ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1615 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը համառություն ու կարգապահություն է պահանջելու: Հենց այդ հատկանիշները կօգնեն գլուխ հանել կարևոր գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ: Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, որը աննկատ չի մնա: Ձեր ձեռքբերումներին ուշադրություն կդարձնեն ազդեցիկ մարդիկ, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Չնայած նրան, որ օրն ընդհանուր առմամբ շատ լավ կդասավորվի, ապրումներից ու հուզումներից խուսափել չի հաջողվի: Լարված հուզական դաշտի պատճառով շատ Խոյեր իրենք իրենց հետ հաշտ չեն լինի: Բայց կողքին կլինեն մտերիմ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել և ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե պետք է համատեղ գործողությունների մասին պայմանավորվեք մի մարդու հետ, որը սովորաբար տհաճությամբ է կապի դուրս գալիս, փորձեք դա անել այսօր: Չեն բացառվում եկամտաբեր համագործակցության առաջարկները: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ:

Օրը հարմար կլինի նաև տնային գործերի համար, որոնցից արագ գլուխ կհանեք ու չեք հոգնի: Լավ է կարգուկանոն հաստատեք: Հնարավորություն կունենաք որոշակի օգուտով ազատվել անպիտան իրերից. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա դրանք գնել ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հաճելի կլինի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնություններն, ու նպատակին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կհաջողվի արագ գլուխ հանել ծրագրած գործերից, բավարար ժամանակ կմնա նաև նոր ու ձեզ հետաքրքրող առաջադրանքների լուծմամբ զբաղվելու համար:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսն առանց ձգձգումների, տարաձայնությունների և թյուրիմացությունների չի անցնի: Այդ ամենին արժե փիլիսոփայորեն վերաբերվել, քանի որ դրական միտումների ազդեցությունը շուտով կրկին ուժեղանալու է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառ եղեք. այսօր համառությունը հրաշալի պտուղներ կտա, թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին ու հաղթել հին մրցակիցներին: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, հաջողության կհասնեք համարյա անհույս թվացող գործում: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, և դուք նոր համախոհներ կգտնեք, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Իսկ երկրորդին կուզենաք մի փոքր հանգստանալ՝ գործերի մի մասը հետաձգելով: Եվ դա իմաստուն որոշում կլինի, քանի որ կենսական պոտենցիալն այդ հատվածում նվազելու է, ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք էներգիայով լի ու հնարամիտ կլինեք և դրա շնորհիվ կկարողանաք գլուխ հանել ուրիշների ուժերից վեր գործերից: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, համակրանք շահելու ունակությունը: Որոշ Առյուծներ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը նրանց պետք կգա աշխատանքի մեջ:

Արժե ուշադիր լինեն նրանք, ովքեր ծրագրում են դիմել պետկազմակերպություններին, լուծել փաստաթղթերի հետ կապված հարցերը: Այստեղ ձեր աննշան սխալի պատճառով հնարավոր են ցավալի ձգձգումներ, այնպես որ ժամանակը մի ափսոսացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Դուք կկառչեք մանրուքներից, նորից ու նորից կմտածեք մի բանի մասին, ինչը մեծ նշանակություն չունի: Որոշ Կույսեր ուժեղ ապրումներ կունենան այն բանի հետ կապված, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները, և դա նրանց կխանգարի անել այն, ինչ վաղուց էին ուզում:

Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն այս պահին չունեք: Ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի, վտանգ կա, որ պետք եղածից ավելին կվճարեք: Դա վերաբերում է ինչպես ձեզ համար արված գնումներին, այնպես էլ մտերիմների համար նվերներ ձեռք բերելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին ու քննարկել համատեղ աշխատանքի պայմանները: Ձեզ ընդառաջ կգան մարդիկ, որոնք մյուսներին նույնիսկ մանրուքներում չեն զիջել:

Բավական անհանգիստ կլինի օրվա երկրորդ կեսը: Անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Որոշ Կշեռքներ դրանց պատճառով ստիպված են լինելու հետաձգել ծրագրած զվարճանքները: Բայց ժամանակ կգտնվի և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի շփումների համար: Շրջապատողները կգնահատեն ձեր ազնվությունը. հենց դրա շնորհիվ նույնիսկ բարդ զրույցները հանգիստ ու կառուցողական կանցնեն: Հաջող կլինեն հասարակական ելույթները, դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու կվարակեք ոգեշնչվածությամբ: Սակայն պետք է նկատի ունենաք, որ բոլորը չեն կարողանալու պահել այսօր ձեզ տված խոստումները:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Անցյալում կմնան թյուրըմբնումն ու վիրավորանքները, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հատկապես հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր սովորում են կամ զբաղվում են հետազոտական գործունեությամբ: Այսօր դուք ունակ կլինեք թափանցել իրերի խորքը, պարզել շատ իրադարձությունների և երևույթների իրական պատճառները: Դիտողունակության շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Եթե նախկինում ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, ապա այսօր ընդհանուր լեզու գտնելու շանսեր կլինեն: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեզ համագործակցություն առաջարկել, ընդ որում՝ առանց հետին մտքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ շատ ու շատ հարցերի, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում խճճված ու բարդ է թվացել: Պետք կգան գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում, ոչ ոք չի կարողանա խճճել կամ շեղել ձեզ: Հավանական են դրամական մուտքեր: Օրը հարմար կլինի գնումների և գործարքներ կնքելու համար:

Աշխատանք սովորականից շատ կլինի: Բայց դուք արագ գլուխ կհանեք բոլոր գործերից, և դրա շնորհիվ ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ հին ընկերոջ հետ հաճելի հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Օրը հարմար կլինի համատեղ նախագծերին մասնակցելու, նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Չի բացառվում՝ գործնական առաջարկներ ստանաք, որոնց մասին վաղուց էիք երազում: Որոշ Ջրհոսներ եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեն:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Եթե այսօր դուք հանդիպեք մի մարդու, որին վաղուց եք համակրում, ապա կկարողանաք նրա վրա լավ տպավորություն թողնել: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ վառ ու հագեցած օր է սպասվում: Այն հաճելի անակնկալներ կմատուցի, ուրախության բազում առիթներ կնվիրի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում նոր ծանոթների հետ: Մտերիմները ամեն հարցում կաջակցեն ձեզ, հաճույքով կօգնեն ամենաանսովոր գաղափարների իրագործման հարցում:

Ոգեշնչվածությունը, որով կստանձնեք բարդ գործերը, կօգնի արագ դրանցում հաջողության հասնել: Ամենագործունյա Ձկները կկարողանան զինաթափել հին թշնամիներին ու լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1615 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0