ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1643 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր շրջապատողների հետ լեզու գտնելը շատ հեշտ է լինելու: Հասկանալի կդառնա, թե ինչն էր նախկինում խանգարում պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, և լուծումներ կգտնվեն, որոնք բոլորին դուր կգան: Դուք շատ հմայիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

Դուք բաց չեք թողնի մտերիմներին աջակցելու, վերջին ժամանակներս անհանգստացնող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորությունը: Երեկոն շատ բարենպաստ կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել: Դատարկ բաների վրա ժամանակ վատնել չեք ուզենա, միանգամից կսկսեք ամենակարևորից ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեզ ամեն հարցում կաջակցեն մտերիմները, դա կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:

Շատ հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հավանական են անակնկալներ ու նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է շատ անհանգիստ լինել: Ինչ-ինչ անսպասելի իրադարձություններ ու մանր-մունր պատահարներ կարող են շեղել ձեզ: Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել հին գործերն ու լրիվ նոր բան ստանձնել: Սկզբում դա ձեզ դուր չի գա, իսկ հետո կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Ամենայն հավանականությամբ դրանք կբերի ձեր ծանոթներից մեկը: Ընկերներին և ձեզ համար թանկ այլ մարդկանց հանդիպելու հնարավորություն կլինի: Միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք շատ բան կհասցնեք անել: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք օրը կսկսեք ամենակարևոր գործերից: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը երկար չի ստացվել: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Կհեշտանա հին ծանոթների հետ լեզու գտնելը, որոշ Խեցգետիններ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էին: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առանձնապես արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց հետ շփումների կարիքը վերջին ժամանակներս շատ ունեիք: Կհարթվեն վերջերս լարված հարաբերությունները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ և՛ հին, և՛ նոր ծանոթներին:

Ինչ-ինչ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հաճելի ու հետաքրքիր բանով: Ե՛վ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությունն անմիջապես կլավանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածը հարմար կլինի բարդ գործերի համար, հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնց վրա երկար գլուխ եք կոտրել: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ ու մենակ մնալ: Այդ շրջանը հարմար կլինի պասիվ, ձեզանից շատ փոքր ջանքեր պահանջող զբաղմունքների համար: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը. այստեղ սխալվելու, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մի մարդու հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ են ուզում շրջապատողները, նրանց համար էլ հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները: Աշխատեք բարեհամբույր լինել ու պրովոկացիաներին չտրվել: Այդպես կկարողանաք ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից, այլև հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններ կբերի: Հնարավոր է՝ դուք ինֆորմացիա ստանաք, որը կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք մտերիմների հետ հանգիստ ու կառուցողական քննարկել վերջին ժամանակներս վեճերի առիթ դարձած հարցերը: Հնարավոր է վեճից հետո հաշտվեք, դրական փոփոխություններ կլինեն բարդ, բայց ձեզ համար կարևոր հարաբերություններում: Ինտուիցիան կօգնի հասկանալ, թե ինչ են ակնկալում և ինչի համար են անհանգստանում շրջապատողները:

Ուսման և աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Չի բացառվում, որ մոտ ապագայի ձեր ծրագրերը փոխվեն օրվա երկրորդ կեսին հին ծանոթներից ստացած հրաշալի նորության պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդեն առավոտյան դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է, և դուք չեք սխալվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցութամբ դուք հաջողության կհասնեք և՛ լրիվ նոր, և՛ արդեն ծանոթ գործերում: Աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել, լավ է կենտրոնանաք կարևորի վրա:

Օրվա երկրորդ կեսին դուք հոգնածություն կզգաք: Ձեզանից անհնարինը մի պահանջեք. հանգստացեք, վերականգնեք ուժերը և շուտով ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք իրար հետ հրաշալի լեզու կգտնեք, շատ բաների մասին կկարողանաք զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների համար: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, սիրահարվածներին էլ հաճելի անակնկալներ են սպասվում:

Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Կարող եք անսովոր ու զարմանալի իրեր ընտրել. դուք ուշադրություն կդարձնեք հենց նրան, ինչը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք զարմանալիորեն հեշտ գլուխ կհանեք այն գործերից, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, և անհրաժեշտ արդյունքը դուք շատ արագ կստանաք: Շրջապատողները միանգամից չեն աջակցի ձեզ, բայց և չեն խանգարի, լուրջ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Օրվա վերջին բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացի լինելը:

Օրը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կազմելու համար: Դուք կհասկանաք, թե ինչն է պետք ստանձնել մոտ ժամանակներս, իսկ ինչը կարող է սպասել: Հնարավոր է՝ դուք աշխատանքի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրանից հաճույք կստանաք: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, այն իրերն ընտրել, որոնք մոտ ժամանակներս պիտի ձեռք բերեք ձեր ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1643 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0