Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1511 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զգույշ եղեք ու աշխատեք չշտապել: Օրը լավ կդասավորվի, եթե ձեզանից և ուրիշներից անհնարինը չպահանջեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան հարաբերությունները կարգավորել այն մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանրապես լեզու չէիք գտնում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի համար: Կարող եք պիտանի գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: Վատ չեն անցնի ընտանեկան ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հոգսեր սպասվածից շատ կունենաք: Անսպասելի նոր խնդիրներ կհայտնվեն: Դրանց վրա պետք է լինելու անհապաղ կենտրոնանալ, և դրա պատճառով պիտի հետաձգեք այն գործերը, որոնցով ծրագրել էիք զբաղվել: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն կուրախացնի ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղվող Ցուլերին: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Աշխատեք չհոգնել: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի հանգստի համար դադարներ վերցնելը, գոնե կարճ ժամանակով հոգսերից շեղվելը: Շատ Ցուլեր կուզենան մենակ մնալ էներգիայի պաշարները լրացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Տանը հոգսեր սպասվածից շատ կունենաք: Չեն բացառվում անսպասելի ծախսերը. հնարավոր է շտապ գնումներ անելու կամ շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկան նորոգելու կարիք լինի: Սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ հաջող կդասավորվի: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը. և՛ նրանց, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները, և՛ մնացած բոլորի: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր շրջապատողները ձեզ շատ ուշադիր են լսելու: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չստուգված ինֆորմացիայով չկիսվել. դուք կարող եք վնասել ինքներդ ձեզ: Օրը հարմար կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն չի հիասթափեցնի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, արագ մտապահել ամենն, ինչ պետք է: Երեկոն հարմար կլինի ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Օրը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու, ավելի վաղ մտածածն իրագործելու համար: Ձեր անսովոր գաղափարներն աջակցություն կստանան, և դուք ոչ միան օգնականներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Օրվա առաջին կեսը ապրումների առիթներ չի բերի: Իսկ ահա երկրորդին հնարավոր են թյուրիմացություններ, որոնց պատճառով պետք եղածից ավելի շատ կանհանգստանաք: Աշխատեք մանրուքներից չկառչել և ուշադրություն դարձնել ուրախության առիթներին, որոնք անպայման կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին վեճերից խուսափել չի ստացվի, և շրջապատողների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Սակայն ի վերջո կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, եթե դուք չափազանց համառ չլինեք ու համաձայնեք փոքրիկ զիջումների գնալ: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող ու հաճելի կանցնի: Այն հաճելի հանդիպումներ է խոստանում, ինչպես նաև շփումների հնարավորություն այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ ու հրավերներ: Դուք դրանց միանգամից կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբն անսովոր ու վառ կլինի: Այն կարող է զարմանալի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ ու նորություններ բերել, որոնց համար շատ ուրախ կլինեք: Համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր գաղափարներն ու առաջարկները դուր կգան շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Օրվա երկրորդ կեսը լուրջ մտորումների ու կարևոր զրույցների ժամանակ է լինելու, կքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով վերջերս վեճեր շատ էին լինում: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր դրանով երբեք չեն հետաքրքրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք, սիրային հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների համար, որոնք հետաքրքիր կանցնեն, վառ հույզեր կպարգևեն, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական էր թվում: Երեկոն կուզենաք տանն անցկացնել, ամենամտերիմ մարդկանց հետ: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի, բայց դրական միտումները բոլոր դեպքերում գերակշռող կլինեն: Դուք շատ բաների նորովի կնայեք, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Այս հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, անհաղթահարելի դժվարություններ էլ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեր մասնագիտական ու ստեղծագործ հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք նրանցից շատ բան կսովորեք, կիմանաք այն, ինչը շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբն առանց հուզումների չի անցնի: Հնարավոր են նորություններ, որոնք կվշտացնեն ձեզ, իրադարձություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն տրամադրությունը: Մի շտապեք փոխել ձեր ծրագրերը, եթե ինչ-որ բան ուզածի նման չդասավորվի: Շուտով դրական միտումները կուժեղանան, և ամեն ինչ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը նոր բացահայտումների ու հնարավորությունների ժամանակ է լինելու: Արժե վճռական գործել, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Անձնական հարաբերություններում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե նախաձեռնող լինեք: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պահանջվում, ֆինանսներն են: Այստեղ լավ է ռիսկի չդիմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք երկար ժամանակով հետաձգում էիք: Դուք կարող եք ոչ միայն ավարտել դրանք, այլև սպասվածից լավ արդյունքի հասնել: Դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Օրվա կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար, կարող եք ընտանեկան ընթրիք կազմակերպել, հարազատների հետ միասին ինչ-որ տեղ մեկնել: Երեկոյան աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հարմար կլինի պասիվ հանգստի, հաճելի ու չհոգնեցնող գործերի, ձեր մասին հոգ տանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու, ինչպես նաև կարևորի մասին մտորելու համար: Դուք կտեսնեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Նրանք կաջակցեն ձեզ, կկիսվեն ծրագրերով, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Այն հետաքրքիր ծանոթություն է խոստանում հեռվից եկած մարդու հետ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|