ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1472 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է կարևոր գործերի մասին զրուցելու և ծրագրերը քննարկելու համար: Ձեզ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները, իսկ ամենամտերիմ մարդիկ օգնություն կառաջարկեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների և գործարքների հարցում լավ է չշտապեք, քանի որ այսօր դրանք հազիվ թե հաջող լինեն:

Կարող եք սովորել ու պատրաստվել քննությունների, տեղեկատվություն հավաքել ու վերլուծել, խորանալ բարդ հարցերի ուսումնասիրության մեջ. այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու ամենաերիտասարդ Խոյերից, որոնք այսօր շատ բռնկուն կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է նոր ծանոթների հետ լեզու գտնելը. արդեն երեկոյան դուք նրանց մասին ավելի շատ բան կիմանաք, քան ձեր հին ընկերների մասին: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը: Մտերիմները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու և ոգեշնչելու ձևը:

Օգտակար կլինի գաղափարներով ու ծրագրերով կիսվելը. չի բացառվում՝ ձեզ դրանց իրագործման հարցում աջակցություն առաջարկեն: Կարող եք կենտրոնանալ պրակտիկ կենցաղային հարցերի լուծման վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ պետք է գալու: Կարևոր կլինի փոքրիկ պատահարները սրտին մոտ չընդունելը, չբարկանալը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ձեզ համար թանկ մարդկանց հետ չվիճելը: Այդ ամենը հեշտ չի լինելու հատկապես օրվա առաջին կեսին, երբ հուզական դաշտը լարված կլինի: Մի փոքր սպասեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի:

Դրա հետ մեկտեղ օրը բավական արդյունավետ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք այն առաջադրանքները, որոնց համար ժամանակ չէր մնում: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է բարդ գործ ստանձնելու համար: Ինտուիցիայի հուշումներին հետևելով՝ դուք արագ գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Շրջապատողներն այսօր ձեզ հաճույքով են օգնելու: Դա վերաբերում է նաև նրանց, ում առաջ ձեզ համախոհ չեք համարել: Որոշ Խեցգետիններ կընկերանան մարդկանց հետ, որոնց նախկինում համարյա չեն նկատել:

Հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող իրադարձություններ շատ կլինեն: Կուրախացնեն մտերիմներից մեկի հետ կապված հեռվից ստացած նորությունները: Երեկոն լավ գաղափարներ կբերի, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր եղեք: Այսօր նույնիսկ առօրյա գործերը կարող են սովորականից ժամանակատար լինել, և դա կլինի փոքրիկ սխալների պատճառով, որոնք ստիպված եք լինելու ուղղել: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք մանրամասն ամեն ինչից գլուխ հանել ու ոչ մի մանրուք բաց չթողնել: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն անցկացրեք նրանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար ու կտեսնեք, որ ընդհանուր լեզու գտնելը հեշտացել է, տարաձայնությունների առիթներ էլ այլևս չկան: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած կլինի: Շատ բան պիտի հասցնեք, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե սկսեք ամենակարևորից ու դատարկ բաների վրա չշեղվեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Դա կօգնի վերամշակել ծրագրերը:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Կույսեր կկարողանան շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու շատ ուրախ կլինեն դրա համար: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է այն գործերին վերադառնալու համար, որոնք վաղուց հետաձգել էիք՝ այդպես էլ ավարտին չհասցնելով: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել դրանք, իսկ արդյունքը կարող է նույնիսկ գերազանցել ձեր ակնկալիքները: Բացի այդ, հավանական են հաջողություններ ուսման ու գիտական գործունեության մեջ, ինչպես նաև ուշադրության կենտրոնացում պահանջող զբաղմունքներում:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, որոնց համար ձեր ապրումները հասկանալի չեն լինի, անհրաժեշտ բառերը գտնելն էլ դժվար կլինի: Բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, վիրավորանքների ու վեճերի առիթներ էլ չեն լինի: Երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունն անպայման կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածը հաջող զուգադիպություններ ու կարևոր բացահայտումներ, ինչպես նաև ոգեշնչող նորություններ է խոստանում: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն: Որոշ Կարիճների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց հուզական դաշտն այդ հատվածում կլարվի, իսկ դուք կարող եք ավելի զգայուն ու խոցելի լինել: Աշխատեք չհոգնել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Մի փոքր հանգստանալուց հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին կարող է թվալ, թե ոչ ոք ձեզ չի հասկանում, դուք ինքներդ էլ ամեն անգամ չեք կարողանա ասել, թե ինչ կա ձեր հոգում: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու լուրջ զրույցներ չվարեք: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Օգտակար կլինի հանգստանալը. ձեր շատ ապրումներ պայմանավորված կլինեն վերջին օրերի հոգնածությամբ:

Օրվա երկրորդ կեսը շատ հագեցած կլինի: Դուք կզբաղվեք գործերով, որոնցով երկար ժամանակ չէիք կարողանում զբաղվել, կլուծեք վաղուց լուծում պահանջող առաջադրանքները: Համառությունը թույլ չի տա կիսատ թողնել սկսածը, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի հուսահատվեք, նույնիսկ եթե օրը բավական անհաջող սկսվի: Առաջին հերթին՝ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանալու է, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: Երկրորդ՝ ծագած դժվարություններից շատերն արագ կհաղթահարեք, իսկ խնդիրներն իրենք իրենց լուծում կստանան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Բայց ամենալավը գլուխ կհանեք նոր գործերից, քանի որ միանգամից կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Բայց նոր ծանոթների հետ հանդիպումներն էլ հաճելի տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարող են ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, հետաքրքրել գաղափարներով ու ծրագրերով: Նույնիսկ եթե ձեզ միանգամից օգնություն չառաջարկեն, դուք այն մի փոքր ուշ կստանաք: Բայց լավ կանցնեն նաև հանդիպումները նրանց հետ, ովքեր պարզապես դուր են գալիս ձեզ: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Լավ է զբաղվեք տնային գործերով, լուծեք կենցաղային հարցերը, պիտանի գնումներ անեք: Այդ ամենը ո՛չ հոգնեցնող կլինի, ո՛չ ձանձրալի: Սիրելին հաճույքով կմիանա ձեզ ուղևորությունների ժամանակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը ոգեշնչող կլինի: Հավանական են լավ նորություններ, հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ ու նվերներ: Չի բացառվում՝ ձեզ հյուր գան մարդիկ, որոնց կարոտել էիք: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք, միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի վաղուց ուշադրություն պահանջող գործերին վերադառնալու համար: Դուք դրանցից զարմանալիորեն արագ գլուխ կհանեք: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն: Կարող եք քննարկել դրանք մտերիմների հետ. դուք և՛ աջակցություն կստանաք, և՛ պիտանի խորհուրդներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1472 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0