Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1817 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր լուրջ մասնագիտական հաղթանակներ մի ակնկալեք: Ամենայն հավանականությամբ գործերի վրա կենտրոնանալը բարդ է լինելու, բացի այդ, կարող են ձեզանից անկախ պատճառներով ձգձգումներ առաջանալ: Անհանգստանալու կարիք չկա. ավելի ուշ դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Իսկ մինչ այդ կարող եք ոչ մեծ դադար վերցնել հանգստանալու, ուժերը վերականգնելու և ապագա անելիքների մասին մտածելու համար: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ հաջող կլինի: Այն հաճելի անակնկալներ է խոստանում և՛ սիրահարված Խոյերին, և՛ նրանց, ովքեր ռոմանտիկա չեն փնտրում: Չի բացառվում, որ ձեր շատ հին ցանկությունն իրականություն դառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք օգտակար բաներ կհասցնեք անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, դուք ոգևորությամբ կստանձնեք ամենաբարդ առաջադրանքների լուծումը: Հավանական են աշխատանքի կամ համագործակցության անսպասելի առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. հանգիստ ամեն ինչ մտածելու և կշռադատելու համար ժամանակ կունենաք: Ուշադրություն պահանջող մանր-մունր առաջադրանքներ կհայտնվեն: Մյուսներին կնյարդայնացներ միաժամանակ մի քանի գործով զբաղվելու անհրաժեշտությունը, բայց դուք ոչ միայն ամեն ինչից գլուխ կհանեք, այլև կպահպանեք բարձր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ անհանգիստ կանցնի: Եթե ուղևորություններ ու հանդիպումներ եք ծրագրել, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու ամեն ինչ հասցնելու համար շտապել: Չնախատեսված ձգձգումները շատ հավանական են: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել բարդ գործերով, որոնք կնախընտրեիք հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Այստեղ դուք հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք, բայց դրա համար պիտի հնարամիտ լինեք: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում թանկարժեք նվերները: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր դուք ակտիվ ու վճռական կգործեք, այդ իսկ պատճառով հրաշալի արդյունքների կհասնեք նույնիսկ շատ բարդ գործերում: Հնարավոր կդառնա այն, ինչը համարյա անհնարին էր թվում: Ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ, իսկ թշնամիները կնախընտրեն ձեզանից հեռու մնալ: Տանը ուշադրություն պահանջող մանր-մունր խնդիրներ կառաջանան: Չի բացառվում՝ դրանց լուծման համար անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց խոսքը փոքր գումարի մասին է լինելու, այնպես որ՝ ձեր բյուջեի համար կարող եք չանհանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Հատկապես արդյունավետ կլինի նրա առաջին կեսը. միայն մի քանի ժամվա ընթացքում դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք մեկ այլ դեպքում ավելի ժամանակատար կլինեին: Հաջողությամբ կլուծվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, այդ թվում՝ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Խնդիրներ չեն առաջանա նաև մտերիմների հետ հարաբերություններում. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Իսկ ահա նոր ծանոթների վրա բարդ կլինի բարենպաստ տպավորություն թողնելը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել ու մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրն ու ինչ կբերի այն, դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը: Հենց դրա շնորհիվ էլ ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ միանշանակ իրավիճակներում ձեզ ճիշտ կպահեք, պրովոկացիաներին չեք տրվի: Շրջապատողների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց ձեր բնատուր նրբանկատությունը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ ու բարդ գործերի համար: Ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք ու ձեզ միանգամից լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինքներդ ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը հաջող կդասավորվի, եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք: Արժե գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված աշխատանքային հարցերից: Դուք կհասկանաք, թե ինչու առաջ չի հաջողվել անհրաժեշտ արդյունքի հասնել և կտեսնեք, թե ինչպես կարող եք դա անել հիմա: Ծանոթներն ամեն անգամ ձեր կողմից չեն լինի, հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Սակայն կհաջողվի խուսափել վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից, և նույնիսկ բարդ զրույցները կառուցողական կլինեն: Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ է կարևոր ոչ մի բան չձեռնարկեք ու չշտապեք: Օրը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու, հաճելի մանրուքներով զբաղվելու համար: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին, մտածեք՝ արդյոք չի՞ եկել դրանք իրագործելու պահը: Օգտակար կլինի ընկերների և ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Չի բացառվում, որ հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք հուզվել: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն, դուք հաջող գնումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին աշխատեք հույզերին չտրվել: Չի բացառվում, որ այդ հատվածում շատ նյարդային ու անհամբեր լինեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Հավանական են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր: Որոշ Աղեղնավորներ պիտի այցելեն միջոցառումների, որտեղ իրար անծանոթ մարդիկ են հավաքվելու: Հենց այստեղ էլ պետք կգա ձեր շփվող լինելը, ինչի շնորհիվ ձեզ անկաշկանդ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հազիվ թե ուզենաք ողջ օրը նվիրել գործերին, սակայն ամենակարևոր առաջադրանքների լուծումը չեք հետաձգի: Կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, և դա թույլ կտա խուսափել տհաճություններից: Արժե հանդիպել հին ծանոթներին, նրանց հետ քննարկել ծրագրերը: Անսպասելիորեն կպարզվի, որ դուք կարող եք օգնել իրար մտածածն իրագործելու հարցում: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք ընդունել: Դուք ոչ միայն վառ հույզեր կստանաք, այլև շատ հետաքրքիր մարդկանց կհանդիպեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի, եթե նրա առաջին կեսին ստանձնեք բարդ գործերը: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, և դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Զարմանալի զուգադիպությունը կհուշի, թե ինչպես կարող եք գործել հաջողության հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները, դուք կկարողանաք հարազատների հետ հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Այս հատվածը հարմար կլինի նաև հին ընկերներին այցելելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բացառապես հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար էլ ուժասպառ լինելու կարիք չի լինի: Կարևոր բացահայտումներ են սպասվում նոր գործ ստանձնած Ձկներին: Նրանք կսովորեն մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Եթե երեկոյան որոշեք ժամանցային միջոցառումների այցելել, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ կամ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում ընկերներն են ձեզ պատմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|