Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1869 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական կլինի ձեզ բնական պահեք և մյուսներից շատ բան չսպասեք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ դուք սխալներ չեք անի, եթե լսեք ինտուիցիայի հուշումները: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները կարող են շեղել: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի առիթ ստեղծվի, որը երկար կհիշեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Չարժե շտապել որոշումների հարցում կամ առանց երկար մտածելու ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնել: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի. վտանգ կա, որ կարևոր մի բան չեք նկատի: Մարդիկ, որոնք վաղուց ձեզ գիտեն, լավ խորհուրդներ կտան: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ հետևել եք դրանց: Ցանկալի չէ աչքի առաջ լինելը, ձեզ վրա ավելորդ ուշադրություն հրավիրելը: Լուրջ գործերում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ստվերում մնաք, աշխատեք խուսափել երկար զրույցներից ու քննարկումներից: Նրանք, ում կարծիքը ձեզ համար կարևոր է, բոլոր դեպքերում կնկատեն ձեր հաղթանակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նույնիսկ եթե օրվա սկզբին ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դուք մտածածից չեք հրաժարվի: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ համառությունը կօգնի հասնել նրան, ինչը համարյա անհնար էր թվում: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Ձեր լավատեսությունը նրանց սրտով կլինի, շատերը կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ: Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Այդ հատվածը որոշ Երկվորյակների կարող է ձանձրալի թվալ, բայց նշանի ներկայացուցիչների մեծամասնությունը իրենք իրենց զվարճացնելու ձևը կգտնեն: Հավանական են հաճելի անակնկալներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք բազում լավ գաղափարներ կունենաք: Ինտուիցիան կհուշի, որ դրանց իրագործմանն անհապաղ անցնել չարժե, լավ է սպասել ավելի բարենպաստ պահի: Իսկ մինչ այդ կարող եք քննարկել այդ մտահղացումներն այն մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Ե՛վ լավ խորհուրդներ, և՛ աջակցություն ստանալու շանս կունենաք: Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, գլուխ կհանեք ամենից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Նույնիսկ եթե նախկինում ինչ-ինչ տարաձայնություններ են ծագել, այսօր կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Ամենադժվարն այդ հատվածում կլինի այն Առյուծների համար, որոնք փորձում են ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին կամ քննարկել բարդ հարցերը: Անտեղի կհիշվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները, կոնֆլիկտից խուսափելու համար պետք կգան ձեր դիվանագիտական ունակությունները: Ավելի ուշ թեթև ու բարենպաստ ժամանակ կգա: Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Կարող եք նկատելի հաջողության հասնել նոր գործերում, հրաշալի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Լավ կանցնեն ուղևորությունները: Եթե ճամփա գնաք մտերիմների հետ, ապա բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Դա հարմար ժամանակ է լինելու համախոհներին ոգեշնչելու, մյուսներին ղեկավարելու համար: Գաղափարներով կիսվեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Լավ կանցնեն բանակցությունները, պոտենցիալ գործատուների հետ հանդիպումները: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Առանց շտապելու դուք գլուխ կհանեք առօրյա գործերից, կլուծեք ընթացիկ հարցերն ու կուտակված մանր-մունր խնդիրները: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք նրանց չեք մերժի այդ հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը գործերում առաջընթաց ու մասնագիտական հաջողություններ է խոստանում: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք լուծել այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս ապրումներ ու վեճեր շատ են եղել: Պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր ձեռքբերումներից: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Օրվա հուզական դաշտն այնքան էլ բարենպաստ չի լինի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու ոգեշնչել, ժամանակ գտեք հաճելի զբաղմունքների համար: Շատ Կշեռքների կուրախացնեն մտերիմների հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ մի տեղ մի շտապեք, հանգստություն պահպանեք ու համառ եղեք: Հենց դա այսօր թույլ կտա ձեզ հաջողության հասնել բարդ գործերում, հասնել վաղուց դրված նպատակներին: Շրջապատողների համար ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ ոչ ոք չի տարահամոզի, կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ ավելի ուշ բոլորը կխոստովանեն, որ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան եք գտել: Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց դուք ոչ մեկի հետ չեք վիճի, քանի որ ձեզ առավելագույնս կոռեկտ կպահեք, պրովոկացիաներին չեք տրվի ու անձերին չեք անցնի: Երեկոյան հնարավոր է ուզենաք մենակ մնալ, և դա շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ մի հոգնեք: Իհարկե, այսօր դուք ինչպես միշտ շատ բանի ունակ կլինեք: Բայց բոլոր դեպքերում օգտակար կլինի ձեր մասին հոգ տանելն ու այնպիսի բաներով զբաղվելը, որոնք լուրջ ջանքեր չեն պահանջում: Կարող եք գլուխ հանել փոքրիկ գործերից, լուծել կազմակերպչական հարցերը: Որոշ Աղեղնավորներ անսպասելի առաջ եկած տնային գործերի պատճառով պիտի փոխեն ծրագրերը, հետաձգեն հանդիպումները, որոնց անհամբերությամբ էին սպասում: Բայց շատ վշտանալու կարիք չկա. ավելի ուշ դուք անպայման կլրացնեք բաց թողածը: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հանգիստ կանցնի ու հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար. դժվարություններ չեն առաջանա, դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Սակայն այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ դուք նոր իրավիճակում խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Առավոտյան շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Համատեղ գործողությունների մասին միանգամից պայմանավորվել չի ստացվի, դուք քննադատություններ շատ կլսեք: Մի վշտացեք. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, և շփումները կրկին ուրախություն կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով, հետաքրքիր բան կառաջարկեն: Պատահական ծանոթությունը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը գործերում հաջողություններ է խոստանում: Դուք վճռական կգործեք, ժամանակը զուր չեք վատնի, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում և նույնիսկ ավելիին: Կարող եք նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում. բոլոր դեպքերում այն տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի չհոգնելն ու ձեզանից անհնարինը չպահանջելը; Եթե բարդ գործերը կարելի է հետաձգել, հենց այդպես էլ վարվեք: Իսկ ահա ընկերների հետ հանդիպելն օգտակար կլինի, նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Կուրախացնի նաև զբոսանքը, հատկապես, եթե այն սիրելիի հետ անցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|