Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4782 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինչով էլ այսօր ծրագրեք զբաղվել, աշխատեք չշտապել: Օրը կարող է դժվարություններ ու գործերում ձգձգումներ բերել, բայց կասկած չկա, որ ամեն ինչ հաղթահարելու եք: Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, համախոհներ գտնել, որոնց վրա ամեն պարագայում կկարողանաք հույս դնել: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական կլինի ձեզ բնական պահեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Խոյերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն. միայն այդպես կկարողանաք հասցնել ամենն, ինչ ծրագրել եք: Մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Իրավիճակից գլուխ հանելու և համապատասխան վարքի ձև որոշելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Դուք անպայման կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Շատ Ցուլեր այդ հատվածում կկարողանան զբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ է իրենց: Հավանական են հաճելի հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին ուժեղ ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով, կանհանգստանաք մի բանի համար, ինչը մեկ ուրիշ ժամնակ սրտին մոտ չէիք ընդունի: Բարդ կլինի օգտակար գործերի վրա կենտրոնանալը, շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իրավիճակն էլ շուտով կկայունանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքային առաջադրանքներից, հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Նկատելիորեն կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ դա անել վերջին ժամանակներս չէր ստացվում: Որոշ Խեցգետիններ կընկերանան ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: Կկարողանաք ձեռք բերել հենց այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Գործեր սպասվածից շատ կունենաք և պիտի ամեն ինչով միաժամանակ զբաղվեք: Դուք կգտնեք իրավիճակը վերահսկողության տակ առնելու եղանակը, չնայած՝ դա ջանքեր կպահանջի: Օրվա կեսը աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ համար ամենաթանկ մարդկանց հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Օրը հաջող կդասավորվի, եթե մանրուքների պատճառով չհուզվեք, չփորձեք ամեն ինչ հասցնել: Ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելու անհրաժեշտություն չի լինի, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է. արժե ամեն ինչ ինչպես հարկն է մտածել ու սպասել հարմար պահի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք լեզու գտնում և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, միանգամից պարզ կդառնա, որ ձեր համակրանքը փոխադարձ է: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք արագ հաջողության կհասնեք լրիվ նոր բանում, քանի որ ինտուիցիայի հուշումների շնորհիվ ճիշտ կվարվեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կդասավորվի: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել, քանի որ ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Շատ Կարիճներ ստիպված են լինելու խառնվել ուրիշների գործերին, բայց նրանց կհաջողվի ոչ մեկին չվիրավորել ու չխոցել ամենազգայուն մարդկանց: Հաճելի անակնկալներ են սպասվում օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպելու համար: Լավ նորություններ են սպասվում սիրահարվածներին: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, անսպասելի խոստովանություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է զրույցների ու հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում և ամեն առիթով վիճում էիք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, կօգնի կռահել նրանց գաղտնի ցանկությունները: Դուք կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Երեկոյան Աղեղնավորներին հաճելի անակնկալներ են սպասվում: Հավանական են հաջող զուգադիպություններ, ձեզ համար կարևոր գործերի հետ կապված լավ նորություններ: Բացի այդ, այս հատվածը հետաքրքիր առաջարկներ է խոստանում, որոնցից հրաժարվել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից; Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գնումներ ու գործարքներ: Չեն բացառվում ձեզ համար կարևոր աշխատանքային նախագծերի հետ կապված լավ նորությունները: Որոշ Այծեղջյուրներ համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաթղթերը ձևակերպելու համար. այստեղ ձգձգումներ չեն լինի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է օգտակար գործերի, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, կկարողանաք ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ: Չի բացառվում աշխատանքի անսովոր առաջարկը, որը ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնի: Հին ծանոթներին հանդիպելու, ինչպես նաև նախկինում ձեզ համար շատ կարևոր կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Որոշ Ջրհոսներ կկարողանան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճելու համար զղջում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան, պետք է ձեռք մեկնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Չեն բացառվում մանր թյուրիմացությունները, որոնք սրտին շատ մոտ կընդունեք: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավոր են ձեզ համար կարևոր հարցերի հետ կապված լավ նորություններ: Հաջող կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|