Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 10
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աննշան իրադարձությունները կարող են շատ կարևոր թվալ, դրանց պատճառով էլ սովորականից շատ կանհանգստանաք: Աշխատեք շատ չհուզվել: Այդ իրադարձությունները լուրջ հետևանքներ չեն ունենալու և շուտով կմոռացվեն: Ուշադրություն դարձրեք օրվա կեսին առաջ եկած հնարավորություններին. եթե խուճապի չմատնվեք, ապա շատ բան կկարողանաք դեպի լավը փոխել:
Բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու շանս կընձեռվի, հստակ կիմանաք մի բան, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն անակնկալներ կբերի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, կենտրոնանաք նրա վրա, ինչով չէիք պատրաստվում զբաղվել: Հեշտությամբ հաջողության կհասնեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, կարևորն անկարևորից զատելու ունակություն պահանջող գործերում:
Հավանական են հաջող գնումներ: Դուք հեշտությամբ լավ իրեր կընտրեք, դրանց համար ավել վճարելու կարիք էլ չի լինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի, և դրանցից շատերը հաճելի կլինեն: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցում հաջողության հասնել: Շատ Երկվորյակներ իրենց համառության շնորհիվ հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ ու դրամական մուտքեր:
Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը կզգան: Ժամանակ գտեք նրանց հետ շփվելու, անկեղծ զրույցի, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ ուղևորության, նոր երթուղով զբոսանքի համար. այն ձեզ կուրախացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Այդ հատվածում ցանկացած նկատողություն սրտին մոտ կընդունեք, կվիրավորվեք նույնիսկ անմեղ կատակներից: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրըմբնռման պահեր, որոնց պատճառով մտերիմների հետ հարաբերությունները ժամանակավորապես կլարվեն:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ թեթև, բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հրաշալի օր է նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ամենատարբեր մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր արժանիքներին, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հավանական են գրավիչ առաջարկներ: Դուք հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք:
Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիայի վրա հենվել. նրա հուշումները հստակ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին մտածելու, ծրագրեր կառուցելու համար: Շուտով դուք մտերիմների օգնությամբ կիրագործեք դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է գործերի և ապագա ծրագրերի մասին զրուցելու համար: Ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքը լինի: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչպես կարող են մեծացնել եկամուտները՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու:
Հավանական են անսպասելի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ այսօր կշփվեք, ձեզ շատ բան կսովորեցնեն, կօգնեն նորովի նայել սովորական թվացող բաներին: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Դուք կարող եք սուր արձագանքել ցանկացած մանրուքի և այն իրադարձություններին, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Շրջապատողներին օգնելու ցանկությունը որոշ Կշեռքների կստիպի բարդ գործ ստանձնել, որի պատճառով նրանք պիտի հետաձգեն ծրագրված հանդիպումները:
Մտերիմները կաշխատեն աջակցել ձեզ, ուրախացնել, բարձրացնել ձեր տրամադրությունը: Հնարավոր են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ և ուշադրության նշաններ: Սիրելիի հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր դուք շատ նրբանկատ ու համբերատար կլինեք, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք մեկի հետ, ում հետ վիճել էիք: Որոշ Կարիճներ կուղղեն ավելի վաղ գործած սխալները, և նրանց տրամադրությունն անմիջապես կլավանա:
Հնարավոր են հաճելի նորություններ ու լուրեր, որոնք կուրախացնեն ձեզ: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար. նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, արժեքավոր ու պիտանի նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք դրա համար չեք անհանգստանա: Այսօր ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու, ինչպես նաև ուրիշների չնկատածը տեսնելու ունակությունը: Օրվա առաջին կեսը պատասխաններ կբերի կարևոր հարցերին, կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:
Օրը շփումների տեսանկյունից հեշտ չի լինելու. տանը ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան, չեն բացառվում վեճերն ընկերների հետ: Սակայն դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբն առանց տարաձայնությունների չի անցնի: Հաճախ դրանք կապված կլինեն տնային գործերի, կենցաղային հարցերի լուծման հետ: Անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար ստիպված եք լինելու հետաձգել ավելի վաղ ծրագրածը: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի պահպանել լավ տրամադրությունը:
Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել, բայց, միևնույն է, շատ եք սիրում: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում մյուսներին, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Հավանական են լավ նորություններ, հին նախասիրության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ վաղուց մտածածն իրագործելու հնարավորություն լինի:
Օրը ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում: Դրանք շատ տեղին կլինեն, դուք հաջող գնումներ կանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տան համար պիտանի իրեր ընտրելու և գնելու համար, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտը կուրախացնի. այդ հատվածում հավանական են և՛ լավ նորություններ, և՛ հաճելի հանդիպումներ: Իրադարձություններ տեղի կունենան, որոնց վաղուց գաղտնի սպասում էիք: Չի բացառվում իրականանան ձեր այն ցանկությունները, որոնց մասին ոչ ոք չէր կռահում: Գործերը լավ է չհետաձգեք. դուք արագ գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք օրվա սկզբին:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այն ավելի հանգիստ կանցնի: Դուք հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն կունենաք: Ընկներները կարող են ձեզ անսովոր վայրեր հրավիրել, զարմացնել հետաքրքիր ու շատ գրավիչ առաջարկով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: