ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1644 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դժվար կլինի պրովոկացիաներին չտրվելը: Բայց եթե դուք դա անեք, ապա կկարողանաք խուսափել տհաճ պահերից ու լավ հարաբերություններ կպահպանեք շրջապատողների հետ: Աշխատեք ուշադրություն չդարձնել թյուրիմացություններին, չանհանգստանալ ուրիշների սխալների պատճառով և հնարավորինս արագ ուղղել սեփական սխալները: Ձեզ պետք կգա արագ գործելու, առանց քննարկումների ու բացատրությունների վրա ժամանակ վատնելու ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակությունը:

Օրը հազիվ թե հարմար լինի գնումների համար. դժվարությամբ պիտանի իրեր կընտրեք, վտանգ կա՝ գումարը դատարկ բաների վրա վատնեք: Փոխարենը շատ Խոյերի այսօր անակնկալ նվերներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե առանց աշխատանքային վեճերի անցնի, ընդ որում՝ հաճախ դուք եք դրանք նախաձեռնելու: Օրվա առաջին կեսին չեք ուզենա նույնիսկ աննշան զիջումների գնալ, իսկ երկրորդին ավելի զիջող կլինեք: Լավ է հետաձգեք լուրջ ֆինանսական հարցերի քննարկումը. հազիվ թե բոլորին դուրեկան որոշում ընդունեք:

Իսկ ահա անձնական հարաբերությունները շատ ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն. դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք գործերում հաջողության կհասնեք, եթե համառ լինեք ու ոչ մեկից օգնություն չսպասեք: Ինտուիցիայի հուշումներն արժե ուշադիր լսել, քանի որ հենց դրանք կօգնեն ձեզ արագ հասնել նպատակին: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք լավագույն մտադրություններով տան:

Հարմար օր է լինելու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Դուք մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ: Նրանք անմիջապես կնկատեն ձեր լավագույն որակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք: Դուք շատ բանի կհասնեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Լավ ծանոթ գործերից համեմատաբար արագ գլուխ կհանեք, իսկ ահա նոր առաջադրանքները լուծելու համար շատ ժամանակ է պետք գալու: Կարևոր կլինի համախոհներին ուշադիր ընտրելը: Մի շտապեք ապավինել այն մարդկանց, որոնք առանց մտածելու խոստումներ են տալիս և ձեր ցանկացած առաջարկի համաձայնում են:

Հանգստացեք: Գործերում ոչ մեծ դադարը ձեզ հաստատ չի վնասելու: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք ցանկացած աննշան պատահարի համար կանհանգստանաք, կհուզվեք, երբ ինչ-որ բան ձեր մտածածի նման չընթանա: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հետաքրքիր հնարավորություններ կստեղծվեն գործնական ոլորտում: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու շանսը: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:

Աշխատեք գոնե այսօր հրաժարվել վնասակար սովորույթներից. դրանք կարող են վատ անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա: Իսկ ահա բուժիչ պրոցեդուրաները արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի, չեք հասկանա՝ ինչ սպասել շրջապատողներից: Նույնիսկ ամենախելամիտ Կույսերն այդ հատվածում ցանկալին իրականության տեղ կընդունեն, պատրանքներ կկառուցեն, այլ ոչ թե կփորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ձեր տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց պատճառով վերջերս վեճեր շատ են եղել: Մտերիմների և նոր ծանոթների հետ լեզու գտնելը կհեշտանա: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերական երեկույթի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե հենց առավոտվանից ստանձնել կարևոր գործերը: Այդ հատվածում հուզական դաշտը լարված է լինելու, ապրումների պատճառով կշռադատված որոշումներ ընդունելը հեշտ չի լինի: Կօգնեն հին ծանոթների խորհուրդները: Բայց ոչ բոլոր հուշումներն արժե լսել: Որոշ Կշեռքներ ավելի շատ կհենվեն սեփական մտահանգումների (ոչ միշտ՝ ճիշտ), քան ուրիշի փորձի վրա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Նպատակներին հասնելը, մասնագիտական առաջադրանքները լուծելը կհեշտանա: Անձնական հարաբերություններում էլ հնարավոր են դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հաղթել հին մրցակիցներին:

Օրը շատ բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված գումարը, այն դատարկ բաների վրա չեք վատնի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Կարիճներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մասնագիտական տեսանկյունից բարդ օր է: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ստեղծված իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Թույլ մի տվեք, որ շրջապատողները շտապեցնեն կամ շեղեն ձեզ: Ինքնուրույն ընդունած որոշումները ճիշտ կլինեն:

Հնարավոր են ձեզ համար կարևոր հարցի հետ կապված լավ նորություններ: Որոշ Աղեղնավորներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար վերջին ժամանակներս անհանգստանում էին: Երեկոն հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է, այդ իսկ պատճառով նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այլ երկրներից ու քաղաքներից ժամանած գործընկերների հետ:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Դուք դատարկ բաների պատճառով կբարկանաք, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Որոշ Այծեղջյուրներ այսօր շատ կասկածամիտ ու խանդոտ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապել հաստատ պետք չէ: Օրվա սկիզբը հարմար չի լինելու կարևոր առաջադրանքները լուծելու համար, մանր-մունր գործերն էլ արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե լավ գիտեք՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Աշխատեք չտաքանալ: Եթե հանգստություն պահպանեք, ապա հաջող լուծումները շուտով կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական միտումները: Այդ հատվածը հաջող կլինի այն Ջրհոսների համար, որոնք ընտանեկան ուղևորությունների կմեկնեն կամ կորոշեն ժամանակ անցկացնել ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու, ինչպես նաև ուսման և որակավորումը բարձրացնելու համար: Հեշտությամբ նոր ինֆորմացիա կստանաք: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է: Օրը հարմար կլինի նաև այն մարդկանց հետ համագործակցելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել:

Աշխատեք չհոգնել: Հոգնածության պատճառով նյարդային կդառնաք, ինչն էլ կբարդացնի շրջապատողների հետ շփումները: Լավ է օրվա երկրորդ կեսի համար կարևոր հանդիպումներ ու երկարատև ուղևորություններ չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1644 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0