ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ինչով էլ այսօր ծրագրեք զբաղվել, հիշեք, որ լավ է զգույշ գործել ու չշտապել: Դա հատկապես վերաբերում է այն Խոյերին, որոնց կարևոր գործեր են սպասվում: Ուշադիր եղեք, աշխատեք խուսափել նույնիսկ մանր-մունր սխալներից: Եթե ձեզ ճիշտ պահեք, հրաշալի արդյունքների կհասնեք, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:
Ավելորդ չի լինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք հեռու մնալ բամբասանքների, խարդավանքների ու կասկածելի պատմությունների սիրահարներից: Ձեր ապրումներով ու ծրագրերով արժե կիսվել միայն նրանց հետ, ովքեր նախկինում էլ բազմիցս աջակցել են ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ստանձնեք բարդ գործերը, վերադարձեք նրան, ինչը երկար ժամանակ չի հաջողվել ավարտին հասցնել: Այսօր դուք կարող եք նշանակալի առաջընթացի հասնել, եթե համառ լինեք: Ցանկացած կարևոր հարցի քննարկում զգուշություն ու զսպվածություն է պահանջելու: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ հանել հավասարակշռությունից, ստիպի լուրջ որոշումը հույզերի ազդեցության տակ ընդունել:
Օրվա երկրորդ կեսին կարելի է կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դուք չեք շտապի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Հնարավորություն կունենաք օգտակար իրեր գնել տան համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու և համախոհների հետ դրանց իրագործման եղանակները քննարկելու համար: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի գործնական ոլորտում, հնարավորություն կտա նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել:
Ավելի ուշ հանգիստ ու բարենպաստ ժամանակահատված կգա, որը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար: Չի բացառվում՝ անսպասելի իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վերջին ժամանակներս շատ կարոտում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք շատ բան կհասցնեք անել, եթե օրն սկսեք ամենակարևոր առաջադրանքները լուծելուց: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դուք նպատակին հասնելու հասարակ և արդյունավետ եղանակ կգտնեք, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Լավ խորհուրդներ կտան հին ծանոթները: Լսեք այն մարդկանց, որոնց փորձին վստահում եք:
Բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կհայտնվեն: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ: Սիրո մեջ հաջողակ կլինեք. ռոմանտիկ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Աշխատեք ապրումներ չունենալ, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ, լուրջ դժվարություններ այն չի բերի: Անսպասելի նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք ուշադրություն կպահանջեն: Ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի, բայց դուք ի վերջո գլուխ կհանեք:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Որոշ Առյուծներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար վերջին ժամանակներս անհանգստանում էին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Արագ գործեք: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք բարդ գործ ստանձնել: Ամենայն հավանականությամբ դժվարությունները մենակ չեք հաղթահարելու, օգնել ցանկացողներ կգտնվեն: Օրվա կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ երկար ժամանակ հաշտ չէիք: Հիմա կարող եք յուրաքանչյուրին մոտեցում գտնել:
Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք կարևոր մի բանի վրա կենտրոնանալ: Փոխարենը կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել. դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Արժե մի փոքր սպասել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա և շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի: Բացի այդ, հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Ձեզ հաճույքով կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լուրջ տրամադրվեք ու պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Ձեզ լարված ու արդյունավետ օր է սպասվում: Կհաջողվի օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Չեն բացառվում շահավետ գործարքները, գնումները: Որոշ Կարիճներ եկամուտները մեծացնելու շանս կունենան:
Եթե օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, ապա երկրորդին հոգսերից շեղվելու, լրիվ նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, բայց մտածած ամեն ինչ միանգամից իրագործել հազիվ թե ստացվի: Հին ծանոթները կհուշեն, թե ինչից արժե սկսել: Լսեք լավ խորհուրդները. դուք կարող եք խուսափել շատ դժվարություններից, եթե հետևեք դրանց: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Աղեղնավորներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան:
Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր է՝ նոր համախոհներ գտնեք, որոնց հետ համագործակցությունը կհեշտացնի ձեր կյանքը: Երեկոյան արժե խուսափել ծանրաբեռնվածությունից. հանգստանալը ձեզ համար օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պատրանքներ մի կառուցեք: Այսօր ձեզ շատ պետք կգա իրերին օբյեկտիվորեն նայելու, ձեր հնարավորությունները չգերագնահատելու ունակությունը: Չարժե բոլոր խոստումներին վստահել, հատկապես եթե դրանք նոր ծանոթներն են տալիս: Եթե հույս դնեք ձեր ուժերի վրա, ապա կկարողանաք խուսափել շատ ու շատ դժվարություններից ու լարված պահերից:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ դատարկ բանի պատճառով վիճել էիք: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում ռոմանտիկ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ղեկավարեք մարդկանց: Օրը հրաշալի կլինի հրահանգներ տալու, կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև նույն նպատակներն ունեցող մարդկանց միավորելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում արհամարհում էին այն: Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ, չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մտերիմների հետ լեզու կգտնեք, շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Հավանական են դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շտապելու կարիք չկա: Կարևոր բան ստանձնել արժե կեսօրից հետո, իսկ մինչ այդ օգտակար կլինի ամեն ինչի մասին մտածելը, լրացուցիչ ինֆորմացիա հավաքելը և այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Գործնական հարաբերությունները ամրապնդելու հնարավորություն կլինի: Որոշ Ձկներ նոր համախոհներ կգտնեն:
Օրվա երկրորդ կեսը հաճելի և օգտակար հանդիպումների ժամանակ կլինի: Կարևոր չէ՝ կքննարկվեն աշխատանքային հարցերը, թե անձնական գործերը: Բոլոր դեպքերում դուք նոր բան կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք, կլսեք այն, ինչը ձեզ նոր գաղափարներ կտա: Երեկոն հաճելի շփումներ է խոստանում մտերիմների հետ: Հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: