Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2119 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ստանձնեք այն, ինչն առաջ բարդ է թվացել. հենց նման գործերից կկարողանաք արագ գլուխ հանել: Բացի այդ, օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը ձեզ օգտակար կլիներ: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր գաղափարները դուր կգան մարդկանց, և եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Աշխատեք հետևել ձեր հուզական վիճակին: Այսօր ձեզ մռայլ մտքերն ու հուշերը կայցելեն: Ավելի հաճելի մի բանի վրա շեղվելու, հետաքրքիր գործերով զբաղվելու հնարավորություն փնտրեք, հետազոտեք նոր վայրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի, բայց դուք համառ կլինեք ու բոլոր դեպքերում կհասնեք ձեր ուզածին: Օրը հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու համար: Չի բացառվում՝ հենց հիմա հնարավորություն ունենաք կյանքի կոչել դրանք: Ճիշտ է, դա ծախսեր կպահանջի: Բայց խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի, այնպես որ՝ ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Նոր ծանոթների հետ արագ կընկերանաք: Նախկինում ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: Պատահական հանդիպումը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաճելի զրույցների ու լավ նորությունների օր է: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները անսպասելի հաճելի կլինեն: Կարող եք վերականգնել հին կապերը, հեշտությամբ կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Եթե այսօր նոր գործ ստանձնեք, ապա շուտով դրա շնորհիվ կծանոթանաք շատ հետաքրքիր մարդկանց հետ: Համառությունը, որն այսօր կդրսևորեք, կօգնի հրաշալի գլուխ հանել նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից: Դուք կհաղթահարեք խոչընդոտները, որոնց առաջ մյուսները նահանջել են ու կհասնեք ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ բաներ անելու հնարավորություն կլինի, և դուք, իհարկե, նման հնարավորությունը բաց չեք թողնի: Շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք հանգստություն կպահպանեք, պրովոկացիաներին չեք տրվի և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, վեճեր մտերիմների հետ: Բայց փոխզիջումային տարբերակ արագ կգտնվի, բոլորը գոհ կմնան: Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն, վառ հույզեր կպարգևեն: Հավանական են հաճելի անակնկալներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Խաղաղասիրաբար տրամադրվեք ու աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Փորձեք խուսափել վեճերից. այսօր դրանց պատճառը կարող է չնչին մի բան լինել, իսկ ահա հարաբերությունները հարթելը հետո դժվար կլինի: Լավ է հետաձգեք ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումը: Օրը բարենպաստ կլինի ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, ուղևորությունների համար: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, եթե կարողանաք փոխել միջավայրը, շեղվեք առօրյա հոգսերից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք կկարողանաք շահավետ գործարքներ կնքել, գնել այն, ինչ երկար էիք փնտրում: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի այլ ոլորտներում: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու անհասկացողությունն էլ կմնան անցյալում: Հաճելի կլինի հին ծանոթների հետ հանդիպումը: Դուք նրանց հետ հաշտ կլինեք, հետաքրքիր բաներ կիմանաք ու պարզապես հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան սիրելիին հաճելի անակնկալով զարմացնելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հանգիստ չի լինի, բայց բավական հաճելի կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերն ու զբաղվել ոչ նրանով, ինչի վրա պատրաստվում էիք կենտրոնանալ: Հավանական են անսպասելի այցեր: Դրանք ձեզ կուրախացնեն, քանի որ հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հասցրել էիք կարոտել: Օգտակար կլինի ապագայի մասին մտածելը: Հիմա պիտի որոշակիություն մտցնեք ծրագրերի մեջ, իսկ դրանք իրագործելու մեթոդների մասին ավելի ուշ կմտածեք: Կարող եք մտերիմների հետ խոսել նրա մասին, թե ինչով են նրանք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս: Դա ձեզ հետաքրքիր մտքեր կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հրաշալի կլինի շփումների համար: Նոր ծանոթների հետ անմիջապես լեզու կգտնեք, նրանց վրա ամենալավ տպավորությունը կթողնեք: Կհաջողվի հասկանալ այն մարդկանց, որոնց հետ երկար ժամանակ չէիք կարողանում ոչ մի բանի մասին պայմանավորվել: Կպարզվի, որ տարաձայնություններն այնքան լուրջ չեն եղել, որքան նախկինում են թվացել: Անսպասելի կարող են լուծվել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում աննկատ են մնացել ու անպայման կօգտվեք դրանցից: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական նախաձեռնություններում նախաձեռնող լինելը: Ձեր բոլոր գաղափարները աջակցություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Որոշումների, խոսքերի և արարքների հարցում մի շտապեք: Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք ու վտանգ կա՝ տաք գլխով անեք մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջաք: Արժե լսել խորուրդները. դրանք կտան մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Նման խորհուրդների շնորհիվ դուք կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Օրը լավը կլինի ոչ մեծ ուղևորությունների ու զբոսանքների համար: Նույնիսկ կարճ ժամանակով միջավայրը փոխելու դեպքում ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար. նրանք ձեզ անպայման ինչ-որ բանով կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն այնքան էլ հանգիստ չի անցնի, բայց արդյունավետ կլինի: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի հարց լուծելուն, ձեր և ուրիշների գործերով զբաղվելուն, շատ բաների մասին միաժամանակ մտածելուն: Շատ հարցերում հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնք ձեզ լավ գիտեն ու կես խոսքից հասկանում են: Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին ու կենցաղային հարցերին: Այսօր ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջվի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար: Գնումներին արժե նվիրել օրվա երկրորդ կեսը. ճիշտ ընտրություն կատարելը հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստացեք: Շատ բան մի պահանջեք ո՛չ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Իհարկե, ցավալի կլինի, որ բոլոր գործերը չի հաջողվի ժամանակին ավարտել, բայց ձգձգումները լուրջ տհաճ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Ցանկալի է հետաձգել տհաճ զրույցները, լուրջ հարցերի քննարկումը: Օրը լավը կլինի հետաքրքիր մի բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ զբոսանքի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է այսօրվա համար կարևոր ու բարդ գործեր չծրագրեք. դրանցից գլուխ հանելը բարդ կլինի, բացի այդ, ձեր ջանքերը կարող են զուր անցնել: Մի փոքր սպասեք, շուտով կգա բարենպաստ պահն ու այդ ժամանակ էլ կսկսեք գործել: Բացի այդ, ցանկալի չէ ընտանեկան գործերը մտերիմների հետ քննարկելը. հիմա տարաձայնությունների հավանականությունը մեծ է, իսկ ավելի ուշ անպայման ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Օրը լավը կլինի հին նախասիրությանը վերադառնալու համար. տրամադրությունն անմիջապես կլավանա, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Կուրախացնեն ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|