Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2003 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ժամանակը զուր մի կորցրեք: Այսօր դուք շատ բան կհասցնեք անել, եթե սկսեք ամենակարևորից: Եվ թող ձեզ չվախեցնի այն խնդիրների դժվարությունը, որոնք պիտի լուծեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կստացվի: Գործերում կարող են օգնել հին ծանոթները: Նրանց աջակցությունը շատ բան կհեշտացնի: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Անձնական հարաբերություններում էլ խնդիրներ չեն առաջանա. դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նրանց հետ, ում դեռ լավ չեք ճանաչում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի: Առաջին հերթին՝ դուք հաճախ կշեղվեք, երկրորդ՝ շրջապատողները կարող են անտեղի խառնվել ու ձեզ համար դժվարություններ ստեղծել: Բացի այդ, փոքրիկ թյուրիմացությունները կարող են խանգարել ձեզ ժամանակին ավարտել սկսածը: Ավելի հաջող կդասավորվի օրվա երկրորդ կեսը. ձեզ մոտ փաստացի ամեն ինչ լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ շատ էիք վիճում: Սիրահարված Ցուլերին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վստահեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել և՛ վաղուց դրված նպատակներին, և՛ լրիվ նորերին: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն ընտրել, լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավոր է՝ ձեզ աջակցեն նրանք, ումից նման բան չէիք սպասում: Օրը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. գործարքների ու գնումների համար հարմար պահը ավելի ուշ կգա: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, փոխադարձ դժգոհությունների առիթներ էլ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետևողականորեն գործեք, խուսափեք շտապողականությունից ու աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նպատակին հասնելու համար համառություն կդրսևորեք, արդյոք կկարողանաք հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Լավ է սեփական ուժերի վրա հենվեք: Նախկինում ձեզ օգնություն խոստացած մարդիկ հազիվ թե կարողանան աջակցել ձեզ: Չնայած գործեր քիչ չեք ունենա, դուք անպայման ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար: Անպայման հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել, զրույցի համար բավականաչափ թեմաներ էլ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե համառ լինել. հենց դրա շնորհիվ դուք այսօր կկարողանաք հասնել դրված նպատակներին: Պետք կգան նաև ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանք կօգնեն ցավալի սխալներ չանել, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ կոլեգաների ու ղեկավարության հետ շփվելը հեշտացել է: Մտերիմների հետ էլ կարող եք շատ բաների մասին խոսել, բայց ֆինանսական հարցերը քննարկելուց լավ է խուսափեք. հենց դրանց պատճառով կարող են վեճեր ծագել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ շփումները ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում են պահանջելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք, ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Սակայն լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, համատեղ գործողությունների մասին էլ կկարողանաք պայմանավորվել: Դրանում կօգնի ձեր բնատուր նրբանկատությունը: Օրն անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դրանք կարող են ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Դուր գալու, բարենպաստ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ձեզ անկաշկանդ պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր շատ բան լավ կստացվի, նույնիսկ եթե առանձնապես ջանքեր չգործադրեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գնումներ: Օրը հրաշալի կլինի հանդիպումների համար: Դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և ուրիշների մեջ միայն թերություններ են նկատում: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերը կամ մտերիմ մեկ ուրիշն ընկերակցի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր օր է սպասվում: Այն հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես արագ հաջողության հասնել, իսկ հին փորձը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու համար: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերին դուք պատասխանատու և լուրջ կմոտենաք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ խճճել: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրանքներ մի կառուցեք ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակին հրաժարվեք այն գաղափարներից, որոնք իրագործել դեռ հնարավոր չէ: Հին համախոհներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ: Իսկ նրանց հետ, ում վերջերս եք առաջին անգամ տեսել, զգոն եղեք. այդ մարդիկ կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել: Ուշադիր պետք է լինեն այն Աղեղնավորները, որոնք այսօր ուղևորությունների են մեկնելու. փոքրիկ թյուրիմացությունները կարող են խառնել նրանց ծրագրերը: Իսկ ահա նրանք, ովքեր ռոմանտիկ ժամադրություն ունեն, դրական հույզերի պակաս չեն զգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պահի ցանկություններին մի տրվեք: Դրանց իրագործման համար չարժե հրաժարվել կարևոր ծրագրերից կամ անել այն, ինչը կարող է խանգարել կարևոր նպատակներին հասնելուն: Ցանկացած առաջադրանքի լուծման հանդեպ լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել և՛ սխալներից, և՛ ցավալի թյուրիմացություններից, և՛ խառնաշփոթից: Արժե զգույշ լինել գործնական բանակցությունների ժամանակ: Նույնիսկ հին գործընկերները ձեզ սխալ կհասկանան, առավել ևս նրանք, ում հետ դեռ միայն պատրաստվում եք համագործակցել: Իսկ ահա անձնական հարաբերությունները հեշտ ու անամպ կդասավորվեն: Սիրահարված Այծեղջյուրներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչով էլ այսօր զբաղվեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Ուրիշների աչքից վրիպածը նկատելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, կկարողանաք խուսափել ցավալի թյուրիմացություններից, բաց չեք թողնի հաջողության հասնելու հնարավորությունը: Կարևոր որոշումներն ու լուրջ զրույցները լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Մինչ այդ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, շրջապատողներին էլ ավելի լավ կհասկանաք: Ձեր տրամադրությունը կբարձրացնեն ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի և՛ հին ծանոթների, և՛ այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վերջերս առաջին անգամ եք հանդիպել: Կարևոր չէ, թե ինչի մասին կլինի խոսքը: Բոլոր դեպքերում դուք արագ ճիշտ տոն կընտրեք, փաստարկներ կգտնեք, որոնց ձեր զրուցակիցները պարզապես չեն կարողանա ընդդիմանալ: Չի բացառվում՝ առաջարկներ ստանաք, որոնք չեք ուզենա մերժել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում, որոնք ավելի անկաշկանդ կդառնան ու նույնիսկ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|