Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1969 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնք այսօր կհայտնվեն: Ինչ-որ մեկին դրանք կարող են չափազանց համարձակ ու տարօրինակ թվալ, բայց դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևն ու գոհ կմնաք արդյունքից: Օրվա սկզբին դժվար կլինի գործընկերների և ղեկավարության հետ լեզու գտնելը, բայց ավելի ուշ բոլորը կխոստովանեն, որ դուք ճիշտ եք եղել: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար: Այդ հատվածի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք, քանի որ պիտի վերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ. պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու: Չի բացառվում՝ աշխատանքային առաջադրանքներին ավելանան ուշադրություն պահանջող ընտանեկան խնդիրները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ ոչ առանց դժվարության: Դրանում կօգնեն փորձն ու ինտուիցիան: Դրանց շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկռահեք, թե ինչ կա շրջապատողների մտքին, լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի տեղեկատվությամբ կիսվելու, ծրագրերը քննարկելու, ձեր դիտումների մասին պատմելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում և ուշադրություն չեն դարձնում ուրիշների խոսքերին: Նոր համախոհներ ու օգնականներ գտնելու շանս կա, որոնց հետ շուտով կընկերանաք: Կարող են հաջողությամբ լուծվել իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Դուք արագ կարգուկանոն կհաստատեք գործերում, կուղղեք հին սխալները: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն արժե սկսել ֆինանսական հարցերի լուծումից: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ տնօրինել գումարը, ինչ գործարքներ արժե կնքել: Այդ ժամանակահատվածը լավը կլինի նաև աշխատանքի մասին զրուցելու համար: Չի բացառվում՝ ձեզ շահավետ ու հետաքրքիր համագործակցություն առաջարկեն: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչու վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ չէր հաջողվում պայմանավորվել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունելու հարցում: Հակասական հույզերը կարող են խանգարել ճիշտ գնահատել իրավիճակը, բացի այդ, չի բացառվում, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, խճճել: Լավ է դատարկ բաների պատճառով չվիճեք, իսկ լուրջ զրույցները կարճ ժամանակով հետաձգեք: Հնարավորություն կունենաք ամրապնդել եղած գործնական կապերը: Դուք նշանակալի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ: Ավելի ուշ ձեր ձեռքբերումներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Մտերիմների հետ հարաբերություններն ամբողջությամբ անամպ չեն լինի, բայց կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Օրը հաստատ հարմար չի լինի հույզերի ազդեցության տակ կարևոր որոշումներ ընդունելու համար: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, մի շտապեք արմատապես փոխել ձեր կյանքը: Ծրագրերով, հույսերով ու կասկածներով արժե կիսվել միայն ամենամտերիմների հետ: Նոր ծանոթների հետ ավելորդ անկեղծության համար շատ շուտով կարող եք զղջալ: Հավանական են հաջողություններ աշխատանքի և ուսման մեջ: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք կկռահեք, թե ինչպես կարող եք գլուխ հանել բարդ առաջադրանքներից, որոնք շատերի ուժերի սահմաններում չեն եղել: Հնարավոր են պիտանի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն սկսեք սովորական ու հասկանալի գործերից, լավ ծանոթ առաջադրանքների լուծումից: Լավ է ռիսկի չդիմեք, շտապելով կարևոր որոշումներ չընդունեք: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում հեռվից լավ նորությունները: Պարզ կդառնա՝ ինչպես գլուխ հանել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ընտանեկան խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեզ համախոհ դարձնել: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեր հմայքին անտարբեր չեն մնա նաև նրանք, ովքեր նախկինում ոչ մեկին չէին հավանում: Հաջող կլինեն հասարակական ելույթները: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Դա հարմար ժամանակ կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել և շուտով անհրաժեշտ արդյունքին կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի գործնական ուղևորությունների, ինչպես նաև հեռվից ժամանած գործընկերների հետ հանդիպելու համար: Դուք կարող եք հետաքրքիր առաջարկներ ստանալ, որոնք թույլ կտան ամրապնդել մասնագիտական դիրքերն ու բարձրանալ կարիերայի աստիճաններով: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ լավ է ձեզ հետ համագործակցել, այլ ոչ թե մրցակցել: Ինտուիցիան կօգնի լեզու գտնել մարդկանց հետ: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Հնարավոր է գլխապտույտ սիրային պատմության սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օգտակար կլինի կոմերցիոն գործունեության, ֆինանսական հարցերի լուծման վրա կենտրոնանալը: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք, որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց հաճույքով կհամաձայնեք: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հաճելի ծանոթություններ է խոստանում նրանց, ովքեր վերջին ժամանակներս փորձում էին ընդլայնել շփման շրջանակները: Օգտակար կլինի ձեր աշխատանքի կամ նախասիրության հետ կապված միջոցառումներին այցելությունը: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կարող է որոշակի դժվարություններ բերել, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Աշխատեք նույնիսկ առօրյա, լավ ծանոթ գործերին ստեղծագործաբար մոտենալ: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, և ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Լսեք ինտուիցիայի հուշումները. այսօր այն ձեզ ճիշտ ուղղությամբ կտանի: Արժե ուշադրություն դարձնել անսովոր իրադարձություններին ու պատահարներին, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուշադիր եղեք: Դուք կարող եք նկատել կարևոր մի մաս, որը վրիպել է ուրիշների աչքից, պատասխան գտնեք այն հարցին, որի շուրջ շատերն են մտածել: Բացի այդ, հնարավորություն կունենաք սովորել մի բան, որը շուտով պետք կգա աշխատանքի մեջ կամ ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնց փորձը շատ օգտակար կլինի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկների ժամանակ կլինի: Դրանցից հաստատ չեք ուզենա հրաժարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|