Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1920 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի փորձեք բոլոր գործերն ինքնուրույն անել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ոչ միայն պատրաստ կլինեն, այլև իսկապես կուզենան ձեզ օգնել. նրանց այդ հաճույքից մի զրկեք: Համատեղ աշխատանքից կարող է և՛ երկարատև ընկերություն, և՛ սիրային պատմություն սկսվել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Կենտրոնացվածություն պահանջող աշխատանքը լավ է օրվա երկրորդ կեսին չհետաձգեք. առավոտը դրա համար ավելի հարմար կլինի: Իսկ երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնք կունենաք օրվա սկզբին: Դրանք կարող են չափազանց համարձակ, իրականությունից հեռու, ֆանտաստիկ թվալ, բայց դա չի նշանակում, որ դուք մտածածին ավելի ուշ չեք վերադառնա: Առավոտը հրաշալի կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար, դուք նրանց անպայման դուր կգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պրակտիկ հարցերը լուծելու համար: Գումարին, գնումներին ու գործարքներին վերաբերող ամեն հարցում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում այն կարող է հուսախաբ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հույզերը հաղթահարելը բարդ կլինի: Իսկ ամենը նրա պատճառով, որ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, չնայած՝ կնախընտրեիք կենտրոնանալ իսկապես կարևոր մի բանի վրա: Սակայն բարդ շրջանը երկար չի ձգվի, դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը օգտավետ կանցկացնեք: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել իսկապես կարևոր գործերը. այսօր դուք դրանցում հաջողության հասնելու շանս կունենաք: Ձեր կողմը կարող են անցնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի հակառակորդները կուզենան ձեր համախոհները դառնալ, եթե ձեզ ճիշտ պահեք: Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե հաջողվի: Բայց ինչ էլ տեղի ունենա ձեր շուրջը, դուք հանգստություն կպահպանեք ու ճիշտ որոշումներ կընդունեք: Շրջապատողները դա կնկատեն ու սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերատարության կարիք կլինի: Ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր մտածածի նման կստացվի: Անհրաժեշտ արդյունքին միանգամից չեք հասնի: Ստիպված եք լինելու գլուխ հանել անսպասելի առաջացած դժվարություններից: Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Օրը պահանջում է զգույշ լինել կապեր հաստատելիս. վստահել կարելի է ոչ բոլորին: Բայց ինչ խոչընդոտ էլ առաջ գա ձեր ճանապարհին, կասկած չկա, որ դուք կհասնեք ձեր ուզածին: Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել օրվա սկզբին, բայց տրամադրությունը արագ կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու համար: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Դուք կհասկանաք՝ որտեղ եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել, կգտնեք բաց թողածը լրացնելու ձևը: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Կուրախացնեն մտերիմների հետ հարաբերությունները: Նրանք կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունն ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հավանական են հաջող ուղևորություններ: Դրանք լավ կանցնեն, եթե ճամփա գնաք հին ընկերոջ հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի գործարքներ կնքելու, գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այն բարենպաստ կլինի նաև հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հավանական է՝ հնարավորություն ունենաք միանալ նախագծերին, որոնցով վաղուց էիք հետաքրքրվում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք առանց դժվարության կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, նրանց կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման, սիրելի մարդու հետ զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք առօրյա գործերից, արագ հաջողության կհասնեք լրիվ նոր բանում: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց. շատերի համար հետաքրքիր կլինի, թե ինչով եք զբաղվում: Նույնիսկ կարճաժամկետ համագործակցությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դառնալ: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանց պատճառով ոչ կբարկանաք, ոչ էլ կհուսահատվեք: Երեկոն հարմար կլինի մտերիմներին աջակցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Այն հրաշալի կլինի գործնական հանդիպումների համար. ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելը, նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելը: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր: Գնումների հարցում լավ է չշտապեք. չմտածված գնումները հազիվ թե հաջող լինեն: Մտերիմների հետ փոքրիկ տարաձայնությունները արագ կհաջողվի հաղթահարել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Չեն բացառվում անսպասելի այցերը: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք, քանի որ հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց վաղուց էիք կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր ձեր դիվանագիտական տաղանդները շուրջը բոլորի համար օգտակար կլինեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, ամենատարբեր մարդկանց կօգնեք ընդհանուր լեզու գտնել: Հենց ձեր շնորհիվ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն նրանք, ովքեր նախկինում հաշտ չէին միմյանց հետ: Ուրիշների գործերով մի տարվեք, հակառակ դեպքում սեփական գործերի համար ժամանակ չի մնա: Օրվա առաջին կեսը թեթև ու բարենպաստ կլինի, իսկ երկրորդին փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան: Չվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Եթե հանգստություն ու լավատեսություն պահպանեք, ապա արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել նրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Հին ծանոթները ուրախ կլինեն շփվել ձեզ հետ. չի բացառվում՝ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: Ամենանկատելի հաջողություններին այսօր կհասնեն այն Ջրհոսները, որոնց աշխատանքը կապված է փաստաթղթեր ձևակերպելու հետ ու պետկազմակերպությունների հետ սերտ համագործակցություն է պահանջում: Բայց նշանի մյուս ներկայացուցիչներին էլ աստղերը պատրաստ կլինեն աջակցել: Այնպես որ համարձակ ստանձնեք այն, ինչը նախկինում բարդ է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է հնարամտություն ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք սկզբում կզարմացնեն շրջապատողներին, իսկ հետո նրանց հիացմունքը կառաջացնեն: Կկարողանաք հաջողության հասնել այն ամենում, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դա նույնպես աննկատ չի մնա. բոլորը կհասկանաք, որ շատ բանի եք ունակ: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում հաճախ տարաձայնություններ են առաջացել, ապա հիմա հեշտությամբ լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Այն բազում վառ տպավորություններ կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|