապողական որոշումները կարող են ցավալի կորուստներով ավարտվել: Ուշադրություն դարձրեք նոր հնարավորություններին, որոնք այսօր շատ կլինեն: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի իրականանան ձեր հին ցանկությունները: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու և դեպի համակրելի մարդը առաջին քայլն անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|