Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1806 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չնայած օրը որոշակի դժվարություններ կբերի, բայց դուք կպահպանեք դրական տրամադրվածությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Հենց դա էլ կօգնի ոչ միայն հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հասնել նպատակին, այլև նոր համախոհներ գտնել: Մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ մեկին չէին նկատում, ուշադրություն կդարձնեն ձեզ, կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ: Մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Հետո դուք ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք այսօր դրսևորած զգուշության ու շրջահայացության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին մտքերը հավաքելն ու ճիշտ որոշում ընդունելը դժվար կլինի: Բացի այդ, ստացվող ինֆորմացիան հակասական կլինի, և դա կստիպի հուզվել: Օգտակար կլինի ստեղծված իրավիճակի շուրջ մտածելու համար ոչ մեծ դադար վերցնելը: Շուտով դուք կհասկանաք, թե ինչպես է լավ գործել հաջողության հասնելու համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Այդ հատվածում շատերը կուզենան շփվել ձեզ հետ, բայց նրանցից ոչ բոլորը դա կանեն լավ մտադրություններով: Աշխատեք հեռու մնալ կասկածելի հեղինակությամբ մարդկանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբն առանց թյուրիմացությունների չի անցնի: Նույնիսկ հին ծանոթների հետ սովորականից վատ լեզու կգտնեք, ամեն դատարկ բանից տարաձայնություն կծագի: Չի բացառվում՝ թյուրիմացությունների պատճառով խախտվեն հին պայմանավորվածությունները և ստիպված լինեք ոտքի վրա գործողությունների նոր ծրագիր մտածել: Դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Կօգնեն հնարամտությունն ու մյուսներից չտեսածը նկատելու ունակությունը: Օրվա երկրորդ կեսին դուք նշանակալի հաջողությունների կհասնեք, եթե արագ գործեք: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բացառապես բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե որքան հեշտ է շրջապատողների հետ լեզու գտնելը, կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Վատ չի անցնի նաև օրվա երկրորդ կեսը, սակայն այդ հատվածի համար լավ է շատ հոգնեցնող ու բարդ գործեր չնախատեսեք: Արժե հանդիպել հին ծանոթներին, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն, գաղափարներով կկիսվեն, որոնց իրագործմանը դուք էլ կուզենաք մասնակցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրների պատճառով ստիպված լինեք շեղվել աշխատանքից, որոշ գործեր էլ՝ հետաձգել: Բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի: Այնպես որ՝ աշխատեք չհուզվել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, կուրախացնի հաճելի անակնկալներով: Այդ հատվածը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, ընկերական հանդիպումներն էլ վառ տպավորություններ կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Դուք սովորականից հաճախ պիտի շեղվեք գործերից: Զրույցներ ու վեճեր շատ կլինեն, դրանք հաճախ անօգուտ կլինեն ու կստիպեն հուզվել: Դուք կաշխատեք պահպանել հավասարակշռությունը, կշռադատված որոշումներ ընդունել: Հենց ձեր ինքնատիրապետումը թույլ կտա խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ կհաջողվի արագ լուծել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ստանձնեք նոր գործերը, անցեք համարձակ ծրագրերը կյանքի կոչելուն: Օրը լավը կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, կհաղթահարեք այն խոչընդոտները, որոնց առաջ մյուսները նահանջել են: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Շատ Կշեռքների պետք կգա այն, ինչը նրանք շատ վաղուց են սովորել: Ձեր գիտելիքներն ու տաղանդները շրջապատողների վրա տպավորություն կթողնեն: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը: Ամենայն հավանականությամբ նրանք կուզենան հարթել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Բացառություն չեն լինի և՛ հին մրցակիցները, և՛ թշնամիները, և՛ նրանք, ում հետ բարդ հարաբերությունների մեջ էիք: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Քչերին հայտնի ձեր տաղանդները պահանջված կլինեն: Չի բացառվում՝ շատ գրավիչ առաջարկներ ստանաք: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների համար նվերներ գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառություն ու նպատակասլացություն դրսևորեք: Հենց այդ հատկանիշների շնորհիվ այսօր դուք կկարողանաք հաջողության հասնել, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք անպայման կսպասեք բարենպաստ պահին: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համատեղ գործունեությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ կունենան: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու հնարավորությունը: Երեկոն հարմար կլինի կարևոր զրույցի, ապագայի ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին աշխատեք չհոգնել, հետևեք ձեր հուզական ու ֆիզիկական վիճակին: Ժամանակին հանգստանալուց հետո դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, դրական կտրամադրվեք: Հին ընկերները հաճույքով կօգնեն ծրագրերն իրագործելու հարցում, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից բարենպաստ կլինի, ոգեշնչող լուրեր, հետաքրքիր առաջարկներ ու իրադարձություններ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Շտապ տնային գործեր կհայտնվեն, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք սուր արձագանքել ցանկացած իրադարձության, լրջորեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Աշխատեք լուրջ որոշումներ չընդունել, հատկապես եթե դրանք ձեր աշխատանքին, բիզնեսին ու ֆինանսներին են վերաբերում: Հեշտությամբ կթերագնահատեք որոշակի գործոններ ու սխալներ կանեք: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք կվերագտնեք ինքնատիրապետումն ու ինքնավստահությունը: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Այդ հատվածը հաջող կլինի նաև անձնական հարաբերություների տեսանկյունից, որտեղ հավանական են նկատելի դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի բարդ հարցերը քննարկելու համար: Այսօր դուք կարող եք բաց խոսել այն մասին, ինչն անհանգստացնում է ձեզ, կիսվել գաղափարներով ու ծրագրերով: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեզ կաջակցեն և՛ հին ծանոթները, և՛ մարդիկ, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Անսովոր, բայց ձեզ համար կարևոր գործնական հարաբերություններ կսկսվեն: Ժամանակի ընթացքում դրանք ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան: Ամենակարևոր ու բարդ գործերն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ դուք կուզենաք հանգստանալ, վերականգնել ուժերը: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|