ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1568 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր շատ բան կախված կլինի ձեր կողքին գտնվող մարդկանցից: Դուք սովորականից շատ կտրվեք կողքից ճնշումներին, կվստահեք ուրիշի կարծիքին, այլ ոչ թե սեփական փորձին: Այդ իսկ պատճառով շփումներին ընտրողաբար մոտենալն այսօր շատ կարևոր կլինի: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր նախկինում հուսախաբ են արել ձեզ:

Ձեր ոչ բոլոր գաղափարները դուր կգան շրջապատողներին: Եթե նախաձեռնող եք լինելու և նոր բան եք առաջարկելու, ապա պատրաստ եղեք վեճերի: Կարևորը չշտապելն ու չտաքանալն է: Օրը բավական հաջող կդասավորվի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ցանկացած իրադարձության դուք այսօր շատ սուր կարձագանքեք: Նույնիսկ աննշան պատահարները կարող են հուսահատության գիրկը նետել: Որոշ Ցուլեր հակված կլինեն սենտիմենտալ լինելու: Վտանգ կա, որ դա նրանց կխանգարի ճիշտ որոշում ընդունել, հանգիստ ամեն ինչ կշռադատել:

Բոլոր ապրումները հաղթահարելուն և դրական տրամադրվելուն կօգնեն օգտակար գործերը: Դրանք լավ է երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ շատ բաներ անելու շանս կունենաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների ու ամենամտերիմների ընկերակցությամբ զբոսանքների և ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսին բազմաթիվ գործեր ուշադրություն են պահանջելու: Անսպասելիորեն կպարզվի, որ պետք է վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Ստիպված եք լինելու ուղղել հին սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձերը, և տրամադրությունը դրանից հազիվ թե լավանա:

Սակայն որոշ ժամանակ կանցնի, և դուք իսկապես հետաքրքիր բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ գործ ունենալը հաճելի կլինի: Որոշ Երկվորյակներ կընկերանան այն մարդկանց հետ, ում հետ նախկինում միայն աշխատանքի մասին են խոսել: Չի բացառվում սիրային տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ համար օրը վատ չի դասավորվի, իսկ ահա շրջապատողների համար երբեմն դժվար է լինելու: Բանն այն է, որ այսօր դուք սովորականից նյարդային ու չշփվող կլինեք: Բացի այդ, որոշ Խեցգետիններ զբաղված կլինեն սեփական խնդիրների լուծմամբ և ոչ մի բանով չեն կարողանա օգնել նրանց, ովքեր իրենց աջակցության վրա էին հույս դրել:

Կարևոր կլինի առաջնահերթությունները հնարավորինս շուտ որոշելը, հակառակ դեպքում վտանգ կա, որ չափից դուրս շատ ժամանակ կծախսեք մանր ու անկարևոր գործերի վրա: Սկսեք գլխավորից, և այդ դեպքում ողջ օրը շատ արդյունավետ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ձեր հոգսերի և խնդիրների հետ մենակ չմնալ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, իրենց վրա որոշ գործեր վերցնել, այնպես որ՝ նրանց այդ հաճույքից մի զրկեք: Հենց ղեկավարելու, հստակ հրահանգներ տալու, բացատրելու կարողության շնորհիվ այսօր դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել:

Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ ձեզ սպասվածից շատ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց, կամ էլ վերադարձնեն հին պարտքերը: Երեկոն հարմար կլինի այն մարդկանց հետ ոչ ֆորմալ շփումների համար, որոնց հետ նախկինում աշխատել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան պիտի անեք, և դուք միանգամից կհասկանաք դա ու ժամանակը զուր չեք վատնի: Ամենատարբեր մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել, բայց սեփական գործերի մասին էլ չեք մոռանա: Առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակության շնորհիվ այսօր դուք սպասվածից շատ բան կհասցնեք անել:

Սակայն անսպասելի առաջ եկած գործերի և առաջադրանքների պատճառով ստիպված եք լինելու որոշ անձնական ծրագրերից հրաժարվել, չեք կարողանալու մտերիմների հետ ուզածի չափ ժամանակ անցկացնել: Դա վիրավորանքների չի հանգեցնի, եթե դուք հանգիստ բացատրեք, թե ինչու է այդպես ստացվել: Ձեզ կհասկանան ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ տրամադրվեք ու աշխատեք պահի ցանկություններին չտրվել: Սա վատ օր չի լինելու, բայց գործերում հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ այն Կշեռքների մոտ, որոնք վերջերս են փոխել աշխատանքի վայրը կամ էլ սկսել են համագործակցել նոր գործընկերների հետ: Նշանի նման ներկայացուցիչները միանգամից չեն հասկանա, թե ինչ է իրենցից պահանջվում:

Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, ձեզ լավ ճանաչող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ժամանակը ձեզ թերագնահատող մարդկանց հետ վեճերի վրա մի վատնեք: Նման մարդիկ շուտով իրենք կհասկանան, թե որքան են մոլորվել: Իսկ դուք պիտի կենտրոնանաք կարևոր գործերի վրա, որոնք անելուն կօգնեն փորձն ու գիտելիքները: Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն այն Կարիճները, որոնք հույս կդնեն սեփական ուժերի վրա: Եվ ընդհանրապես ինքնուրույնությունն այսօր ձեզ շատ պետք կգա:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հաջող գնումներ անելու, շահութաբեր գործարքներ կնքելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմաններն ու ինչ կասեն շրջապատողները, դուք ձեր ձևով կգործեք: Դա կօգնի հաջողության հասնել արդեն ծանոթ առաջադրանքների լուծման մեջ: Իսկ ահա եթե ուզում եք նոր գործերից արագ գլուխ հանել, պիտի լսեք փորձառու մարդկանց խորհուրդները:

Մտերիմներին ձեր գաղափարներն ամեն անգամ դուր չեն գա, ինչ-որ մեկը կփորձի ձեզ հետ պահել մտածածից: Նման պահերին կարևոր կլինի չտաքանալը, հանգստություն պահպանելը: Հնարավոր է խելամիտ լուծում լինի պարզապես մի փոքր սպասելը. շուտով պայմանները կփոխվեն, բոլորի համար պարզ կդառնա՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գործնական շփումների համար: Ձեզ ուշադիր կլսեն, իսկ հետո կաջակցեն, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր կարծիքով չեն հետաքրքրվել: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կարիերայի զարգացման կամ մասնագիտական ծրագրերն իրագործելու հարցում: Որոշ Այծեղջյուրների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

Ավելի բարդ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, և ամենը նրա պատճառով, որ այսօր նրանք ձեր ուշադրության պակասը կզգան: Աշխատեք չխախտել հին պայմանավորվածությունները, պահել ընկերներին ու հարազատներին տված խոստումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Որոշ լավ գաղափարներ կհայտնվեն օրվա սկզբին: Բայց ձեզանից բացի ոչ ոք դրանք միանգամից ճիշտ չի գնահատի: Պատրաստ եկեք ինքնուրույն անցնել մտածածն իրագործելուն: Օգնել ցանկացողներ կգտնվեն ավելի ուշ, երբ պարզ դառնա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, նվիրված կլինի միապաղաղ գործերին՝ երբեմն բավական ձանձրալի, բայց, միևնույն է, ուշադրություն պահանջող: Չի բացառվում, որ օգնության հարցով դիմեն ծանոթները, որոնք նախկինում ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարդ, բայց արդյունավետ կլինի: Աշխատեք պահպանել ինքնավստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա և ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դա հանձնվելու և սկսածը կիսատ թողնելու պատճառ չպիտի դառնա: Շարունակեք գործել, և դուք անպայման կհասնեք ձեր ուզածին:

Մտերիմները ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, չեք հուզվի դատարկ բաների պատճառով: Օրը հատկապես բարենպաստ կլինի սիրահարված Ձկների համար, որոնց հիշարժան ռոմանտիկ պահեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1568 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0